Ժամկետային ավանդներ
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ժամկետային ավանդների տեսականի ավանդատուի համար ընտրության հարմար տարբերակներով:
Ավանդներն ընդունվում են ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերից` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով:
Ի՞նչ տեսակի ժամկետային ավանդներ է տրամադրում Կոնվերս Բանկը:
*Պրոգրես, Կարաս և ակցիաների շրջանակներում այլ տեսակների ավանդները հնարավոր է ներդնել նաև առցանց՝ առանց երրորդ անձի օգտին ավանդի ներդրման հնարավորության:
Ժամկետային ավանդների ընդհանուր պայմաններ
- Ավանդի ներդրման օր է համարվում ավանդատուի հաշվին միջոցների մուտքագրման օրը:
- Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով, որով ավանդատուն իրավունք է ստանում բանկից պահանջել վերադարձնել ավանդի գումարը` համապատասխան սահմանված տոկոսներով:
- Եթե ավանդը ներդրվում է արտարժույթով, ապա ավանդատուն պայմանագրով հավաստում է, որ պայմանագիրը կնքելու պահին գիտակցել և ընդունել է արտարժույթի փոփոխման հետևանքով հնարավոր ռիսկերը:
- Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, եթե ավանդը ներգրավված է ավանդի գումարը ավանդատուի կողմից ավելացվելու իրավունքով:
- Հաշիվների քաղվածքների, տեղեկատվական ամփոփագրին, ավանդներին վերաբերող այլ տեղեկությունները հնարավոր է ստանալ առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ համակարգով` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը":
- Ավանդների տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար:
- Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.
- Եթե ավանդի պայմանագիրը ընդհատվում է ժամկետից շուտ, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ հետևյալ պայմաններով՝
ա/ "Պրոգրես" ավանդատեսակի համար կատարվում է տոկոսների վերահաշվարկ` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
բ/ ԿԲՀՏ տոկոսադրույքով ավանդների համար`
- Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է բանկի կողմից հաշվեգրված գումարը և այդ գումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ` այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
- 1 տարուց հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Մինչ այդ /նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը/ հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում:
- Ավանդատուի կողմից ներդրած ավանդների ժամկետի ավարտի օրվանից (եթե ավանդատուի կողմից այլ հանձնարարական տրված չէ) ավանդային գումարները և տոկոսադրույքները ստանում են ցպահանջ ավանդի կարգավիճակ` մուտքագրվելով ավանդատուի հաճախորդի անունով բացված ցպահանջ ավանդի հաշվին:
- Ժամկետային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից հետո հետ ստանալու պայմանով, բանկն իրավասու չէ միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
- Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից դրամական միջոցները` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների ճշտման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
- Ավանդատուն իրավունք ունի ավանդը բանկ ներդնել որոշակի երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով