Converse Business
Հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար.
Հավելվածն աշխատում է ՀԾ-Բանկ համակարգի հիման վրա և հարմարեցված է Բանկի իրավաբանական անձ հաճախորդների կողմից օգտագործվող Ինտերնետ-Բանկ համակարգին: Այն հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու՝ 24/7 ռեժիմով, ցանկացած վայրից հեռախոսի միջոցով իրականացնել փոխանցումներ և վճարումներ, այդ թվում՝ խմբային եղանակով, ստեղծել փոխանցումների ձևանմուշներ, ներդնել ժամկետային ավանդ, իրականացնել վարկի մարում, ստուգել հասանելի մնացորդներ ու գործարքների կարգավիճակներ, արտահանել վճարման հիմքեր ու քաղվածքներ, բանկին հասցեագրել տարբեր գրություններ և նամակներ:
Converse Business հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ մեկ կամ մի քանի օգտագործող՝ տարբեր իրավասություններով, ինչի արդյունքում տնտեսվարողները կարող են սահմանել վճարային գործարքների հաստատման աստիճանակարգություն:
Հավելվածը նաև ապահովված է ժամանակակից երկգործոն նույնականացման այնպիսի համակարգերով, ինչպիսիք են Digipass անվտանգության սարքերն ու Google Authenticator հավելվածը, որոնք առավել անվտանգ են դարձնում հավելվածի օգտագործումը: