Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ-ն հայտարարում է Բանկին պատկանող ավտոտրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության բաց մրցույթ:

10.09.2019 -  Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 20/09/2019թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով ''Կոնվերս Բանկ'' ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1) Մասնակցի թերթիկ՝ նշելով տվյալ բնագավառում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից, 2)...

Ինքնասպասարկում զանգի օգնությամբ

Ինքնասպասարկում զանգի օգնությամբ

09.07.2019 - Կոնվերս բանկը ներդրել է նոր, արդիականացված "Զանգերի կենտրոն" ծառայություն՝ ինքնասպասարկման հնարավորությամբ, որը Կոնվերս Բանկի հաճախորդների սպասարկման հարմարավետության, արագության և հասանելիության ուղղությամբ հերթական քայլն է:

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են Միկրո և ՓՄՁ ֆինանսավորման վարկային պայմանագիր

Կոնվերս Բանկը  և Եվրասիական զարգացման բանկը  ստորագրել են Միկրո և ՓՄՁ ֆինանսավորման վարկային պայմանագիր

28.06.2019 - Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր: Գումարն ուղղվելու է Հայաստանում Միկրո և ՓՄՁ վարկավորմանը: Պայմանագրի կնքմամբ մենք ազդարարում ենք ԵԶԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկը:

Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանների համար

Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանների համար

10.06.2019 - Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակներում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից: Առաջարկի շրջանակներում Visa Platinum և Visa Infinite քարտապանները կարող են օգտվել տարբեր երկրների թվով 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ անվճար մուտքի հնարավորությունից:

Արցախում ազդարարվել է ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկը. գործընկերն է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը

Արցախում ազդարարվել է ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկը. գործընկերն է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը

06.06.2019 - Արցախում կայացել է ՀԲԸՄ և «Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի ասուլիսը՝ նվիրված Արցախում Կին ձեռներեցներ ծրագրի մեկնարկին: ՀԲԸՄ-ի Կին ձեռներեցներ ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Ստեփանակերտում և Արցախի մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու նպատակով:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին

04.06.2019 - 2019թ. հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին և Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների ծրագրերը: