"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն 27-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:
Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:
Մեր հաճախորդների թիվը տարեց տարի ավելանում է, ինչը վկայում է Բանկի կողմից մատուցվող ծառայությունների անընդհատ բարելավվող որակի, հարմարավետության և վստահելիության մասին:
Մեր ծառայությունների որակն ու բազմազանությունը, հասանելիությունն ու հուսալիությունը, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու մեր մշտական ձգտումը թույլ են տալիս ասել, որ մենք Բանկ ենք բոլորի համար:
Մեր առաքելությունը
Բանկի առաքելությունն է բավարարել մեր հաճախորդների ֆինանսական պահանջները և աջակցել նրանց՝ հասնել ֆինանսական հաջողության` ապահովելով սպասարկման բարձր որակ և բանկային ծառայությունների հասանելիություն թե Բանկի սպասարկման ցանցում և թե հեռահար բանկային ծառայությունների հնարավոր բոլոր եղանակներով:
Բանկի առաքելությունն է դառնալ առաջին նախընտրության բանկ Հայաստանում
Բանկը հաճախորդներին ծառայություններ մատուցելիս որդեգրել է հետևյալ արժեքները
- Հասանելիություն
- Մատչելիություն
- Նորարարություն
- Տեղեկացվածություն
- Աջակցություն
- Սրտացավություն
Բանկը կիրառում է հետևյալ կորպորատիվ արժեքները
- Թիմային աշխատանք
- Պատասխանատվություն
- Որոշումների կայացման իրավասությունների պատվիրակում
- Ազնվություն
- Ուսուցում և զարգացում
- Ոգևորություն
Բանկի գործարար էթիկայի կանոնները
*Կայքում առկա "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի ապրանքային նշանները կարող են օգտագործվել բացառապես Կոնվերս Բանկի գրավոր համաձայնությամբ: