Թեժ գիծ +37410 511 211

Ինկասո

Փաստաթղթային ինկասո

Փաստաթղթային ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում արտահանողը կատարող բանկի միջոցով ներմուծողին է փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով:

Ինկասոյի վճարման ձևերը.

  • D/P - փաստաթղթեր` վճարման դիմաց - Փաստաթղթերը տրամադրվում են գնորդին՝ միայն գնորդի կողմից ապրանքների դիմաց վճարումն իրականացնելուց հետո:
  • D/A - փաստաթղթեր` ակցեպտի դիմաց - Փաստաթղթերը տրամադրվում են գնորդին՝ հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:

Ինկասոյի առավելություններն են.

  • Համեմատաբար պարզ ընթացագարգ և ցածր ծախսեր:
  • Գործառնությունները կարգավորվում են Առևտրի միջազգային պալատի (ICC) "Uniform Rules for Collections" (URC522) միջազգային կանոններով:
  • Ապրանքների առաքման փաստը հաստատվում է առևտրային և ֆինանսական փաստաթղթերով, որոնք արտահանողի բանկի կողմից ուղարկվում են ներմուծողի բանկին:
  • Ներմուծողը կարող է ստանալ ապրանքները մինչև վճարումն իրականացնելը:

Սակագներ

Կոնտակտային տվյալներ.

Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.

Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ
Հեռ+374 10 511 250

Վահե Գրիգորյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետ
Հեռ. + 374 10 511 226