ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի (այսուհետ՝ նպատակային ծրագիր) նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Նպատակ
1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր).
2) ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում (այսուհետ՝ կապիտալ շինարարության իրականացում)՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, ընդ որում միայն այն դեպքում, երբ տնտեսավարողը ձեռք է բերել սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մեքենասարքավորումը (մեքենասարքավորումները).
3) ընկերության բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում («բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում»).
4) ընկերության արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում («արտադրողականության աճի խորհրդատվություն»):
Վարկառու/Լիզինգառու
Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Արժույթ
ՀՀ դրամ կամ արտարժույթ
Վարկի/Լիզինգի գումար
Մեկ տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունները)՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝
Վարկի/լիզինգի օգտագործման ուղղությունը |
Սուբսիդավորվող մասի առավելագույն գումար |
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր | 1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) |
Կապիտալ շինարարություն | Ձեռք բերված մեքենասարքավորման 30% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; Արտադրողականության խորհրդատվություն |
400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) |
Ժամկետները՝
ա. վարկի/լիզինգի պայմանագիր՝ մինչև 120 ամիս,
բ. սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս.
Սուբսիդավորման չափը
Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝
Նպատակը | Սուբսիդավորման չափը |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ | 8% |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ | 10% |
կապիտալ շինարարության վարկ | 8% |
կապիտալ շինարարության լիզինգ | 10% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ; Արտադրողականության խորհրդատվության վարկ |
8% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ; Արտադրողականության խորհրդատվության լիզինգ | 10% |
Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝
Նպատակը | Սուբսիդավորման չափը |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ | 6% |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ | 8% |
կապիտալ շինարարության վարկ | 6% |
կապիտալ շինարարության լիզինգ | 8% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ; Արտադրողականության խորհրդատվության վարկ | 6% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ; Արտադրողականության խորհրդատվության լիզինգ | 8% |
Վճարներ
Վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում
Ակրեդիտիվ
Սույն միջոցառման շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը, և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը ևս ենթակա է սուբսիդավորման՝ սույն միջոցառմամբ սահմանված վարկի պայմաններով։
Այլ պայմաններ
- Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկայի փոխանցումներով
- վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն)
- այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.
Սույն նպատակային ծրագրի իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև աղյուսակում ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և որոշման 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝
Գործունեության նպատակ |
Օգտագործման նպատակ |
B (ԲԻ) "ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ" |
մեքենասարքավորումների և |
C (ՍԻ) "ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ" |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
D(ԴԻ) "ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ" |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում,բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
F (ԷՖ) "ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ" | մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում,բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
G 45.2 (ՋԻ) "ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ և ՆՈՐՈԳՈՒՄ" |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
H (ԷՅՋ) "ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ" | մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
I 55 (ԱՅ) "ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ" (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների) |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
J (ՋԵՅ) "ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ" |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
M (ԷՄ) "ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ" | մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում,բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
N77 (ԷՆ) "Վարձույթ և լիզինգ" | մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում,բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
P (ՓԻ) "ԿՐԹՈՒԹՅՈՒՆ" | մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
Q (ՔՅՈՒ) "ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ" |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում,բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
Ընդ որում, որոշման համատեքստում որպես տնտեսական գործունեության դասակարգիչ է դիտարկվում այն ոլորտային դասակարգիչը, որի համար շահառուն դիմում է ֆինանսավորման։
Սույն միջոցառումը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։