Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Պարգեւատրվել են Կոնվերս Բանկի՝ Արցախում պատերազմին մասնակցած աշխատակիցները

Պարգեւատրվել են Կոնվերս Բանկի՝ Արցախում  պատերազմին մասնակցած աշխատակիցները

02.03.2021 - Հայաստանում պարոն Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկ, Արմենիա միջազգային օդանավակայաններ եւ Տիեռաս դե Արմենիա ընկերությունների ղեկավար անձնակազմը հանդիպել է Արցախում վերջին պատերազմական գործողություններին մասնակցած աշխատակիցների եւ նրանց ընտանիք անդամների հետ: Տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Կոնվերս Բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը բարձր է գնահատել Բանկի աշխատակիցների ակտիվ մասնակցությունը պատերազմական գործողություններին եւ ներկայացրել պարոն Էդուարդո Էռնեկյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասված է. “Համախմբումն է մեր այսօրվա հրամայականը: Համախմբվել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացման եւ ընդլայնման գաղափարի շուրջ: Մենք պետք է բարձրացնենք հայկական քաղաքակրթության արժեքները եւ համաքայլ լինենք աշխարհի առաջընթացին: Յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքը եւ նվիրումը պիտի լինի մեր հրաշալի ապագայի գրավականը”:

Կոնվերս Բանկը ամփոփեց “Սպորտը իմ կյանքում” ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկը ամփոփեց  “Սպորտը իմ կյանքում” ակցիայի  արդյունքները

02.03.2021 - Ջերմ մթնոլորտ, ընկերական շփում, քննարկումներ, հաճելի միջավայր: Այսպիսի պայմաններում անցավ Կոնվերս Բանկի աշխատակիցները հանդիպումը «Սպորտը իմ կյանքում» ակցիայի հաղթողների հետ: Բանկի՝ ամենաակտիվ անկանխիկ գնումներ իրականացնող հաճախորդների համար սա հերթական սպասված հանդիպումն էր: “ Կոնվերս Բանկի հաճախորդ եմ 2005թ-ից: Անկանխիկ վճարումը ինձ համար սկզբունքային հարց է: Այնպես որ, արդեն նախորդ տարիներին մի քանի անգամ հաջողություն եմ ունեցել հաղթել Կոնվերս բանկի անկանխիկ գնումների խրախուսման ակցիաներում, այդ թվում ստանալով Հռոմում հանգստի ուղեգիր՝ երկու անձի համար: Կարծում եմ, հաճախորդին մոտիվացնելու լավագույն տարբերակներից է միջոցառումը, որտեղ արժեքավոր նվերներ ստանալու համար քեզանից պահանջվում է ընդամենը գնումների դիմաց անկանխիկ վճարել”,-ասել է մրցանակակիրներից Վարդան Կարապետյանը:

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի “Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր” մրցանակակիրն է

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի “Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր” մրցանակակիրն է

12.02.2021 - Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի “Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր 2019” հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար: Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանն ասում է. “Կանաչ ֆինանսավորումը Բանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, եւ ՎԶԵԲ-ի այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է էներգաարդյունավետ և կանաչ վարկավորման խթանման ուղղութամբ Կոնվերս Բանկի ջանքերի արդյունավետությունը: Նախորդ տարի այս պատվավոր մրցանակով ՎԶԵԲ-ը արձանագրեց մեր հաջողությունը՝ Էներգաարդյունավետությանը միտված նախագծում, իսկ այս տարի՝ արդյունավետ ջրօգտագործման նախագծում: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկարամյա գործընկերին՝ ՎԶԵԲ-ին և գերմանական Կոմմերցբանկին, շարունակական վստահության եւ աջակցության համար, ինչը թույլ է տալիս առավել հաստատուն գործել մեր միջազգային նախաձեռնություններում”:

Կոնվերս բանկի անակնկալը սիրահարների տոների կապակցությամբ

Կոնվերս բանկի անակնկալը  սիրահարների տոների կապակցությամբ

29.01.2021 - Կոնվերս բանկը՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի օրից մինչեւ Սուրբ Վալենտին (հունվարի 30- փետրվարի 14) մեկ հարկի տակ է հավաքում երիտասարդներին՝ խոսելու սիրո մասին: Ավանդույթի համաձայն մենք՝ սիրահարների տոների կապակցությամբ հայտարարում ենք ամենամյա սպասված ակցիա եւ առաջարկում սեր խոստովանել Բանկի ֆեյսբուքյան էջում: Ամենաքննարկված սիրո խոոստավանություններից երեքի հեղինակները՝ սիրելիի հետ, կստանան սուրբ Վանելտին տոնը ռոմանտիկ միջավայրում ՝ Երեւանի ռեստորաններից մեկում նշելու հնարավորություն: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել սիրո խոստովանություն եւ նշել սիրելիին հրապարակման տակ:

Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր

Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր

29.01.2021 - Կոնվերս Բանկի անունից շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն զինվորականներին եւ զինծառայողներին, կամավորներին ու զորակոչվածներին՝ այդ թվում Կոնվերս Բանկի 27 աշխատակիցների, ովքեր մասնակցել են Արցախում վերջին պատերազմին, ովքեր այսօր պահպանում են մեր Հայրենիքի սահմանները: Հավերժ փառք զոհվածներին: Գիտակցում ենք բիզնեսի, հասարակության կարեւոր դերը զոհվածների ու վիրավորների, նրանց ընտանիքի անդամների համար պաշտաճ կենսապայմանների ապահովման հարցում: Կոնվերս Բանկը, Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները, շարունակում են փոխանցումները Զինվորների ապահովագրության հիմնադրամին (1000+): Միայն 2020թ. դեկտեմբերի 1-ից 2021թ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Հիմնադրամին է փոխանցվել մոտ 9 մլն դրամ: Վիրավորում ստացածների բուժումը կազմակերպելու հարցում աջակցություն է ցուցաբերվել նաեւ Այրվածքաբանության ինստիտուտին:

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վայոց Ձորում արեւային նոր կայան է կառուցվել

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վայոց Ձորում արեւային նոր կայան է կառուցվել

07.12.2020 - Վայոց Ձորի Զեդեա համայնքում կայացել է նոր՝ 5,2ՄՎտ հզորությամբ արեւային կայանի բացման արարողությունը: Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի կողմից: Քլին էներջի ՍՊԸ-ի կողմից կառուցված «Վայոց Արև-1» արևային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում ցանցին միացված ամենամեծ կայանն է: Կանխատեսվում է, որ կայանը տարեկան կարտադրի 10,000,000 ԿՎՏ.ժ էլեկտրաէներգիա: Նշենք, որ սա վերականգնվող՝ արեւային էներգետիկայի ոլորտում Կոնվերս Բանկի կողմից ֆինանսավորված հերթական հաջողված նախագիծն է: Բանկը Հայաստանում առաջինն է սկսել այս ոլորտում ծրագրերի իրականացանումը՝ ֆինանսավորելով մեր երկրում առաջին՝ Թալին-1 արեւային կայանի շինարարությունը: