Թեժ գիծ +37410 511 211

Converse առցանց բանկ

ՀԾ-Ինտերնետ Բանկ

 

"ՀԾ-Ինտերնետ Բանկ" համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով` ցանկացած պահի, ցանկացած վայրից:

Համակարգը հասանելի է նաև Converse Mobile բջջային հավելվածի տեսքով:

Համակարգի հնարավորությունները

1. դիտել հետևյալ տեղեկատվությունը՝

  1. բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները
  2. հաշիվների, բանկային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները
  3. բանկային քարտերի օնլայն մնացորդները
  4. վարկերի վերաբերյալ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը
  5. ավանդների վերաբերյալ տեղեկատվությունը
  6. արտարժույթի փոխարժեքները
  7. ստացված և ուղարկված նամակները
  8. կատարված վճարումների և փոխանցումների ցանկը

2. կատարել հետևյալ գործարքները՝

  • փոխանցում՝ միջազգային և ՀՀ տարածքում (նաև խմբային), այդ թվում՝ պետական բյուջե
  • արտարժույթի փոխանակում
  • վարկի մարում, ընդ որում, քարտային հաշիվներից մարումներ չեն կատարվում
  • ավանդի բացում և համալրում ՈւՂԵՑՈՒՅՑ
  • լրացուցիչ խնայողական հաշիվների բացում
  • կոմունալ/խմբային կոմունալ վճարում
  • փաստաթղթերի խմբագրում, պատճենում և չեղարկում

3. Համակարգը հնարավորություն է տալիս ներկայացնել հետևյալ հայտերը՝

  •  ավանդի բացման հայտ
  •  կանխիկացման հայտ
  •  Տրանսֆեր Քարտին մուտքագրման հայտ
  •  անձնական տվյալների փոփոխման հայտ
  •  SMS ծառայության հայտ
  •  սահմանաչափերի փոփոխման հայտ

4. ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)

5. ներմուծել տվյալներ .xml ֆորմատով ֆայլից

6. ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ)

Եթե Ինտերնետ-Բանկ համակարգով Ձեր կողմից ուղարկվելիք գործարքը հիմնավորող փաստաթղթերի, լրացուցիչ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի գումարային ծավալը գերազանցում է առավելագույն թույլատրելի սահմանը, որը կազմում է 500Kb, խնդրում ենք ֆայլերի թղթապանակը արխիվացնել և ուղարկել Բանկում լրացված Ձեր էլեկտրոնային հասցեից, իսկ դրա անհնարինության պատճառով այլ էլեկտրոնային հասցեից ուղարկելու դեպքում խնդրում ենք կամ Ինտերնետ-Բանկ համակարգով ուղարկել նամակ՝ նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որից ուղարկվելու է նամակը, կամ ավելացնել գաղտնաբառ, որի կատարման ընթացքը նկարագրված է ՈՒՂԵՑՈՒՅՑ-ում:

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ծառայության սպասարկման սակագներ

Ֆիզիկական անձանց դեպքում` առանց անվտանգության սարքի

Ծրագրի սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Ֆիզիկական անձանց դեպքում` անվտանգության սարքի կիրառմամբ

Անվտանգության սարքի արժեք

8,000 ՀՀ դրամ միանվագ

Ծրագրի սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

 Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների դեպքում

Ծրագրի սպասարկման վճար`

եռամսյակի ընթացքում 45 և ավելի գործարք կատարելու դեպքում

0 ՀՀ դրամ

Ծրագրի սպասարկման վճար`

եռամսյակի ընթացքում մինչև 45 գործարք կատարելու դեպքում

10,000 ՀՀ դրամ եռամսյակային

Յուրաքանչյուր օգտագործողի վճար

600 ՀՀ դրամ ամսական

Անվտանգության սարքի արժեք

8,000 ՀՀ դրամ միանվագ

Կրկնակի ապահովմամբ անվտանգության սարքի արժեք

12,000 ՀՀ դրամ միանվագ

 Ծրագրի սպասարկման վճարները հաշվարկվում են Համակարգից օգտվելու ամսվան հաջորդող եռամսյակի համար, իսկ գանձումն իրականացվում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը:

Համակարգի միջոցով կատարվող գործառնությունների սակագներ

  • Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով` 0
  • Աշխատավարձային փաթեթի կատարում

- Վճարման հանձնարարականը մինչև ժ. 16:00 ներկայացնելու դեպքում նույն օրը քարտային հաշիվների համալրում՝ 0
- Վճարման հանձնարարականը ժ. 16:00-ից 18:00 ներկայացնելու դեպքում նույն օրը քարտային հաշիվների համալրում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)

  • ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով

- Հաջորդ բանկային օրը փոխանցման պայմանով` 0
- Նույն բանկային օրը փոխանցման պայմանով ("Շտապ" պայմանով)1` 0.1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 10,000 ՀՀ դրամ

  • Ներբանկային փոխանցումներ արտարժույթով՝ 0
  • Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)1

- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով2, 3՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ

  • Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)

- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ

  • Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)1

- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ3՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ

  • "Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է1 10,000 ՀՀ դրամ
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)2, 4` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ:

1 ՀՀ դրամով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն վճարման հանձնարարականը մինչև Ժ. 15:00-ն: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կկատարվեն հաջորդ բանկային օրը:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
2 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
3 Ոչ հաշվետեր հաճախորդների այլ արժույթով փոխանցումները կատարվում են միայն "BEN" տարբերակով:
4 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:

Այլ փոխանցումներ

  • Քարտային հաշվից այլ հաշվի փոխանցումներ

- Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերից՝ 0.9%5
- Չվերականգնվող սահմանաչափով գրավով չապահովված վարկային քարտերից և "Վիզա Վիրտուալ" հաշիվներից (Visa Virtual Account)՝ 3%
- Չվերականգնվող սահմանաչափով գրավով ապահովված վարկային քարտերից՝ 0.3

  • Քարտից քարտ6 փոխանցումներ Կոնվերս Բանկի և ԱրՔա համակարգի անդամ բանկի ArCa, Visa և Mastercard քարտին

 Դեբետայիքն քարտերից՝ 0.5%
 Հաշվարկային քարտերից՝ 1%5
 Չվերականգնվող սահմանաչափով գրավով չապահովված վարկային քարտերից և «Վիզա Վիրտուալ» հաշիվներից (Visa Virtual Account)՝ 3%
 ԱրՔա-Միր քարտերից
- Ռեզիդենտ հաճախորդների համար՝ 0.5%
- Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝ 1%

  • Քարտից քարտ6 փոխանցումներ ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկի Visa և Mastercard քարտին (ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը)` նախորդ կետի սակագին + 1% նվազագույնը 500 ՀՀ դրամ
  • Խնայողական հաշվից քարտին փոխանցումներ

- Կոնվերս Բանկի ArCa, Visa և Mastercard քարտին՝ 0.1%
- ԱրՔա համակարգի անդամ բանկի ArCa, Visa և Mastercard քարտին՝ 0.5%
- ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկի Visa և Mastercard քարտին (ներառյալ ՎՏԲ-Հայաստան բանկը)՝ 1.5% նվազագույնը 500 ՀՀ դրամ

5 Աշխատավարձային քարտերի դեպքում՝ համաձայն գործատուի հետ կնքված պայմանագրի
6 Նշված սակագինը կգանձվի ցանկցացած քարտից քարտ փոխանցման դեպքում: ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի քարտերին կատարվող փոխանցումների ժամանակ այս միջնորդավճարից բացի կգանձվի տվյալ գործարքի համար սահմանված միջնորդավճարը: Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ: Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:

ՀՀ առևտրային բանկերից ԱրՔա համակարգի անդամ չի հանդիսանում ՎՏԲ-Հայաստան բանկը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

"ՀԾ - ԻնտերնետԲանկ" ծառայության ստացման հայտ

Ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) դեպքում`

  • Անձը հաստատող փաստաթուղթ

Իրավաբանական անձանց դեպքում`

  • Իրավաբանական անձի տնօրենի, եթե վերջինիս լիազորությունները իրավաբանական անձի կանոնադրությամբ որևէ կերպ սահմանափակված չեն
    կամ
  • այլ անձի, ով ունի իրավաբանական անձի անունից գործելու լիազորագիր, անձը հաստատող փաստաթուղթը

Ուշադրություն

Բանկի նկատմամբ Հաճախորդի պարտքի առկայության դեպքում վերջինիս կողմից հանձնարարված գործարքը կարող է չկատարվել:

Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով:

«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ Բանկի համապատասխան արժույթի համար նախատեսված առքի անկանխիկ փոխարժեքով:

Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված վաճառքի անկանխիկ փոխարժեքով:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը պատասխանատվություն չի կրում.

- Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար:

- Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար:

- Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Անվտանգուտյան նկատառումներից ելնելով անհրաժեշտ է պահպանել գաղտնաբանալու, գաղտնաբառի գաղտնիությունը և երրորդ անձանց հասանելի չդարձնել: Ցանկացած դեպքում Համակարգի միջոցով գաղտնաբառի օգտագործմամբ կատարված ցանկացած գործողություն համարվում է կատարված Հաճախորդի անունից և ստորագրված Հաճախորդի կողմից, անգամ եթե վերջինս ապացուցում է, որ տվյալ գործողության կատարման համար կատարողը չի ունեցել համապատասխան իրավասություններ կամ լիազորություններ:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  •  այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

Թարմացվել է 14.11.2020թ.11:00

Տեղեկատվական ամփոփագիր

ՈւՂԵՑՈՒՅՑ

Converse Bank Ինտերնետ Բանկ ծառայության ստացման հայտ