Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա առողջ ապրելակերպի սիրահար Վիզա քարտապանների համար

17.08.2020

Կոնվերս Բանկը հայտարարում է "Սպորտը իմ կյանքում" ակցիայի մեկնարկը իր Վիզա քարտապանների համար:

Ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 17-սեպտեմբերի 30-ը ներառյալ, կատարելով անկանխիկ գնումներ, Բանկի Վիզա քարտապանները կարող են ստանալ 50 սպորտային նվերներից մեկը: Մասնավորապես, 5,000 ՀՀ դրամ և ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած երեք քարտապանից յուրաքանչյուրը կստանա սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն մեկ անձի համար, 4-10-րդ տեղերը զբաղեցրածները կստանան հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական: Որպես նվեր նախատեսված են նաև Հայաստանում երկօրյա հանգստի ուղեգրեր, սպորտային ժամացույցներ և 1 ամբողջ օրվա փաթեթ Յելլ էքսթրիմ այգու ծառայություններից օգտվելու համար:

Նշենք, որ Վիզա քարտապանների համար վերջին երեք տարիներին իրականացված ակցիաների շրջանակում Բանկի մոտ 80 քարտապանները ստացել են թանկարժեք նվերներ, դրամական խրախուսում, իսկ նրանցից 10-ը ամենահաջողակները նախորդ տարի ստացել են ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար և իրենց հանգիստն են անցկացրել եվրոպական քաղաքներում՝ Փարիզում, Բարսելոնում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Պրահայում, Հռոմում,Վիենայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում:

Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2020/08/12/Sport-in-my-life/

Կոնվերս բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին