Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա առողջ ապրելակերպի սիրահար Վիզա քարտապանների համար

Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա առողջ ապրելակերպի սիրահար Վիզա քարտապանների համար

17.08.2020 - Կոնվերս Բանկը հայտարարում է "Սպորտը իմ կյանքում" ակցիայի մեկնարկը իր Վիզա քարտապանների համար: Ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 17-սեպտեմբերի 30-ը ներառյալ, կատարելով անկանխիկ գնումներ, Բանկի Վիզա քարտապանները կարող են ստանալ 50 սպորտային նվերներից մեկը: Մասնավորապես, 5,000 ՀՀ դրամ և ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած երեք քարտապանից յուրաքանչյուրը կստանա սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն մեկ անձի համար, 4-10-րդ տեղերը զբաղեցրածները կստանան հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական: Որպես նվեր նախատեսված են նաև Հայաստանում երկօրյա հանգստի ուղեգրեր, սպորտային ժամացույցներ և 1 ամբողջ օրվա փաթեթ Յելլ էքսթրիմ այգու ծառայություններից օգտվելու համար:

Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել պարոն Էռնեկյանի և նրա կողմից կառավարվող ընկերությունների կողմից

Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել պարոն Էռնեկյանի և նրա կողմից կառավարվող ընկերությունների կողմից

23.06.2020 - Կոնվերս Բանկի ներկայացուցիչները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի շրջանավարտներին են փոխանցել նրանց ուսման տարիներին կուտակված կրթաթոշակները։ Կրթաթոշակները դպրոցի սաներին են տրվում Էդուարդո Էռնեկյանի և նրա կողմից Հայաստանում կառավարվող ընկերությունների՝ այդ թվում Բանկի կողմից, տարեկան կտրվածքով։ Կուտակված դրամագլուխը աշակերտները ստանում են դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի վճարային քարտերով: Ընդհանուր առմամբ, 2019-2020թթ ուստարվա 45 շրջանավարտի կտրվի ավելի քան 17,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, որը նրանք կարող են օգտագործել տարբեր՝ այդ թվում կրթության, մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով։ Նախագծի մեկնարկից ի վեր կրթաթոշակ է ստացել դպրոցի ավելի քան 180 շրջանավարտ։

Կոնվերս Բանկ. Անվճար VISA վիրտուալ` Բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերին և ակցիա VISA վիրտուալ բոլոր քարտապանների համար

Կոնվերս Բանկ. Անվճար VISA վիրտուալ` Բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերին և ակցիա VISA վիրտուալ բոլոր քարտապանների համար

16.06.2020 - Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց հարթակներում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ օնլայն տիրույթում գնումների նոր լուծումներ: "Մենք կարևորում ենք մեր հաճախորդների հակահամաճարակային անվտանգությունը և առաջարկում բանկային գործարքները ու դրանց համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը տեղափոխել առցանց հարթակներ՝ ապահովելով նաև օնլայն խանութներից գնումների անվտանգ ու շահավետ տարբերակներ: Դրանցից մեկը VISA վիրտուալ հաշվից / քարտից օգտվելու հնարավորությունն է: Կոնվերս Բանկի յուրաքանչյուր հաճախորդ, գրանցվելով նոր Մոբայլ հավելվածում,ստանում է այն անվճար և մասնակցում հունիսի 15-ից հուլիսի 14-ը իրականացվող ակցիային։ Դրա շրջանակում Բանկի բոլոր VISA վիրտուալ հաշվետերերը կարող են կատարել առցանց գնումներ և ստանալ մինչև 50․000 դրամի CashBack ու մի շարք անակնկալներ" ,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան: Ակցիայի շրջանակում անակնկալ է նախատեսվում նաև 5000 և ավելի դրամի միանվագ գնում կատարած յուրաքանչյուր 50-րդ հաճախորդի համար։

Կոնվերս Բանկը հրապարակել է ֆիզիկական անձ հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

22.05.2020 - Կոնվերս Բանկը ներկայացրել է վարկային արձակուրդից օգտված ֆիզիկական անձ հաճախորդներին մարումների աջակցության միջոցառումների համալիր փաթեթը, որով հստակեցվում են հունիսի 1-ից հետո կոնկրետ վարկատեսակների վերանայումների մանրամասները:

Կոնվերս Բանկը միացել է Կառավարության՝ ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրին

Կոնվերս Բանկը միացել է Կառավարության՝ ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրին

19.05.2020 - Կոնվերս Բանկը սկսել է Կառավարության Կորոնավիրոսի հետևանքների չեզոքացման ծրագրերի 14-րդ միջոցառման շրջանակում ուսանողական վարկերի տրամադրումը: Վարկավորման տոկոսադրույքը մասամբ կամ ամբողջությամբ վերաֆինանսավորվում է Բնակարան երիտասարդներին ՎԿ կողմից: Մասնավորապես, 80 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների վարկավորման տոկոսադրույքն այդ կառույցի կողմից սուբսիդավորվում է ամբողջությամբ, իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ դեպքում՝ 5 տոկոսի չափով:

Փոխանցումների լայն հնարավորություններ՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում

Փոխանցումների լայն հնարավորություններ՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում

11.05.2020 - Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային փոխանցումներ կատարել ընդամենը մի քանի հպումով: Այդ թվում հասանելի են փոխանցումները հեռախոսահամարով, անձնագրային տվյալներով, Card2Card փոխանցումները արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, SWIFT փոխանցումները և այլն: Այսպիսով, փոխանցման հնարավորություններից հեշտությամբ կարելի է օգտվել անգամ ստացող կողմի մասին սահմանափակ տեղեկատվության պարագայում: