Ժամկետային ավանդներ
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ժամկետային ավանդների տեսականի ավանդատուի համար ընտրության հարմար տարբերակներով:
Ներդրեք "Պրոգրես", "Կարաս" ավանդները նաև առցանց ՀԾ Ինտերնետ-Բանկ համակարգի և Converse Mobile հավելվածի միջոցով: Հետևեք ՈւՂԵՑՈՒՅՑԻ քայլերին ավանդներ ներդնելու համար:
"Պրոգրես", "Կարաս" և ակցիաների շրջանակներում այլ տեսակների ավանդները հնարավոր է ներդնել նաև առցանց՝ առանց երրորդ անձի օգտին ավանդի ներդրման հնարավորության:
Կոնվերս Բանկի ավանդները՝
Ավանդ | Տոկոսադրույք | Ժամկետներ | |
---|---|---|---|
|
5․25% - 9․75% ՀՀ դրամ 0.75% - 4․00% ԱՄՆ դոլլար 0.50% - 2․25% Եվրո |
45 օրից մինչև 24 ամիս |
|
7․00% - 9․25% ՀՀ դրամ 2.01% - 3․40% ԱՄՆ դոլար |
6 ամիս - 24 ամիս |
||
Մանուկ (Դադարեցված է անորոշ ժամկետով) |
11.86% ՀՀ դրամ 3.83% ԱՄՆ դոլար |
5 - 18 տարի |
|
Բարեկեցիկ ապագա (Դադարեցված է անորոշ ժամկետով) |
12.61% ՀՀ դրամ 4.83% ԱՄՆ դոլլար |
առնվազն 10 տարի |
|
Օրական | 46 - 545 օրերի միջակայքում | ||
Գտնված երազ (Դադարեցված է անորոշ ժամկետով) | 9.75% ՀՀ դրամ | 1 տարի | |
Կուտակային կենսաթոշակային ավանդ (Դադարեցված է անորոշ ժամկետով) | 11.61% ՀՀ դրամ | առնվազն 5 տարի |
Եթե ունեք "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում 6 ամիս և ավելի ժամկետով ներդրած ժամկետային ավանդ, կարող եք ձեռք բերել դեբետային և հաշվարկային քարտեր արտոնյալ պայմաններով՝ օգտվելով Հատուկ առաջարկից:
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
- Ավանդի ներդրման օր է համարվում ավանդատուի հաշվին միջոցների մուտքագրման օրը:
- Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով, որով ավանդատուն իրավունք է ստանում բանկից պահանջել վերադարձնել ավանդի գումարը` համապատասխան սահմանված տոկոսներով:
- Եթե ավանդը ներդրվում է արտարժույթով, ապա ավանդատուն պայմանագրով հավաստում է, որ պայմանագիրը կնքելու պահին գիտակցել և ընդունել է արտարժույթի փոփոխման հետևանքով հնարավոր ռիսկերը:
- Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, եթե ավանդը ներգրավված է ավանդի գումարը ավանդատուի կողմից ավելացվելու իրավունքով:
- Հաշիվների քաղվածքների, տեղեկատվական ամփոփագրին, ավանդներին վերաբերող այլ տեղեկությունները հնարավոր է ստանալ առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ համակարգով` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը":
- Ավանդների տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով:
- Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.
- Եթե ավանդի պայմանագիրը ընդհատվում է ժամկետից շուտ, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ հետևյալ պայմաններով՝
ա/ "Պրոգրես" և "Օրական" ավանդատեսակի համար կատարվում է տոկոսների վերահաշվարկ` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
բ/ ԿԲՀՏ տոկոսադրույքով ավանդների համար`
- Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է բանկի կողմից հաշվեգրված գումարը և այդ գումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ` այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
"Բարեկեցիկ ապագա" ավանդի դեպքում Բաշխման հատվածում կատարված դադարեցման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:
- 1 տարուց հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Մինչ այդ /նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը/ հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում: Մանուկ ավանդի դեպքում չի կատարվում նաև բոնուսի վճարը:
գ/ Գտնված երազ ավանդատեսակի դեպքում ցանկացած պահի դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ տարեկան 6% հաշվարկով:
- Ավանդատուի կողմից ներդրած ավանդների ժամկետի ավարտի օրվանից (եթե ավանդատուի կողմից այլ հանձնարարական տրված չէ) ավանդային գումարները և տոկոսադրույքները ստանում են ցպահանջ ավանդի կարգավիճակ` մուտքագրվելով ավանդատուի հաճախորդի անունով բացված ցպահանջ ավանդի հաշվին:
- Ժամկետային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից հետո հետ ստանալու պայմանով, բանկն իրավասու չէ միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
- Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից դրամական միջոցները` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների ճշտման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
- Ավանդատուն իրավունք ունի ավանդը բանկ ներդնել որոշակի երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ
Թարմացվել է 08.06.2024թ. 08:00