Փոխանցումներ ArcaPay համակարգով
Converse Mobile հավելվածի միջոցով կարող եք իրականացնել ArcaPay ակնթարթային փոխանցումներ, որը թույլ է տալիս կատարել բանկից բանկ փոխանցումներ՝ օգտագործելով միայն ստացողի հեռախոսահամարը։
ArcaPay համակարգով փոխանցման սակագներ և պայմաններ
|
|
|
|
|
|
ArcaPay-ով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել Converse Mobile հավելված
- Բացել "Վճարումներ և փոխանցումներ" բաժինը
- "Փոխանցումներ" բաժնից ընտրել "ArcaPay"
- Մուտքագրել ստացողի հեռախոսահամարը
- Ընտրել ստացողի բանկը
- Նշել փոխանցվող գումարի չափը
- Հաստատել փոխանցումը
Փոխանցումը կատարվում է ակնթարթորեն։
ArcaPay համակարգով հնարավոր է փոխանցումներ կատարել հետևյալ բանկերին՝ Ամերիաբանկ, Էվոկաբանկ, Արմսվիսբանկ, Արցախբանկ, Բիբլոս Բանկ, Արդշինբանկ, ԱՄԻՕ Բանկ, Արարատբանկ, Ֆաստ Բանկ։
Արագ փոխանցումներ
"MoneyGram"-ը միջազգային արագ դրամական փոխանցման համակարգ է, որի միջոցով հնարավոր է կատարել և ստանալ առանց հաշվի բացման փոխանցումներ դեպի Ռուսաստան/ից, ԱՊՀ, ինչպես նաև արտասահմանյան այլ երկրներ/ից: Համակարգը ներկայացված է մոտ 200 երկրներում (ցանկը ներկայացված է ստորև), ավելի քան 350 հազար սպասարկման կետերով:
"UBPay''-ը միջազգային արագ դրամական փոխանցման համակարգ է, որի միջոցով ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն կատարել և ստանալ առանց հաշվի բացման փոխանցումներ ՀՀ տարածքում, դեպի ՌԴ և ՌԴ-ից, ինչպես նաև ստանալ փոխանցումներ համակարգի կողմից սպասարկվող այլ երկրներից: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել անհասցե և հասցեի նշումով փոխանցումներ:
Սակագներ և դրույքներ
Փոխանցումներ5, 6, 7, 8, 9, 13
- Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով
Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում` 0
Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 0.1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ
Աշխատավարձային փաթեթի կատարում
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` մինչև ժ. 16:00-ն ներկայացնելու դեպքում՝ 0
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` ժ. 16:00-ից 18:00-ին ներկայացնելու դեպքում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)
- Դրամարկղում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերի միջոցով հաշվետեր հաճախորդների հաշվից քարտին փոխանցում
Փոխանցում Կոնվերս Բանկի ArCa, Visa, Mastercard և UnionPay քարտին
- Հեռակառավարման համակարգերի միջոցով` 0.5%
- Դրամարկղերում` 0.7%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
Փոխանցում ՀՀ այլ բանկի ArCa, Visa, Mastercard և UnionPay քարտին
- Հեռակառավարման համակարգերի միջոցով` 0.5%
- Դրամարկղերում` 0.7%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
Փոխանցում արտերկրի բանկի Visa, Mastercard և UnionPay15 քարտին
- Հեռակառավարման համակարգերի միջոցով` 1.5%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ
- Դրամարկղերում` 2.0%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
Converse Mobile հավելվածում կցված հաշվետեր հաճախորդին պատկանող այլ բանկի քարտով հաշվի համալրում` ՀՀ դրամ` 0
"ArCa Pay" համակարգի կիրառմամբ հեռախոսահամարի միջոցով ՀՀ դրամով փոխանցումներ
- Փոխանցում ՀՀ այլ բանկեր` 0.1%17
- Փոխանցման ստացում` 0
- ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով
Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում` 0
- "Շտապ" պայմանով` 0.1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ
Փոխանցումներ գանձապետական հաշիվներին (ՀՀ պետական կամ համայնքային բյուջե)
Հաշվետեր հաճախորդների համար
- Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում` 500 ՀՀ դրամ
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում` 0
Ոչ հաշվետեր հաճախորդների համար` 1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ
Ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն, փոխանցումներ՝ 3,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման ծավալից
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա կամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող փոխանցումներ՝ 0
Հատուկ սոցիալական փաթեթի հաշվից, պատվովճարի հաշվից իրականացվող փոխանցումներ` 0
Հաշվետեր հաճախորդների փոխանցումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել Բանկի հեռակառավարման համակարգերով` 0
Ապահովագրական գործակալի գործունեության արդյունքում կնքված վկայագրերի ապահովագրավճարների փոխանցումներ՝ 0
Ներբանկային փոխանցումներ արտարժույթով
- Հաշվետեր հաճախորդների համար՝ 0
- Ոչ հաշվետեր հաճախորդների համար՝ 1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ
ՀՀ այլ բանկեր փոխանցումներ Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցով
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 3,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 5,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 7,500 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 10,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 2,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 6,000 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 8,000 ՀՀ դրամ
Բանկի կողմից վարկավորված և այդ գումարների՝ հաճախորդների ֆինանսական կառույցներում կամ գույքի ձեռքբերման պարտավորությունների մարման նպատակով փոխանցումներ` 0
Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)10, 11
Միջազգային փոխանցումներ
C360 Neo light, Neo, Nektar, Ultra, Elite, Synergy, Signature, Private բաժանորդների համար
C360 Neo light, Neo, Nektar, Ultra, Elite, Synergy, Signature, Private բաժանորդագրությամբ բոլոր հաճախորդների համար միջազգային փոխանցումների միջնորդավճարը՝
| Փոխանցման արժույթ | Փոխանցման միջնորդավճար |
| ԱՄՆ դոլար | 0 ՀՀ դրամ |
| Եվրո | 0 ՀՀ դրամ |
| Անգլիական ֆունտ ստեռլինգ | 0 ՀՀ դրամ |
| ԱՄԷ դիրհամ Չինական յուան |
0 ՀՀ դրամ 0 ՀՀ դրամ |
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների համար
| Փոխանցման արժույթ | Փոխանցման միջնորդավճար |
| ԱՄՆ դոլար1 | 0 ՀՀ դրամ |
| Եվրո | 0 ՀՀ դրամ |
| Անգլիական ֆունտ ստեռլինգ | 0 ՀՀ դրամ |
| ԱՄԷ դիրհամ Չինական յուան |
0 ՀՀ դրամ 0 ՀՀ դրամ |
1. Փոխանցման ուղղություն՝ ԱՄՆ, Հնդկաստան, Եվրոպական միության անդամ հետևյալ երկրներ՝
Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Սլովակիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա։
Հաշվետեր հաճախորդների համար միջազգային փոխանցումներ
- Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)10, 11
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և Եվրո՝ 0.14%, նվազագույնը՝ 7,500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- ՌԴ Ռուբլի՝ 0.1%, նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով՝ 0.15%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Առարկայազուրկ մետաղական հաշիվներով (ոսկի)՝ Գործարքը կատարելու պահի դրությամբ փոխանցվող մետաղի` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դրամային արժեքի 0.15%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)10, 11
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար՝ OUR տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 (ներառյալ) եվրո գումարի դեպքում` 12,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում՝ 0.1%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար՝ OUR տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)10, 11
Հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում
ԱՄՆ դոլար և եվրո՝ 5,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ՝ 0.15%, նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
"Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է 10,000 ՀՀ դրամ
ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)10, 12` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ
Փոխանցման փնտրման, պայմանների փոփոխման, hետ կանչման հանձնարարականի կատարում10, 13
- ՀՀ դրամ՝ 2,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 10,000 ՀՀ դրամ
- ԱՄՆ դոլար14՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ14՝ 30,000 ՀՀ դրամ
- Ներբանկային փոխանցում (բոլոր արժույթներով)` 1,000 ՀՀ դրամ
Փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից10
- ՀՀ դրամ` 0
- ՌԴ ռուբլի` 10,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղական հաշիվ` 25,000 ՀՀ դրամ
Արտարժույթով ստացված փոխանցման հաշվեգրում` ըստ օրական գնանշման
_________________________________________
5 Քարտային հաշիվներով փոխանցումների նշված սակագները գործում են, եթե տվյալ քարտի պայմաններով քարտային հաշիվներով փոխանցումների համար այլ սակագին սահմանված չէ:
6 Առանձին դեպքերում, հեռակառավարման համակարգերով, այդ թվում՝ Կոնվերս Մոբայլ հավելվածով, որոշակի փոխանցումների և ծառայությունների դիմաց վճարումների համար կարող են սահմանվել այլ սակագներ և դրույքաչափեր, որոնք կարտացոլվեն գործարքի կատարման համապատասխան փաստաթղթում/հանձնարարագրում:
7 Փոխանցումները (այդ թվում՝ նաև մետաղական հաշվով) կատարվում են Բանկում մուտքագրման պահից ոչ ուշ, քան հաջորդ բանկային օրը և համարվում են կատարված, եթե առկա է Բանկի որևէ թղթակցային հաշվից նշված գումարի փաստացի դուրս գրման վավերացումը:
8 ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են նույն բանկային օրը վճարման հանձնարարականը Բանկի հեռակառավարման համակարգերից որևէ մեկով մինչև Ժ. 15:00-ն, իսկ թղթային տարբերակով մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կարող են կատարվել հաջորդ բանկային օրը:
"Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 15:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել "Շտապ" պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե "Շտապ" պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
9 Բանկը՝ համաձայն առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը (միջնորդ բանկին) այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը (միջնորդ բանկը) նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
10 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
11 Ոչ հաշվետեր հաճախորդների այլ արժույթով փոխանցումները կատարվում են միայն "BEN" տարբերակով:
12 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:
13 Բանկից անկախ պատճառներով հանձնարարականի կատարման արդյունքի անբավարարության դեպքում` վճարված միջնորդավճարի գումարը ենթակա չէ վերադարձման:
14 Վեց ամսից ավելի վաղեմություն ունեցող արտարժույթային փոխանցումների վերաբերյալ հարցումների դեպքում հաճախորդից լրացուցիչ կգանձվի 30,000 ՀՀ դրամ:
15 Փոխանցման համապատասխան հնարավորության հասանելի լինելու դեպքում:
16 Փոխանցման ուղղություն՝ ԱՄՆ, Հնդկաստան, Եվրոպական միության անդամ հետևյալ երկրներ՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Սլովակիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա։
17 Մինչև 31.12.2026թ. կգործի 0% սակագին:
|
"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԴՐԱՄԱՐԿՂԵՐՈՒՄ, ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱՆԿ ԵՎ ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՏԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ՔԱՐՏԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ |
|||
|
Փոխանցման ուղի |
Հեռակառավարման համակարգերի միջոցով |
Բանկի դրամարկղերում |
|
|
1. |
Փոխանցում Կոնվերս Բանկի ԱրՔա, Visa, Mastercard և UnionPay17.1 քարտին |
0.5% |
0.7%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ |
|
2. |
Փոխանցում ՀՀ այլ բանկի ԱրՔա, Visa, Mastercard և UnionPay17.1 քարտին |
0.5% |
0.7%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ |
|
3. |
Փոխանցում արտերկրի բանկի Visa, Mastercard և UnionPay17.1 քարտին |
1.5%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ |
2%, նվազագույնը` 1,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցման համապատասխան հնարավորության հասանելի լինելու դեպքում։ |
|||
|
"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԴՐԱՄԱՐԿՂԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ |
||
|
1. |
Փոխանցում Կոնվերս Բանկի ԱրՔա, Visa, Mastercard և UnionPay18.1 քարտին |
2%, նվազագույնը` 1,000 ՀՀ դրամ |
|
2. |
Փոխանցում ՀՀ այլ բանկի ԱրՔա, Visa, Mastercard և UnionPay18.1 քարտին |
2%, նվազագույնը` 1,000 ՀՀ դրամ |
|
3. |
Փոխանցում արտերկրի բանկի Visa, Mastercard և UnionPay18.1 քարտին |
2%, նվազագույնը` 2,000 ՀՀ դրամ |
|
Փոխանցման համապատասխան հնարավորության հասանելի լինելու դեպքում։ |
||
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
|
Անձը հաստատող փաստաթուղթ |
|
Հաշիվ ապրանքագիր (անհրաժեշտության դեպքում) |
|
Ուշադրություն |
|
Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով: |
|
«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարներն առաջնահերթության կարգով գանձվում են տվյալ արժույթով կամ ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կարող են կատարվել այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով: |
|
Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով: |
|
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում: Համատեղ հաշվով կարող են գործարքներ կատարվել՝ |
|
Բանկը պատասխանատվություն չի կրում. - Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար: - Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար: - Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար: |
|
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
|
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
|
Առանձին դեպքերում, հիմնվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) և թղթակից բանկերի պահանջների վրա, Բանկը կարող է սահմանափակել և/կամ չիրականացնել ծառայության մատուցումը: |
|
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: |
|
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին: |
|
Հատուկ բանկային և միանվագ դրամական վճարների հաշիվներին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ, նորմատիվ իրավական ակտերով, պայմանագրերով և Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերի: |
|
Առանց հաճախորդի համաձայնության կենսաթոշակային և միանվագ դրամական վճարների հաշիվներից միջոցների հետգանձում կամ ՀՀ պետական բյուջե վերադարձ կարող է իրականացվել Լիազոր մարմնի կարգադրության (պահանջի) հիման վրա, կամ միանվագ դրամական վճարները՝ շահռուների կողմից 12 ամսվա ընթացքում ստանալու պահանջ չներկայացվելու դեպքում: |
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Ծանուցում ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+ 37460) 70 11 11
Ֆաքս` (+ 37410) 58 24 21
Էլ. հասցե` [email protected]
Արտարժույթով փոխանցումներ ստանալու վավերապայմաններ
Հարգելի հաճախորդ
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ.՝ +374 10 511211
Ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղեր