Թեժ գիծ +37410 511 211

SMS Converse/USSD ծառայություն

SMS-CONVERSE/USSD ծառայություն

SMS-CONVERSE ծառայություն

SMS Converse բանկային ծառայության օգնությամբ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ) հնարավորություն ունեն հեռախոսային կարճ հաղորդագրության՝ SMS-ի տեսքով ստանալ իրենց բանկային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ ստանալ 3D Secure համակարգի մեկանգամյա օգտագործման կոդերը (Verified by Visa և Mastercard SecureCode): USSD ծառայության օգնությամբ Հաճախորդը հնարավորություն ունի USSD հրահանգի միջոցով Բանկ ուղարկել տեղեկատվության հարցում կամ հանձնարարական:

Առանց հարցման ավտոմատ կերպով տրամադրվող տեղեկատվություն

Հաճախորդը SMS Converse բանկային ծառայության տրամադրման դիմում-հայտը և/կամ Քարտով կատարված գործառնությունների վերաբերյալ SMS հաղորդագրության ստացման դիմում-հայտը լրացնելիս նշում է գործարքի գումարի այն նվազագույն չափը, որը գերազանցելու դեպքում կստանա համապատասխան հաղորդագրություն: Մերժումների վերաբերյալ հաղորդագրությունները Հաճախորդը ստանում է անկախ գումարի չափից:
Այն դեպքում, երբ Visa կամ Mastercard քարտապանը ցանկանում է SMS հաղորդագրություններ ստանալ միայն 3D Secure համակարգի կողմից ուղարկված մեկանգամյա օգտագործման կոդերի վերաբերյալ, ապա հայտի գումար դաշտում ոչինչ չի լրացվում:
Ցանկության դեպքում՝ 3D Secure համակարգի կոդերը կարող են ուղարկվել Հաճախորդի էլեկտրոնային հասցեին:

Ծառայության սպասարկման սակագներ

Տեղեկատվության տեսակ

Յուրաքանչյուր հաղորդագրության արժեք՝ ներառյալ ԱԱՀ

Քարտային գործարք կատարելուց համապատասխան հաղորդագրության ստացում

- ՀՀ բջջային օպերատորների բաժանորդներ՝ 20 ՀՀ դրամ

- Արտերկրյա բջջային օպերատորների բաժանորդներ՝ 40 ՀՀ դրամ

Գանձումը կատարվում է քարտային հաշվից

Խնայողական/ընթացիկ հաշիվներով գործարք կատարելուց համապատասխան հաղորդագրության ստացում

20 ՀՀ դրամ

Գանձումը կատարվում է հաշվարկային/ընթացիկ հաշվից:

3D Secure համակարգի մեկանգամյա օգտագործման կոդեր (Verified by Visa և Mastercard SecureCode)

0

 

USSD ծառայություն

 USSD ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի Յուքոմ, Թիմ Տելեկոմ Արմենիա և Վիվա-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդները:

USSD ծառայության միջոցով հասանելի են հետևյալ գործողությունները.

  • Քարտային հաշվի մնացորդի հարցում
  • Քարտային հաշվի մինի-քաղվածքի հարցում (վերջին 4-5 գործարքներ)
  • Քարտի բլոկավորում (Lost Card կարգավիճակ)

Յուրաքանչյուր հարցման դրական ավարտի դեպքում քարտապանը ստանում է SMS հաղորդագրություն ArCa USSD բաժանորդից:
Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել առավելագույնը 5 վճարային քարտ՝ անկախ թողարկող բանկից: 5 քարտի հաշվարկի մեջ մտնում են Արքա համակարգի անդամ այլ բանկերի քարտերը, որոնց համար ակտիվացված է USSD ծառայությունը:

Ծառայության ակտիվացումից հետո ծառայությունից օգտվելու համար Հաճախորդը համապատասխան բջջային հեռախոսահամարից ուղարկում է *116# հրահանգը և հետևում համակարգի ցուցումներին:

Տեղեկատվության տեսակ

Յուրաքանչյուր հաղորդագրության արժեք՝ ներառյալ ԱԱՀ

USSD հրահանգի հաջող ավարտի դեպքում գանձվող միջնորդավճար՝ ներառյալ ԱԱՀ

- ՀՀ բջջային օպերատորների բաժանորդներ՝ 20 ՀՀ դրամ

- Արտերկրյա բջջային օպերատորների բաժանորդներ՝

40 ՀՀ դրամ

Գանձվում է Հաճախորդի (բաժանորդի) հեռախոսահամարի անձնական հաշվից

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

SMS Converse / USSD ծառայությունների ստացման հայտ

Ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) դեպքում`

  • Անձը հաստատող փաստաթուղթ

Իրավաբանական անձանց դեպքում`

  • Իրավաբանական անձի տնօրենի, եթե վերջինիս լիազորությունները իրավաբանական անձի կանոնադրությամբ որևէ կերպ սահմանափակված չեն կամ
  • այլ անձի, ով ունի իրավաբանական անձի անունից գործելու լիազորագիր, անձը հաստատող փաստաթուղթը
     

Ուշադրություն

Հաշվի առնելով, որ կարճ հաղորդագրության ուղարկման ծառայությունը մատուցվում է միջնորդավորված` Բանկը պատասխանատվություն չի կրում Բանկից ելքագրված կարճ հաղորդագրության՝ Հաճախորդի կողմից չստացման կամ ուշ ստացման համար:

Արտարժույթով հաշիվներից միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով՝ Բանկում տվյալ օրվա (գանձման պահի) դրությամբ գործող համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

 Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter


 Թարմացվել է 15.01.2023թ. 10:35
 

SMS-CONVERSE/USSD բանկային ծառայության դիմում հայտ


Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 14․01․2024

Պայմանները մինչ 14.08.2023

Պայմանները մինչ 08․05․2023