Թեժ գիծ +37410 511 211

ՀԾ "Բանկ-հաճախորդ" ծրագիր

ՀԾ "Բանկ-հաճախորդ" ծրագիր

 ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգը (այսուհետ՝ Համակարգ) նախատեսված է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հաշվետեր հաճախորդ հանդիսացող.

  • Անհատ ձեռնարկատերերի համար
  • Իրավաբանական անձանց համար
  • Իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար

Համակարգի հնարավորությունները

Համակարգի օգնությամբ hաճախորդը կարող է ձևակերպել և Բանկ ուղարկել, ինչպես նաև Բանկից ստանալ հետևյալ էլեկտրոնային փաստաթղթերը:

Բանկ ուղարկվող էլեկտրոնային փաստաթղթերը՝

  • վճարման հանձնարարագիր
  • խմբային վճարման հանձնարարագիր
  • կանխիկ միջոցների ստացման հայտ
  • ազատ ֆորմատի հաղորդակցություն
  • արտարժույթի փոխանակման հայտ

Բանկից ստացվող էլեկտրոնային փաստաթղթերը՝

  • հաշվից քաղվածք
  • հաշվով վարկային մուտքերի ապակոդավորում (քաղվածքի էլեկտրոնային փաստաթղթեր)
  • Բանկից տեղեկատվական և այլ ինֆորմացիայի ստացում (ազատ ֆորմատի հաղորդակցություն)

Փաստաթղթերը և հանձնարարականների մերժման հիմքերը և սահմանափակումները սահմանվում են Բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրով:

  Ընդհանուր դրույթներ

Սպասարկման վճար

Ամսական 50 և ավելի գործարք կատարելու դեպքում

3,000 ՀՀ դրամ ամսական

Ամսական մինչև 50 գործարք կատարելու դեպքում

6,000 ՀՀ դրամ ամսական

Միջնորդավճարը հաճախորդի հաշվին համապատասխան ժամանակահատվածին հաջորդող 6 ամսվա ընթացքում չապահովվելու / գանձումը չկատարվելու դեպքում` ծառայությունը ենթակա է կասեցման, որից հետո ևս 6 ամիս չապահովելու դեպքում՝ դադարեցման:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Անհատ ձեռնարկատերերի դեպքում՝

  • Անձը հաստատող փաստաթուղթ

Իրավաբանական անձանց դեպքում`

  • Իրավաբանական անձի տնօրենի, եթե վերջինիս լիազորությունները իրավաբանական անձի կանոնադրությամբ որևէ կերպ սահմանափակված չեն կամ
  • այլ անձի, ով ունի իրավաբանական անձի անունից գործելու լիազորագիր, անձը հաստատող փաստաթուղթը

Ընդհանուր դրույթներ անվտանգության վերաբերյալ

ՀԾ "Բանկ-հաճախորդ" համակարգի միջոցով փոխանցվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունը չարտոնագրված մուտքից, ինչպես նաև նրանց հեղինակի ինքնությունը, իսկությունը և ամբողջականության հաստատումը ապահովվում է համակարգի մուտքի գաղտնաբառերի, էլեկտրոնային փաստաթղթերի անհատական կոդավորման, բանալիների օգտագործման շնորհիվ:

Համակարգի միջոցով կատարվող գործառնությունների սակագներ

  • Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով` 0
  • Աշխատավարձային փաթեթի կատարում
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` մինչև ժ. 16:00-ն ներկայացնելու դեպքում՝ 0
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` ժ. 16:00-ից 18:00-ին ներկայացնելու դեպքում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)
  • ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում ` 0
- "Շտապ" պայմանով` 0.1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն, փոխանցումներ՝ 3,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման ծավալից
  • Ներբանկային փոխանցումներ արտարժույթով՝ 0
  • ՀՀ այլ բանկեր փոխանցումներ Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցով
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 2,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 6,000 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 8,000 ՀՀ դրամ
  • Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)3
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
  • Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)3
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
  • Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)3
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
  • "Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է 10,000 ՀՀ դրամ
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)3, 4` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ

1 ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են նույն բանկային օրը վճարման հանձնարարականը մինչև Ժ. 15:00-ն: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կարող են կատարվել հաջորդ բանկային օրը:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել «Շտապ» պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե «Շտապ» պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
2 Բանկը՝ համաձայն առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը (միջնորդ բանկին) այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը (միջնորդ բանկը) նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
3 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
4 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:

 

Ուշադրություն

Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով:

«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով:

Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ   փոխարժեքով:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է hաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը պատասխանատվություն չի կրում.

- Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար:

- Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար:

- Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար:

 Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Ծանուցում ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+ 37460) 70 11 11
Ֆաքս` (+ 37410) 58 24 21
Էլ. հասցե` [email protected]
 

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով, WhatsApp ՝ +374 95 511211, Skype ՝ conversebank-callcenter
     

Թարմացվել է 14.07.2024թ.

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 14.07.2024

Պայմանները մինչ 14.01.2024

Պայմանները մինչ 14.08.2023

Պայմանները մինչ 08․05․2023

Պայմանները մինչ 20․01․2023

Պայմանները մինչ 01.09.2022