Կոնվերս Բանկի բիզնես վարկերն ուղղված են Ձեր բիզնեսի զարգացմանն ու Ձեր գործնական մտքերի իրագործմանը:
Մենք վարկավորում ենք միկրո, փոքր, միջին և խոշոր բիզնեսներ:
Ո՞վ կարող է հանդիսանալ Կոնվերս Բանկի բիզնես վարկերի հաճախորդ:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ հաճախորդ կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, իսկ ագրոֆինանսավորման դեպքում` նաև ֆիզիկական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձանց խմբավորում (որի կողմից բանկում հանդես է գալիս լիազորված համապատասխան խմբի անդամը), որը դիմել է Բանկի վարկային քաղաքականությամբ չարգելված ֆինանսավորում ստանալու նպատակով:
Ի՞նչ չափանիշներով են տարանջատվում Կոնվերս Բանկի բիզնես վարկերի հաճախորդները:
Բանկը հաճախորդներին տարանջատում է ըստ հետևյալ խմբային պատկանելության`
Բիզնեսի տեսակ | Աշխատակիցների թվաքանակ | Տարեկան շրջանառություն | Բանկի նկատմամբ համախառն վարկային դիրք |
---|---|---|---|
Միկրո բիզնես | 1 - 10 | մինչև 100,000,000 ՀՀ դրամ | մինչև 5,000,000 ՀՀ դրամին համարժեք |
Փոքր բիզնես | 11 - 50 | 100,000,001-500,000,000 ՀՀ դրամ | 5,000,001-100,000,000 ՀՀ դրամին համարժեք |
Միջին բիզնես | 51 - 250 | 500,000,001-1,500,000,000 ՀՀ դրամ | 100,000,001-200,000,000 ՀՀ դրամին համարժեք |
Խոշոր բիզնես | 251 և ավել | 1,500,000,001 և ավելի | 200,000,000 ՀՀ դրամից ավելի գումարին համարժեք |
Խմբային պատկանելության որոշման ընթացքում դիտարկվում է աղյուսակում ներառված ցուցանիշներից առավելագույնը, որը տվյալ վարկառուի ակտիվ վարկերի գործողության ընթացքում միայն կարող է փոփոխվել դեպի խոշորացում:
Ինչպե՞ս կարելի ծանոթանալ մանրամասներին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ՝. +374 10 511200, +374 10 511211
Ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղեր
Տոկոսադրույքներ
Ի՞նչ տոկոսադրույքներ են գործում Կոնվերս Բանկի բիզնես վարկերի համար:
Ուշադրություն Սույնով նշված տոկոսադրույքները հանդիսանում են նվազագույն ուղեցույցային սահման։ Փաստացի առաջարկվող տոկոսադրույքները ենթակա են համապատասխանեցման յուրաքանչյուր ֆինանսավորման համար՝ հիմք ընդունելով ֆինանսավորման նպատակը, կառուցվածքը, հաճախորդի նկարագիրը, ֆինանսական ու ռիսկային գնահատականները և այլ չափանիշներ։
1. Ծրագրային կամ սեփական միջոցներով Միկրո, փոքր, միջին և Գյուղատնտեսական նպատակայնությամբ վարկերի/վարկային գծերի տոկոսադրույքներ
Ֆինանսավորման տեսակ | Արժույթ | Ծրագրային/սեփական | Մինչև 1 տարի |
1 - 3 տարի |
3 - 5 տարի |
---|---|---|---|---|---|
Միկրո Արագ Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթ |
ՀՀ դրամ | Ծրագրային/սեփական | 20%/20% | 22%/22% (մինչև 2 տարի) | - |
ԱՄՆ դոլար | Սեփական | 17% | 19% (մինչև 2 տարի) | - |
|
Ստանդարտ Արագ /գրավով ապահովված /սահմանաչափը 1-10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք չափով այլ արժույթ |
ՀՀ դրամ | Ծրագրային/սեփական | 14%/20% | 14%/21% | 14%/22% |
ԱՄՆ դոլար |
Սեփական | 14% | 14% | 15% | |
Փոքր ֆինանսավորում 10.000.001- 100,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք չափով այլ արժույթ |
ՀՀ դրամ | Ծրագրային/սեփական | 14%/20% | 14%/21% | 14%/22% |
ԱՄՆ դոլար |
Սեփական | 13% | 13% | 14% | |
Միջին ֆինանսավորում 100.000.001- 200,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք չափով այլ արժույթ |
ՀՀ դրամ | Ծրագրային/սեփական | 16%/20% | 16%/21% | 17%/22% |
ԱՄՆ դոլար | Սեփական | 13% | 13% | 14% | |
Գյուղատնտեսական նպատակայնությամբ | ՀՀ դրամ | Ծրագրային/սեփական | 14%/20% | 14%/21% | 14%/22% |
ԱՄՆ դոլար | Սեփական | 12% | 13% | 14% | |
Եվրո** | Եվրո | 11.0% | 11.0% | 12.0% |
** Եվրոյով ֆինանսավորումների դեպքում անկախ գումարից և աղբյուրից սահմանվում են միևնույն տոկոսադրույքները։
2. Խոշոր ֆինանսավորումների տոկոսադրույքներ
Տոկոսադրույքները որոշվում են հաճախորդի վերլուծության արդյունքում` ելնելով ֆինանսական և ռիսկային չափանիշների գնահատման արդյունքներից։
3. ՀՀ դրամով օվերդրաֆտների պայմաններ
ՀՀ դրամով օվերդրաֆտների տոկոսադրույքը կազմում է 20 տոկոս տարեկան, առավելագույն ժամկետ` 24 ամիս, իսկ ծրագրային տոկոսադրույքը 14 տոկոս տարեկան:
4. Չօգտագործված սահմանաչափի տոկոսադրույք
Վարկային գծերի և օվերդրաֆտների նկատմամբ չօգտագործված սահմանաչափի նվազագույն ուղեցույցային տոկոսադրույքը սահմանվում է 3.0%։
5. Սկսնակ բիզնեսներին տրամադրվող վարկերի առավելագույնը 100.000 ԱՄՆ դոլլար կամ Եվրո
Տարեկան տոկոսադրույքները՝
Արժույթ | Տոկոսադրույք |
---|---|
ԱՄՆ դոլար | 17% |
Եվրո | 15% |
Վարկի համարժեք գումար | Ժամկետ | |||
մինչև 1 տարի | 1-2 տարի | 2-3 տարի | 3-5 տարի | |
մինչև 3,000,000 ՀՀ դրամ գումարի առանց գրավի ֆինանսավորում | 3.00% | 3.50% | ||
նվազագույնը ՀՀ դրամ | 10 000 | 10 000 | ||
մինչև 10,000,000 ՀՀ դրամ գրավով | 0.50% | 0.75% | 1.00% | 1.50% |
նվազագույնը ՀՀ դրամ | 15 000 | 15 000 | 20 000 | 30 000 |
10,000,001-25,000,000 ՀՀ դրամ | 0.25% | 0.50% | 0.75% | 1.00% |
նվազագույնը ՀՀ դրամ | 15 000 | 25 000 | 40 000 | 50 000 |
25,000,001- 100,000,000 ՀՀ դրամ | 0.20% | 0.30% | 0.40% | 0.50% |
նվազագույնը ՀՀ դրամ | 30 000 | 40 000 | 50 000 | 60 000 |
100,000,001 ՀՀ դրամից ավելի | 0.15% | 0.25% | 0.35% | 0.40% |
առավելագույնը ՀՀ դրամ | 750 000 | 1 250 000 | 1 750 000 | 2 000 000 |
նվազագույնը ՀՀ դրամ |
75 000 | 125 000 | 175 000 | 200 000 |
Բանկում, ինչպես նաև այլ բանկերում առանց դասակարգման ամբողջությամբ և պայմանագրի ժամկետին մարված յուրաքանչյուր ֆինանսավորման համար վճարման ենթակա միջնորդավճարը կարող է պակասեցվել 10%-ով:
- ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց վարկի 2 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
- ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր անընդմեջ ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք ժամկետանց տոկոսագումարի 5 տոկոսի չափով, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ:
- վարկի տրամադրման համար սահմանված նախապայմանների յուրաքանչյուրը խախտման դեպքում` միանվագ տուգանք 50.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:
- գրավադրվող գույքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրական պոլիսի (վկայագրի) օրինակը Բանկին սահմանված ժամկետում տրամադրելու պարտավորությունը չիրականացնելու դեպքում` միանվագ տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:
Հաճախորդի կողմից վարկի մարման ուշացումների կամ այլ պայմանագրային պարտավորությունների չկատարման համար ԳՎԿ կողմից կարող են առանձին կոնկրետ վարկերի համար սահմանվել այլ տուժանքներ և անբարենպաստ հետևանքներ` ներառյալ գործող տոկոսադրույքի փոփոխություն:
Տուժանքի մասին դրությաները և չափերը սահմանվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերով/համաձայնագրերով:
- Վարկ
- Վարկային գիծ
- Օվերդրաֆտ
- Գյուղատնտեսական վարկեր՝ ոսկու գրավադրմամբ
- Վարկեր սկսնակ (start-up) բիզնեսի համար
Վարկ
Վարկը, որպես կանոն, օգտագործվում է երկարաժամկետ` սակայն տրամադրվում է նաև կարճաժամկետ ներդրումների նպատակով: Վարկի մարումների համար հաշվի են առնվում բիզնեսի ներկա ու ապագա հոսքերը: Վարկը մարվում է մասնաբաժիններով, հետաձգված ժամկետով կամ միանվագ` համաձայն փոխհամաձայնեցված ժամանակացույցի:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով` Վարկի փաստացի մնացորդի նկատմամբ և, որպես կանոն, մարվում է ամսական կտրվածքով, սակայն կարող է նախատեսվել մարման այլ` ֆինանսավորմանը համարժեք ժամանակացույց:
Վարկային գիծ
Վարկային Գիծը, որպես կանոն, տրամադրվում է բիզնեսի ընթացիկ գործունեությունը և շրջանառությունը ֆինանսավորելու նպատակով: Այս գործիքը հարմարեցվում է ժամկետների և մարումների առումով բիզնեսի արտադրական/առևտրային շրջապտույտին, այսինքն՝ դրան են համապատասխանում Վարկային Գծի ներքո տրամադրված վարկերը՝ ժամկետային առումով, որոնք մարվում են համապատասխանաբար յուրաքանչյուր շրջապտույտից առաջացող ֆինանսական հոսքերից:
Վարկային Գիծը տրամադրվում է սահմանաչափի ձևով, որի գործողության ընթացքում հաճախորդին տրամադրվում են վերոնշյալ կետով սահմանված վարկեր: Վարկային գծի գործողության ամբողջ ժամանակահատվածում հաճախորդն իրավունք ունի անսահմանափակ քանակով ստանալ վարկեր` պայմանով, որ գծի սահմաններում տրամադրված վարկերի` այդ պահի փաստացի մնացորդների գումարը և նոր վարկի հանրագումարը չի գերազանցի Վարկային գծի ընդհանուր սահմանաչափը: Վարկային գծի ներքո տրամադրվող Վարկերի պայմանները և մարման ժամանակացույցը սահմանվում են Վարկային գծի տրամադրման պահին: Վարկային գծի համար սահմանվում են հետևյալ չափանիշները`
Վարկային Գծի ժամկետ | Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի իրականացվում է հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով Բանկի Գլխավոր Վարկային կոմիտեն կատարում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում Վարկային Գծի դադարեցում: |
---|---|
Վարկերի ժամկետ | Առավելագույնը՝ 12 ամիս |
Տոկոսադրույք | Սահմանվում է տարեկան տոկոսադրույք` օգտագործված և չօգտագործված մասերի համար |
Տրամադրում | Վարկային Գծի ներքո յուրաքանչյուր Վարկ տրամադրվում է հաճախորդի գրավոր կամ "Ինտերնետ-բանկ" ծառայության միջոցով ներկայացված հայտի հիման վրա` Առևտրային ֆինանսավորման վարչության հաստատման դեպքում: |
Մարումներ | Տոկոս` որպես կանոն ամսական մարումներ, տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ տոկոսագումարի հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով` փաստացի մնացորդի նկատմամբ; Մայր գումար` Վարկային գծի պայմաններով սահմանված Վարկերի մարման ժամանակացույցի համաձայն: |
Օվերդրաֆտ
Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի կարճաժամկետ ֆինանսական ծախսերը ֆինանսավորելու նպատակով (օրինակ` որոշակի ժամանակահատվածում տարբեր վճարումների գծով պայմանագրային պարտավորությունները նախատեսված ժամկետներում կատարելու համար` դեբիտորների և նմանատիպ պարտավորությունների վճարումների ուշացումից անկախ):
Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի բանկային հաշվին` բացասական (կրեդիտային) սահմանաչափ սահմանելու միջոցով: Օվերդրաֆտը հնարավորություն է տալիս հաճախորդի բանկային հաշվին՝ միջոցների բացակայության դեպքում, հաշվից դուրս բերել գումարներ առավելագույն համախառն Օվերդրաֆտի սահմանաչափի չափով:
Օվերդրաֆտի համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝
Ժամկետ | Նախընտրելի` 12 ամիս, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը` ըստ հայտի, իրականացվում է հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով կատարվում է ժամկետի երկարաձգում կամ նոր սահմանաչափի տրամադրում կամ սահմանված ժամկետում դադարեցում:
Օվերդրաֆտի մարման ժամկետին նախորդող երկու ամիսների ընթացքում իրականացվում է հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծություն, որի հիմքով Բանկի Գլխավոր Վարկային կոմիտեն կարող է կատարել օվերդրաֆտի ժամկետի երկարաձգում կամ դրա ձևափոխում միանվագ վարկի՝ համապատասխան մարման գրաֆիկով: |
---|---|
Տրամադրում | Տրամադրման պահից ի վեր հաճախորդն օգտվում է Оվերդրաֆտից` բանկային հաշվից ելքագրում իրականացնելու միջոցով: |
Տոկոսադրույք | Սահմանվում է տարեկան տոկոսադրույք` օգտագործված և չօգտագործված մասերի համար: |
Մարումներ | Տոկոս` տարեկան տոկոսադրույքի կիրառմամբ տոկոսագումարի հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով մնացորդի նկատմամբ և, որպես կանոն, մարվում ամսական կտրվածքով;
Մայր գումար` ընթացիկ մարումները կատարվում են հաճախորդի բանկային հաշվին մուտքագրվող գումարների հաշվին` այսինքն, ցանկացած մուտք (անկախ նպատակից) ուղվում է Օվերդրաֆտի մարմանը օրվա վերջում գոյացող համախառն մուտքերի և ելքերի զուտ դրական մնացորդի հաշվին: Օվերդրաֆտը ժամկետի վերջում ենթակա է մարման ամբողջությամբ: |
Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Ի գիտություն.Վարկ ստանալու առաջնային քայլերից մեկը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելն է:
Այսպիսով, կատարեք Ձեր առաջին քայլը` Բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
Նախնական փաստաթղթերի ցանկը ներառում է.
- ԱՔՌԱ-ի Դիմում-հայտ
- Իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճե, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթուղթ
- Պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայականի պատճե
- ՀՎՀՀ (հարկային կոդ):
Պրոդուկտի տրամադրման Որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
- Ֆինանսավորման ստացման հայտ
- Վարձակալության պայմանագիր (պատճեն)
- Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր
- Առաջարկվող գրավի գնահատման (վերագնահատման) նախնական ակտ կամ արժեքի որոշման հիմք
- Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրեր (անձը հաստատող փաստաթղթեր)և հանրային ծառայությունների համարանիշեր կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Ֆիզիկական անձ գրավատուների, երաշխավորների դեպքում՝ վերջիններիս անձնագրերի կամ անձը հաստատող փասթաթղթերի պատճեներ, երաշխավորների համաձայնությունը վարկային պատմության վերաբերյալ հարցումներ կատարելու համար
- Տեղեկանք հարկային տեսչությունից՝ պարտավորությունների վերաբերյալ
- Մասնագետի պահանջով այլ փաստաթղթեր:
Պրոդուկտի Տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.
- Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղված՝ ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ
- Որպես գրավ առաջարկվող միջոցների սեփականության հիմք, եթե նախորդ փուլում չի տրամադրվել
- Գրավի ապահովագրության վերաբերյալ փաստաթղթեր, ապահովագրավճարի անդորրագրեր (ապահովագրության պահանջի դեպքում)
- Կադաստրի տարածքային ստորաբաժանումների կողմից տրված միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի վերաբերյալ
- Տեղեկանք ՊԱՏ-ից գրավադրվող մեքենայի արգելանքի կամ դրա բացակայության վերաբերյալ
- Գործունեության ծավալման վայրի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճե, կամ էլ վարձակալության պայմանագրի պատճե, կամ հաճախորդի գործունեության վայրի նկատմամբ իրավունքներ հաստատող այլ հիմք՝ տեղեկանք և այլն, ֆիզիկական անձի դեպքում՝ տեղեկանք (օրինակ` գյուղապետարանից) գործունեության վայրի վերաբերյալ
- ԻՎ պահանջով՝ գրավադրվող գույքի ձեռքբերման հիմնավորող փաստաթղթերի պատճեներ
- Գյուղատնտեսական վարկերի դեպքում՝ Գյուղապետարանից տեղեկանք:
- Համատիրությունից տեղեկանք՝ ձև 2
- Բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ բաժնետերերի մասին ռեեստրի տեղեկանք:
Առաջնակարգ ապահովված վարկերի դեպքում իրավական փաստաթղթերի ցանկ
Իրավաբանական անձ հաճախորդը Բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը
1. Տնօրենի անձնագիր(անձը հաստատող փաստաթուղթ) և ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
1. Պետ.ռեգիստրի վկայական
2. ՀՎՀՀ
3. Կանոնադրություն
4. Մասնակիցների անձնագրեր կամ հիմնադիր փաստաթղթեր
5. Բաժնետիրական ընկերությունների դեպքում տեղեկանք դեպոզիտարիայից
6. Ա/Կ-ի դեպքում տեղեկանք անդամների մասին պետ.ռեգիստրից
7. Կախված այլ իրավական կարգավիճակից համապատասխան տեղեկանքներ
8. Մասնակց/ների/ որոշում վարկ վերցնելու և գրավ առաջարկելու վերաբերյալ
5-9 կետերում նշված փաստաթղթերը կախված գործարքից և ԻՎ վարչության դրական կարծիքի համաձայն կարող են հաճախորդից չպահանջվել:
ՎՄ-ը Իրավաբանական անձ հաճախորդների դեպքում համալրում է փաթեթը պետ.ռեգիստրի տեղեկանքով, նոր ներկայացնում հաստատման:
Անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում
2. ԱՁ անձնագիր (անձը հաստատող փաստաթուղթ) և ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
3. Պետ.ռեգիստրի վկայական
4. ՀՎՀՀ
Ֆիզիզկական անձ այլ հաճախորդների դեպքում
- ԱՁ անձնագիր (անձը հաստատող փաստաթուղթ)և ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- Արտոնագիր (արտոնագրային վճար վճարող հաճախորդների դեպքում)
- ՀՎՀՀ
Գրավադրվող գույք կարող է հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ և "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, այդ թվում՝ գնհատաման ենթակա իրավունք: Այստեղ բերված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջ և կարող են խստացվել վարկային մասնագետի կամ ֆինանսական գործիքի հաստատողի կողմից:
Սարքավորումների գրավադրման պարագայում որպես գրավի առարկա կարող են վերցվել միայն այն սարքավորումները, որոնց նկատմամբ գրավի իրավունքը հնարավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ՀՀ իրավասու պետական մարմնում: Այսինքն՝ նշված սարքավորումները պետք է ունենան կա°մ սեփականության իրավունքի վկայական, կա°մ նույնականացման համար:
Ֆինանսավորում /գրավի իրացվելի արժեք հարաբերակցության առավելագույն չափը սահմանվում է 70%, սակայն, կախված գրավադրվող գույքի տեսակից, կիրառվում են հետևյալ սահմանափակումները.
Անշարժ գույք | 70% (60%, եթե գրավադրվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի )* |
---|---|
Հողակտոր | 50% |
Ավտոտրանսպորտային միջոց |
|
Սարքավորումներ և հատուկ ոչ մարդատար տրասպորտային միջոց | 50% |
Դրամական միջոցներ | մինչև 100% |
Ոսկյա իրեր | մինչև 100% |
*Կախված վարկի ռիսկայնությունից կարող են սահմանվել այլ տոկոսներ:
Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման` բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը որպես կանոն վավեր է հաշվետվության տրամադրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում շուկայում գների փոփոխման դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Հաճախորդների կողմից առաջնային շուկայից ավտոմեքենաների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում գնահատման հաշվետվություն չի ներկայացվում, ընդ որում, որպես գնահատված շուկայական արժեք հիմք է ընդունվում ձեռքբերման պայմանագրով կամ հաշիվ ապրանքագրով սահմանված գումարը, իսկ իրացվելի արժեքը` շուկայական արժեքի 85%-ը:
Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է ԿԱՍԿՈ ապահովագրություն Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերության կողմից:
Բանկը, որպես գրավ նախատեսված ցանկացած գույքի համար իրավունք ունի պահանջել ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:
Ֆինանսավորման ձևերը և պայմանները
Օգտվեք «Կոնվերս բանկի» կողմից իրականացվող ֆինանսավորման տեսակներից` ընտրելով
Ձեզ առավել հարմար տարբերակը, և իրականացրեք Ձեր նպատակային ձեռնարկումները:
Ֆինանսավորման ձևը սահմանվում է կախված այդ պահին Բանկի հանդեպ Հաճախորդի առևտրային ֆինանսավորման համախառն վարկային դիրքից և հայցվող ֆինանսավորման հանրագումարից, ինչպես նաև Հաճախորդի այս կամ այն խմբին պատկանելությունից:
Ֆինանսավորման ձև Պայմաններ |
Միկրո | Փոքր |
Միջին |
Խոշոր |
|
Արագ |
Ստանդարտ | ||||
Ֆինանսավորման գործիքներ | Վարկ, Օվերդրաֆտ, Վարկային Գիծ | ||||
Առկա և նոր ֆինանսավորումների հանրագումար՝ ՀՀդրամ կամ համարժեք այլարժույթ | Մինչև 3,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար | 3,000,001 - 10,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար | 10,000,001- 100,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար | 100,000,001- 200,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար | 200,000,001 ՀՀ դրամին համարժեք գումարից ավելի |
Ժամկետ | Առավելագույնը 36 ամիս | Առավելագույնը 60 ամիս | Առավելագույնը 60 ամիս -Խոշոր վարկերի դեպքում վարկավորման առավելագույն ժամկետը 84 ամիս է: Բացառիկ դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող են տրամադրվել ավելի երկար ժամկետով խոշոր վարկեր: |
Առավելագույնը 60 ամիս -Խոշոր վարկերի դեպքում վարկավորման առավելագույն ժամկետը 84 ամիս է: Բացառիկ դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող են տրամադրվել ավելի երկար ժամկետով խոշոր վարկեր: |
Առավելագույնը 60 ամիս -Խոշոր վարկերի դեպքում վարկավորման առավելագույն ժամկետը 84 ամիս է: Բացառիկ դեպքերում ԳՎԿ որոշմամբ կարող են տրամադրվել ավելի երկար ժամկետով խոշոր վարկեր: |
Ապահովվածություն |
չեն ունեցել դասակարգված պարտավորություններ, և դիտարկվող ժամանակահատվածում Բանկի նկատմամբ չեն ունեցել հանրագումարային 20 օրը գերազանցող ժամկետանց պարտավորություն), և առնվազն երեսուն ամիս սպասարկել են երկու և ավելի նման վարկ, և վարկի գումարներն օգտագործել են նպատակային, ապա Հաճախորդը կարող է ստանալ մինչև 3 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով «արագ» վարկ հետևյալ ապահովվածությամբ` առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն և/կամ լրացուցիչ երկու երաշխավորություն
|
|
|
||
Տոկոսադրույք | Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ | Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ 60 ամսից երկար ժամկետ ունեցող վարկերի դեպքում որպես կանոն վարկի տոկոսադրույքը հաստատուն է միայն վարկավորման առաջին 3 տարիների ընթացքում |
|||
Վարկային դիմումի ուսումնասիրության վճար, որը գանձվում է հաճախորդից` հայտը Բանկ ներկայացնելիս |
5,000 ՀՀ դրամ | 10,000 ՀՀ դրամ | 15,000 ՀՀ դրամ | 30,000 ՀՀ դրամ | |
Միջնորդավճարներ |
Բանկի կողմից կարող են սահմանվել այլ վճարներ՝ համաձայն Գլխավոր վարկային կոմիտեի կամ Վարչության որոշմամբ |
Գյուղատնտեսական վարկեր՝ ոսկու գրավադրմամբ
Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անձանց:
Վարկի արժույթը և գումարը | Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով: ՀՀ դրամով վարկերը տրամադրվում են բացառապես, եթե տրամադրվող վարկը բավարարում է ՀՀ Կառավարության 31.03.2011թ. թիվ 349-Ն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի («Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգ») պահանջներին: Վարկի գումարը տրամադրվում է գրավի գնահատված արժեքի՝
Վարկի տրամադրման համար պարտադիր չեն երրորդ անձանց երաշխավորությունները: |
|
---|---|---|
Ժամկետը, վարկի և տոկոսների մարման կարգը | Վարկի ժամկետը` - անուիտետային մարման տարբերակով` մինչև 24 ամիս, - ժամկետի վերջում մարման տարբերակով` մինչև 12 ամիս: ՀՀ դրամով վարկի դեպքում` վարկի մայր գումարի և տոկոսների վճարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ մինչև 6 ամիս ժամանակահատվածով, որի ընթացքում Հաճախորդը կարող է մարումներ չկատարել: |
|
Տոկոսադրույքը | Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ: | |
Վարկային հաշվի սպասարկման վճար | Գանձվում է Հաճախորդի հաշվից միանվագ` վարկը տրամադրելիս` ըստ հետևյալ սանդղակի | |
Վարկի գումար (ՀՀ դրամին համարժեք գումար) | Սպասարկման վճար (ՀՀ դրամ) | |
30,000 - 250,000 | 1,000 | |
250,001 - 500,000 | 2,000 | |
500,001 - 1,000,000 | 3,000 | |
1,000,001 - 2,000,000 | 4,000 | |
2,000,001 - 3,000,000 | 6,000 | |
3,000,001 և ավելի | 10,000 | |
Որոշ դեպքերում Բանկի Վարչության որոշմամբ կարող են սահմանվել տարածքային հատուկ սակագներ: Բանկի կողմից կարող են կիրառվել նաև այլ վճարներ` համաձայն Բանկի Վարչության որոշման: |
||
Քարտային հաշվի սպասարկում |
Վարկի տրամադրման պահին` միանվագ 1,500 ՀՀ դրամ | |
Քարտի պատրաստման և տրամադրման ժամկետը |
2-4 աշխատանքային օր | |
Տույժեր և տուգանքներ |
Տուժանքի մասին դրությաները և չափերը սահմանվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերով/համաձայնագրերով: |
|
Ապահովում | Գրավադրվող ոսկյա իրեր | |
Այլ պայմաններ | Վարկերը կարող են տրամադրվել նաև քարտերով, ընդ որում` ՀՀ դրամով վարկերը ARCA Classic, Visa Electron, Maestro քարտերի միջոցով տրամադրելու դեպքում քարտերի տրամադրման և սպասարկման վճար չի գանձվում: ԱՄՆ դոլարով վարկերը Visa Electron կամ Maestro քարտերի միջոցով տրամադրելու դեպքում քարտերի տրամադրման և սպասարկման վճար չի գանձվում: Հաճախորդի նախընտրությամբ վարկը այլ քարտերով ստանալու դեպքում կիրառվում են տվյալ քարտի տրամադրման և սպասարկման Բանկում գործող սակագները: Կանխիկացում` ՀՀ դրամի դեպքում` 0.5% ԱՄՆ դոլարի դեպքում` 0.3% |
|
Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը |
- Վարկային դիմում` Բանկում գործող ձևին համապատասխան - Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ - Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ - Հաճախորդին պատկանող գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքերի սեփականության վկայականներ կամ դրանց վարձակալության պայմանագրի պատճենները (վարելահող, խոտհարք, անասնագոմ) - Տեղեկանք գյուղապետարանից, թաղապետարանից անասնագլխաքանակի վերաբերյալ - Լրացուցիչ փաստաթղթեր կարող են պահանջվել ըստ անհրաժեշտության |
Բիզնես վարկեր ոսկու գրավադրմամբ
Վարկի արժույթը և գումարը | Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:
Վարկի գումարը տրամադրվում է գրավի գնահատված արժեքի` |
---|---|
Ժամկետը, վարկի և տոկոսների մարման կարգը |
|
Տոկոսադրույքը | Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ 60 ամսից երկար ժամկետ ունեցող վարկերի դեպքում որպես կանոն վարկի տոկոսադրույքը հաստատուն է միայն վարկավորման առաջին 3 տարիների ընթացքում |
Տույժեր և տուգանքներ |
Տուժանքի մասին դրությաները և չափերը սահմանվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրերով/համաձայնագրերով: |
Ապահովում | Գրավադրվող ոսկյա իրեր |
Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը | - Վարկային դիմում` Բանկում գործող ձևին համապատասխան - Ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ - Հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք - Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրությունից քաղվածք ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ (կիրառելիության դեպքում)/ - Կանոնադրության պատճեն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ - Տնօրենի անձը հաստատող փաստաթուղթ - Պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայական - ՀՎՀՀ (հարկային կոդ) - այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության |
Վարկեր սկսնակ (start-up) բիզնեսի համար
Հաճախորդներ | Վարկը նախատեսված է սկսնակ (start-up) բիզնեսի համար: |
---|---|
Վարկի արժույթը | ԱՄՆ դոլար, Եվրո |
Վարկի գումարի առավելագույն չափը | 100,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք Եվրո: |
Տարեկան տոկոսադրույքը | Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ: |
Վարկի ժամկետը | Առավելագույնը՝ 5 տարի՝ կախված վարկի նպատակից |
Ապահովվածություն | Որպես ապահովվածության միջոց դիտարկվում է Բանկի համար տվյալ պահին ընդունելի համարվող արագ իրացվելի անշարժ գույքի գրավ, ընդ որում վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի իրացվելի արժեքի 50 տոկոսը: |
Այլ պայմաններ | Վարկի տրամադրումից երեքից վեց ամիս հետո Բանկի կողմից իրականացվում է վարկային միջոցների օգտագործման նպատակայնության մոնիտորինգ: Կախված մոնիտորինգի արդյունքներից, ինչպես նաև հաշվի առնելով այդ ընթացքում բիզնեսի զարգացման ընթացիկ արդյունքները՝ վարկի արժույթը և տոկոսադրույքը կարող են փոխվել՝ համաձայն Բանկում գործող նմանատիպ բիզնես վարկերի համար մոնիտորինգի իրականացման պահին կիրառելի բիզնես վարկերի պայմանների, ընդ որում տոկոսադրույքը և վարկի արժույթը բիզնես վարկերի պայմաններին համապատասխանեցնելը կարող է իրականացվել միայն վարկի տրամադրումից առնվազն վեց ամիս հետո: |
Ներկայացվող փաստաթղթեր | Այս տեսակի վարկերի դիտարկման համար Բանկը հաճախորդից կարող է պահանջել բիզնես պլան: Մնացած փաստաթղթերը ներկայացվում են ըստ սույն Կարգով սահմանված ցանկի: |
Միջնորդավճարներ | Բանկի կողմից կարող են սահմանվել վարկային դիմումի դիտարկման կամ այլ վճարներ՝ համաձայն Գլխավոր Վարկային կոմիտեի կամ Բանկի Վարչության որոշման: |
Շրջանառու միջոցների համալրման արագ վարկեր
(առավելագույն 20 մլն ՀՀ դրամին համարժեք)
Վարկառու | Բանկի առևտրային ֆինանսավորման հաճախորդներ, որոնք հանդիսանում են Բանկի գործող վարկառուներ և վերջին 2 տարիների ընթացքում ֆինանսավորումները սպասարկելիս չեն ունեցել անընդհատ 3 օրից ավելի և գումարային 12 օրից ավելի ժամկետանց պարտավորություններ և չեն դասակարգվել |
---|---|
Ֆինանսավորման գործիքը, արժույթը և գումարը | Վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ Ֆինանսավորումը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով Առավելագույն գումարը - անուիտետային մարման եղանակով վարկի դեպքում Բանկում մարված մայր գումարի մինչև 80%-ը, Օվերդրաֆտի դեպքում Բանկում մարված մայր գումարի մինչև 40%-ի չափով |
Ժամկետը, վարկի և տոկոսների մարման կարգը |
|
Տոկոսադրույքը | Հաստատվում է Բանկի Վարչության որոշմամբ |
Ապահովվածություն | Գործող վարկային պարտավորությունների ներքո գրավադրված ապահովվածության միջոցներ |
Այլ պայմաններ | Վարկի հաստատումը կատարվում է համապատասխան իրավասություն ունեցող հաստատող մարմնի կողմից ԱՖՎ կողմից իրականացված ֆինանսական մոնիտորինգի և ACRA հարցման հիման վրա, անվտանգության ծառայության կողմից հաճախորդի վստահելիության վերաբերյալ կարծիքի առկայության դեպքում՝ ընդ որում, ԱՖՎն տվյալ վարկերի պայմաններին համապատասխանող հաճախորդների տվյալները անվտանգության ծառայություն կարծիքի է ներկայացնում ցանկով: Իրավաբանական վարչությունը տվյալ վարկերի հաստատման գործընթացին չի մասնակցում` բացառությամբ նոր վարկի ապահովման միջոցի ձևակերպման դեպքի |
Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը | Դիմում հայտ, հարկային տեսչությունից պարտք ու պահանջի մասին տեղեկանք |
Միջնորդավճարներ | Բանկի կողմից կարող են սահմանվել վարկային դիմումի դիտարկման կամ այլ վճարներ` համաձայն ԳՎԿ կամ Բանկի Վարչության որոշման |
Գույքի գնահատման, ապահովագրման, նոտարական վավերացման և իրավասու մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:
Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:
Ուշադրություն
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: