Թեժ գիծ +37410 511 211

ԿԲՀՏ/ԿԲԼՏ

Կոնվերս բանկի լողացող տոկոսադրույք - ԿԲԼՏ

ԿԲԼՏ-ով հաշվարկվող ֆինանսավորումների դեպքում ըստ արժույթների ֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է հետևյալ սկզբունքով՝

ՀՀ դրամ  ԿԲԼՏՊԶՊԿՏ + հաստատուն տոկոսադրույք /%/
ԱՄՆ դոլար  ԿԲԼՏUSD LIBOR + հաստատուն տոկոսադրույք /%/
Եվրո  ԿԲԼՏEURO LIBOR + հաստատուն տոկոսադրույք /%/

Մասնավորապես, եթե ֆինանսավորումը տրամադրվում է.

  • ՀՀ դրամով, ապա

տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքով /ՊԶՊԿՏ/, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` https://www.cba.am ինտերնետային կայքում:

  • ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, ապա

տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է ԱՄՆ դոլարի կամ Եվրոյի համար Լիբորով և օգտագործվում են համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" կամ "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից` https://www.theice.com ինտերնետային կայքում կամ հրապարակային այլ հասանելի աղբյուրներում:

Միաժամանակ, Բանկի կողմից ըստ արժույթների հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության դեպքում սահմանվում են հետևյալ երկրորդային ցուցանիշները.

  • ՀՀ դրամի դեպքում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված 91-180 օր ժամկետայնության ՀՀ դրամով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերջին հասանելի ամսվա դրությամբ, իսկ ֆինանսավորման/ավանդի տոկոսադրույքը սահմանվում է որպես՝՝

ԿԲԼՏՄԻՋԻՆ ԱՎԱՆԴ % + հաստատուն տոկոսադրույք /%/

  • ԱՄՆ դոլարի դեպքում ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը վերջին հասանելի ամսաթվի դրությամբ, իսկ ֆինանսավորման/ավանդի տոկոսադրույքը սահմանվում է որպես՝

ԿԲԼՏFED FUND % + հաստատուն տոկոսադրույք /%/

  • Եվրոյի դեպքում 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը վերջին հասանելի օրվա դրությամբ, իսկ ֆինանսավորման/ավանդի տոկոսադրույքը սահմանվում է որպես՝

ԿԲԼՏEURIBOR % + հաստատուն տոկոսադրույք /%/

Հիմնական ցուցանիշից երկրորդային ցուցանիշին անցման դեպքում ֆինանսավորման տոկոսադրույքում ներառված հաստատուն բաղադրիչը մնում է անփոփոխ:
Եթե հիմնական և երկրորդային ցուցանիշները դառնում են անհասանելի, և անհնարին է դառնում լողացող տոկոսադրույքի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ապա լողացող տոկոսադրույքի ցուցանիշը հաջորդ ժամանակաշրջանի համար համարվում է լողացող տոկոսադրույքի հրապարակված վերջին ցուցանիշը՝ մինչև Բանկի կողմից տոկոսադրույքի հաջորդ հաստատման ժամանակաշրջանը:

Սահմանված ԿԲԼՏ հիմնական և երկրորդային ցուցանիշները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում և հասանելի են Բանկի տարածքում:

ԿԲԼՏ հաշվարկն իրականացվում է տարեկան 2 անգամ՝ օգոստոսի 15-ին և փետրվարի 15-ին, ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրը՝ հիմք վերցնելով ԿԲԼՏ-ների հաշվարկման հիմքում ընկած վերոնշյալ ցուցանիշների մեծությունները համապատասխանաբար օգոստոսի 15-ի և փետրվարի 15-ի դրությամբ, սակայն, անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ եթե ԱՄՆ դոլարի և Եվրոյի 6 ամսական Լիբորի տոկոսադրույքը վերջին ԿԲԼՏ-ի հաստատումից հետո փոփոխվում է 1 տոկոսային կետ և ավելի, իսկ Պետական Զեղչատոկոսային Պարտատոմսերի կորի տոկոսադրույքը վերջին ԿԲԼՏ-ի հաստատումից հետո՝ 2 տոկոսային կետ և ավելի, հաշվարկները կարող են իրականացվել այլ ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան տարեկան 2 անգամ:

ԿԲԼՏ հաշվարկն իրականացնելուց նոր ԿԲԼՏ-ները ուժի մեջ են մտնում Բանկի կողմից սահմանված ժամկետներում, ընդ որում՝ գործող պայմանագրերի դեպքում իրականացնելով համապատասխան ծանուցումները:

Սահմանված ժամկետների վերաբերյալ նշումները ներկայացված են ներքոգրյալ:
 

Կոնվերս Բանկի Լողացող Տոկոսադրույքները (ԿԲԼՏ)

Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 9․09%
ԱՄՆ դոլար 2.33%
Եվրո -

Հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության դեպքում հիմք են ընդունվում երկրորդային ցուցանիշները՝

  • ՀՀ դրամ՝ 7․24%
  • ԱՄՆ դոլար՝ 2․50%
  • Եվրո՝ 0.77%

 

ԿԲԼՏ փոփոխությունները Բանկի ԿԲԼՏ-ով սահմանված ավանդային և վարկային պայմանագրերի նկատմամբ կիրառվելու են 01.10.2022թ.-ից:

(ԿԲԼՏ) հաշվարկը 15․08․2022 դրությամբ

Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 8.59%
ԱՄՆ դոլար 0.33%
Եվրո -0.30%

Հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության դեպքում հիմք են ընդունվում երկրորդային ցուցանիշները՝

  • ՀՀ դրամ՝ 8.14%
  • ԱՄՆ դոլար՝ 0.25%
  • Եվրո՝ -0.35%

 (ԿԲԼՏ) հաշվարկը 15․02․2022 դրությամբ

 
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 7.73%
ԱՄՆ դոլար 0.33%
Եվրո -0.30%

 

Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 7.57%
ԱՄՆ դոլար 0.25%
Եվրո -0.35%

(ԿԲԼՏ) հաշվարկը 15․08․2021 դրությամբ

 
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 6.49%
ԱՄՆ դոլար 0.33%
Եվրո -0.30%

 

Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 6.89%
ԱՄՆ դոլար 0.25%
Եվրո -0.35%

(ԿԲԼՏ) հաշվարկը 15․02․2021 դրությամբ

 
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 5.60%
ԱՄՆ դոլար 0.33%
Եվրո -0.30%

 

Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 9.78%
ԱՄՆ դոլար 0.25%
Եվրո -0.35%

(ԿԲԼՏ) հաշվարկը 15․08․2020 դրությամբ

 
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 5.60%
ԱՄՆ դոլար 1.72%
Եվրո -0.30%

 

Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 7.00%
ԱՄՆ դոլար 1.75%
Եվրո -0.35%

(ԿԲԼՏ) հաշվարկը 15․02․2020 դրությամբ

 
Հիմնական ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 6.25%
ԱՄՆ դոլար 2.5%
Եվրո -0.3%

 

Երկրորդային ցուցանիշների հիման վրա հաշվարկված
ՀՀ դրամ 5.75%
ԱՄՆ դոլար 2.25%
Եվրո 0.25%

Կոնվերս բանկի հաշվարկային տոկոսադրույք - ԿԲՀՏ

ԿԲՀՏ-ով հաշվարկվող գործող վարկային և/կամ այլ ֆինանսավորումների պայմանագրերի, ինչպես նաև գործող ավանդային պայմանագրերի պարագայում ԿԲՀՏ-ն ենթակա չէ փոփոխման:
Արժեքները հետևյալն են.

  • ՀՀ դրամ՝ 11%
  • ԱՄՆ դոլար՝ 6.75%
  • Եվրո՝ 4.5%

 

Արխիվ



ISO (Կոդ) Միավոր Փոխարժեք
AMD 1 11.00
USD 1 6.75
EUR 1 4.50