Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկել Սիրահարների տոներին ընդառաջ

13.02.2019 - Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ, ինչպես նաեւ առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:
Կոնվերս Բանկը կրկին արժանացել է KBC բանկի "Euro STP Excellence Award" մրցանակին

12.02.2019 - Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Escellence Award մրցանակի: Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել "միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար":
Կոնվերս Բանկի աջակցությամբ Մայր թատրոնին կից Փոքր բեմ՝ Black Box կբացվի

04.02.2019 - Առաջիկայում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ:
Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով

01.02.2019 - Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:
Ֆրութֆուլ Արմենիայի շնորհիվ Արմավիրի մարզի երկու բժկական կենտրոններ համալրվել են սարքավորումներով և գույքով

21.01.2019 - Մեծամորի հիվանդանոցն ու Արմավիրի բժշկական կենտրոնը համալրվել են գույքով և սարքավորումներով: Դա հնարավոր է դարձել Դա հնարավոր դարձավ Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից ստեղծած "Ֆրութֆուլ Արմենիա" հիմնադրամի նվիրաբերության շնորհիվ, ինչի արդյունքում,մասնավորապես, Արմավիրի բժշկական կենտրոնի համար գաստրոսկոպիկ սարքավորում է ձեռքբերվել, իսկ Մեծամորի հիվանդանոցում սենյակներ են կահավորվել:
8-րդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկը՝ հաճախորդների հետ, "Ձմեռ Պապ" դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար

28.12.2018 - Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող "Դարձիր Ձմեռ պապ" նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները: