Թեժ գիծ +37410 511 211

Թոշակ քարտ

 

Թոշակ քարտ

Հաշվի բացման համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից (այսուհետ` Լիազոր մարմին) Բանկին է տրամադրվում վճարման ցուցակ, այդ թվում` սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները:

Քարտի անվանում

ArCa Classic / Visa Classic / Mastercard Standard / Woman`s Card

Քարտի տեսակ

Դեբետային

Համակարգ

ԱրՔա / Visa / Mastercard

Արժույթ

ՀՀ դրամ

Քարտի գործողության ժամկետ

ArCa Classic` 36 ամիս

Visa Classic / Mastercard Standard / Woman`s Card` 60 ամիս

Պատրաստման և տրամադրման առավելագույն ժամկետ

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում.

Երևան քաղաքում գտնվող մասնաճյուղերում՝ 5 աշխատանքային օր

Երևան քաղաքից դուրս գտնվող մասնաճյուղերում՝ 10 աշխատանքային օր

Քարտն ակտիվանում է 1 օրվա ընթացքում

Սահմանափակում

- Քարտը տրամադրվում է միայն կենսաթոշակ, պարբերական բնույթ կրող նպաստ և դրամական այլ վճարներ ստացողներին:

- Բանկային հաշվին մուտքագրվում են բացառապես պարբերական դրամական վճարների գումարը, ինչպես նաև հաշվին առկա դրամական միջոցների դրական մնացորդի նկատմամբ Բանկի կողմից հաշվարկված տոկոսները:

Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք

0*

* Մինչև 30.04.2022թ-ը թողարկված քարտերի համար սակագինը կգործի 30.05.2022թ-ից, մինչ այդ կկիրառվի նախկինում գործող 0.5% տոկոսադրույքը:

Ընդհանուր պայմաններ

Տրամադրման վճար

0 ՀՀ դրամ

Սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Գործարքներ առևտրային կետերում

0 ՀՀ դրամ

Կանխիկացման կետերում և բանկոմատներում կանխիկի տրամադրման միջնորդավճար

 

Կոնվերս Բանկի՝ 0%
ՀՀ այլ բանկերի՝ 0.5%
Արտերկրում գործող՝ 2%, նվազագույնը` 2,500 ՀՀ դրամ (կիրառելի չէ ԱրՔա քարտերի դեպքում)

 

Բանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի թվայնացված քարտերով կանխիկի տրամադրման միջնորդավճար

 

 

 

 

Քարտային հաշվից կանխիկի տրամադրում՝ առանց քարտը ներկայացնելու

Կոնվերս Բանկի բանկոմատներում՝ 1%
ՀՀ այլ բանկերի բանկոմատներում՝ 1.5%
Արտերկրում գործող բանկոմատներում և սպասարկման կետերում՝
2%, նվազագույնը՝ 2,500 ՀՀ դրամ
 

0%

Կանխիկացման սահմանաչափ

300,000 ՀՀ դրամ օրական

10 անգամ օրական

(կարող է փոփոխվել հաճախորդի դիմումի համաձայն)

բանկոմատից մեկ գործարք՝ 500,000 ՀՀ դրամ

(ենթակա չէ փոփոխման)

Բանկի "Վճարային Պորտալ" համակարգով և Բանկի դրամարկղերում, Ինտերնետ և Մոբայլ Բանկ համակարգերով Բանկի քարտապանների քարտից քարտ փոխանցում

Բանկի և ՀՀ այլ բանկերի ArCa, Visa և Mastercard քարտին

0.5%1

Արտերկրի բանկերի Visa, Mastercard և MIR քարտին

0.5%1 + (1%, նվազագույնը՝ 500 ՀՀ դրամ)2

Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցում

Բանկի ArCa, Visa և Mastercard քարտերի համար

0.5%1

Քարտից քարտ (այլ եղանակով) փոխանցում3

0.5%1

Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ

Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար

Կորցրած/գողացված/վնասված քարտի, քարտի տեսակի փոփոխության դեպքում նոր քարտի տրամադրում

900 ՀՀ դրամ
Սակագինը կիրառվում է երկրորդ դեպքից սկսած

PIN-ծածկագրի կրկնօրինակի տրամադրում

700 ՀՀ դրամ
Սակագինը կիրառվում է երկրորդ դեպքից սկսած

Նոր քարտի դիմում-հայտի կամ գործող քարտի վերաթողարկման դիմումի դեպքում քարտի տրամադրում նույն օրվա ընթացքում4

1,000 ՀՀ դրամ

Հետգանձման անհիմն հայտի ներկայացում5

1,000 ՀՀ դրամ

Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ կամ USSD հարցման պատասխան SMS հաղորդագրության ուղարկում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ բջջային օպերատոր՝ 20 ՀՀ դրամ
Արտերկրյա բջջային օպերատոր՝ 40 ՀՀ դրամ

Քարտի ապաբլոկավորման վճար` PIN-ծածկագրի 3 անգամ սխալ մուտքագրման դեպքում

0 ՀՀ դրամ

Քարտի գործողության կասեցում բանկի հավաստագրման համակարգում և տեղադրում Stop-list-ում (երկու շաբաթվա համար)

15,000 ՀՀ դրամ

(միջազգային քարտերի դեպքում)

1 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ:
2 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:
3 Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:
4 Տրամադրումն իրականացվում է միայն Կիլիկիա մասնաճյուղի կողմից՝ առանց PIN-ծածկագրի տպագրման: Քարտը նույն բանկային օրը տրամադրվում է հայտը մինչ ժամը 16:00-ն ներկայացնելու դեպքում, 16:00-ից հետո՝ հաջորդ բանկային օրը:
5 Անհիմն է համարվում հաճախորդի կողմից Բանկին ներկայացված հայտը, որի մեջ նշված տեղեկություն/ներ/ը իրականությանը չի/են/ համապատասխանում:
 

Կենսաթոշակառուն տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ պետք է ներկայանա Բանկ և ստորագրի հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին: Սույն պահանջը համարվում է շահառուի կողմից կատարված, եթե նա, անձամբ Բանկ ներկայանալով, նույնականացվել է և ստորագրել որևէ այլ փաստաթուղթ:

  Ընդհանուր պայմաններ

PIN - ծածկագիր

Անհատական նույնականացնող համար (Personal Identification Number-PIN), որը կիրառվում է որոշակի գործառնությունների/գործարքների դեպքում քարտապանի նույնականացման համար, ինչն անհրաժեշտ է բանկոմատներից կանխիկ գումարներ ստանալիս և POS-տերմինալներով գործառնություններ/գործարքներ իրականացնելիս:
Քարտի թողարկումն ու վերաթողարկումն իրականացվում է առանց PIN-ծածկագրի տպագրման, սակայն hաճախորդը կարող է ընտրել PIN-ծածկագրի ֆիզիկապես տրամադրումը: Քարտի PIN-ծածկագիրը տպագրվում է մեկ օրինակից և փակ ծրարով տրամադրվում է քարտապանին, իսկ ֆիզիկապես չտրամադրման դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա բանկոմատի միջոցով քարտի համար նոր ծածկագիր սահմանել և ակտիվացնել քարտը (OTP* կիրառմամբ PIN-ծածկագրի ձևավորում):
Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN-ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: Փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել նաև գործող PIN-ծածկագիրը:
Մոռանալու դեպքում քարտապանը կարող է OTP-ի կիրառմամբ ինքնուրույն սահմանել նոր PIN-ծածկագիր կամ դիմել Բանկ՝ քարտի և PIN-ծածկագրի վերաթողարկման համար՝ վճարելով ըստ սակագնի:
Երեք անգամ անընդմեջ սխալ PIN-ծածկագիր մուտքագրելու դեպքում քարտը ավտոմատ արգելափակվում է և/կամ կարող է առգրավվել:
Քարտի PIN-ծածկագրի պահպանման պատասխանատվությունը կրում է քարտապանը:
ՀՀ-ում անհպում քարտերի դեպքում մինչև 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի չափով գործարք կատարելու դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում: Արտերկրում, կախված տվյալ երկրի համար համապատասխան վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված սահմանաչափերից, կարող է գործել այլ արժեք:
PIN-ծածկագրի տպագրմամբ են թողարկվում/վերաթողարկվում այն հաճախորդների քարտերը, ում թղթապանակում բացակայում է բջջային հեռախոսահամարը:

 Քարտապանի կողմից Բանկին գրավոր ձևով տրամադրված բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվող Մեկանգամյա կիրառման գաղտնաբառ (OTP), որի միջոցով ստեղծվում կամ փոփոխվում է քարտի PIN-ծածկագիրը և ակտիվացվում է քարտը: PIN-ծածկագիրը կարող է սահմանվել քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատի միջոցով, եթե տվյալ բանկոմատը հագեցած է համապատասխան տեխնիկածրագրային լուծումներով (Կոնվերս Բանկի դեպքում՝ մասնաճյուղերում տեղադրված բանկոմատներով):
 

Քարտի տրամադրման և օգտագործման կանոններ

Քարտի տրամադրման և օգտագործման կանոնները ներառում են Քարտի օգտագործման, պահպանման, անվտանգության ապահովման, քարտով գործարքների բողոքարկման վերաբերյալ և այլ կարևոր դրույթներ:
Կանոնները հասանելի են հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/cards/

Քարտը ստանալու պահին անհրաժեշտ է ստորագրել հակառակ կողմի ստորագրության դաշտում: Ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը ստորագրության նմուշ պարունակող անձը հաստատող փաստաթղթին հանդիսանում է օրինական հիմք քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար՝ առանց որևէ փոխհատուցման:
Քարտով առևտրի և սպասարկման կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումար ստանալու դեպքերում անհրաժեշտ է ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` ստուգելով գործառնության/գործարքի գումարը: Ստորագրություն կարող է չպահանջվել, եթե կիրառվել է PIN-ծածկագիր կամ անձը նույնականացնող՝ քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործառնությունը/գործարքն իրականացնելու պահին, և/կամ գործարքն իրականացվել է անհպում տարբերակով մինչև 20,000 ՀՀ դրամ գումարի շրջանակներում:

Անվտանգության կանոններ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ է տրվում.

  • բանկոմատի միջոցով PIN-ծածկագիր ստեղծելիս սահմանված ժամկետում OTP-ն չստանալու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին,
  • նոր PIN-ծածկագիր սահմանելիս ընտրել թվերի հնարավորինս բարդ համակցություն՝ չօգտագործելով իրար հաջորդող կամ կրկնվող թվեր,
  • քարտը և PIN-ծածկագիրն այլ անձանց չփոխանցել,
  • PIN-ծածկագիրը չգրել քարտի վրա,
  • ինտերնետ միջավայրում չմուտքագրել/չհայտնել PIN-ծածկագիրը, քանի որ ինտերնետ միջավայրում կամ առանց քարտի ներկայացման գործարքների իրականացման դեպքում PIN-ծածկագրի մուտքագրում չի պահանջվում և նախատեսված չէ որևէ վճարահաշվարկային համակարգի կողմից: Մուտքագրելու/հայտնելու դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
  • քարտն օգտագործելիս անհրաժեշտ է PIN-ծածկագիրը մուտքագրել այնպես, որ տեսանելի չլինի երրորդ անձանց և չտեսաձայնագրվի որևէ սարքի միջոցով,
  • նախքան քարտով ինտերնետային միջավայրում գործառնություն/գործարք իրականացնելը մանրամասն ծանոթանալ տվյալ ինտերնետային կայքից գնումների կատարման, առաքման, գործառնության/գործարքի չեղյալացման, ապրանքների վերադարձման պայմաններին, ինտերնետային կայքում կոնտակտային տվյալների առկայությանը,
  • ինտերնետային միջավայրում քարտով գործառնություն/գործարք իրականացնելիս պետք է օգտվել ճանաչված և հուսալի կայքերից, ինչպիսիք են Secure Sockets Layer (SSL) սերտիֆիկատ, Verified by Visa անվտանգության համակարգ, Mastercard SecureCode և այլ անվտանգության համակարգեր ունեցող կայքերից,
  • չօգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերից և սարքավորումներից, որոնք Ձեր կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե վերջիններիս քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր:

Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապանին ստանալ քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS (կարճ) հաղորդագրություններ` այդպիսով հնարավորինս կանխելով քարտի չլիազորված օգտագործումը: Խորհուրդ է տրվում վերոնշյալ SMS հաղորդագրությունը ստանալուն պես հավաստիանալ, որ գործառնությունը/գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի գիտությամբ, կարգադրությամբ կամ մասնակցությամբ:
Բանկի քարտապանների համար ներդրված է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3Դ Սեքյուր (3D Secure) hամակարգը` Բանկի կողմից տրամադրվող մեկանգամյա գաղտնաբառ, որը քարտապանը ստանում է Բանկին նախապես տրամադրված բջջային հեռախոսահամարին ուղարկվող SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստով:

 Քարտի կորստի/գողացվելու դեպքում

Քարտի կորստի/գողացման, չլիազորված օգտագործման կամ նման օգտագործման վտանգի դեպքում արգելափակելու համար հարկավոր է անմիջապես հայտնել այդ մասին՝ հետևյալ եղանակներից ցանկացածով.

1. Զանգահարելով Քարտի վրա նշված հեռախոսահամարով:
2. Զանգահարելով Բանկ` ներքոնշյալ հեռախոսահամարներով.

  •  ժամը 9:00-22:00` (+37410) 511-210, 511-211
  •  շուրջօրյա` (+37410) 545-514:

Բանավոր դիմումի ստացումից և քարտապանի ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է:
3. Բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին`
զանգահարելով "Արմենիան Քարդ" ՓԲԸ` (+37410) 592-222 հեռախոսահամարով:
4. Ուղարկելով համապատասխան գրավոր հաղորդագրություն [email protected] էլ. հասցեով կամ (+37410) 511-212 ֆաքսով:
5. Ներկայացնելով գրավոր դիմում Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Մինչ Բանկին ծանուցելու պահը քարտով կատարված գործառնությունների/գործարքների համար Բանկը պատասխանատվություն չի կրում և կարող է քարտապանից պահանջել միջազգային վճարահաշվարկային համակարգերին Բանկի կողմից վճարված գումարները:
Արգելափակումից հետո Քարտը հայտնաբերելու դեպքում քարտապանը պարտավոր է այդ մասին ամենաուշը 1 բանկային օրվա ընթացքում տեղեկացնել Բանկին:

Գործարքի բողոքարկում

Քաղվածքում գործարքի հաշվեգրման պահից 1 տարվա ընթացքում (վճարահաշվարկային համակարգերի կանոններով կարգավորվող դեպքերում՝ 60 օր) քարտապանը կարող է Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ՝ հասանելի է Բանկում, ինչպես նաև հետևյալ հղումով` https://conversebank.am/hy/all-forms/:
Խորհուրդ է տրվում որևէ անհամապատասխանության կամ չարտոնված գործարք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Բանկին:

Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը կարող են չդիտարկվել Բանկի կողմից: Գործարքի բողոքարկման համար հարկավոր է պահպանել գործարքի հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Բողոքարկման հայտին ի պատասխան 90 օրյա ժամկետում Բանկը կամ կվերականգի բողոքարկվող գործարքի գումարը քարտային հաշվին կամ քարտապանին կտրամադրի գրավոր պատասխան՝ գումարի վերադարձման անհնարինությունը հիմնավորելով: Առանձին դեպքերում, քարտապանին պատշաճ ծանուցելով, հնարավոր է պատասխան գրությունը տրամադրվի կամ գումարը վերականգնվի սահմանված 90 օրյա ժամկետից ուշ՝ ելնելով վճարահաշվարկային համակարգերի կանոններից կամ այլ չնախատեսված հանգամանքներից:
Գումարի վերականգնման անհնարինության դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
Այն դեպքում, երբ զեղծարարական գործարքի իրականացման փաստը հայտնաբերվել է բանկի աշխատակցի կողմից, ինչպես նաև վճարահաշվարկային համկարգերից քարտի տվյալների հնարավոր արտահոսքի մասին հաշվետվություն ստանալու դեպքում, քարտի վերաթողարկումը կատարվում է անվճար:

Գործառնությունների/գործարքների կատարման ժամկետներ

Գործառնությունը/գործարքը համարվում է ելքագրված քարտային հաշվից գործառնության/գործարքի հաշվառման օրը: Գործառնությունը/գործարքը՝ կախված առևտրի/սպասարկման կետի տեսակից, կարող է հաշվառվել մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում: Գործառնության/գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվում հաշվառվում է, ինչպես նաև քարտային հաշվի քաղվածքում արտացոլվում է, որպես կանոն, հետևյալ ժամկետներում՝

  • ԱրՔա համակարգում կատարված գործառնությունների/գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
  • ԱրՔա համակարգից դուրս կատարված գործառնությունների/գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:

Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ ոչ Բանկի մեղքով տեխնիկական կամ ծրագրային խնդիրների պատճառով:
Քարտի գծով կարող է ձևավորվել գերածախս կախված գործարքների որոշ տեսակների (հյուրանոցների ամրագրման, ավտովարձույթի, տուրիզմի և զվարճանքի ոլորտի սպասարկման կետերում կատարված գործարքներ և այլն) առանձնահատկություններից. սպասարկող բանկի կողմից գործարքի ներկայացման ժամկետներից, ծրագրային խնդիրներից, սպասարկման կետի կողմից կատարված հետվճարներից/հետվերադարձերից, օֆլայն ռեժիմում կատարված գործարքներից, Բանկի կողմից սահմանված միջնորդավճարներից, արտարժույթի փոխանակման գործարքներից և այլն:

Քարտի առգրավման դեպքում

Բանկի բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում բանկոմատից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում.

  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը երկօրյա ժամկետում ենթակա են տրամադրման քարտապաններին:
  • Բանկի կողմից թողարկված՝ առգրավված քարտերը Բանկում պահպանվում են 30 օր, այսինքն քարտապանը քարտը հետ ստանալու նպատակով պետք է Բանկ ներկայանա քարտի առգրավման օրվանից 30-օրյա ժամկետում:

Քարտի բլոկավորում և հաշվի սառեցում

Ելնելով քարտապանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` քարտային հաշվով 6 ամիս և ավելի շրջանառություն չլինելու դեպքում Բանկնը կարող է միակողմանիորեն սառեցնել քարտային հաշիվը և բլոկավորել քարտը` առանց այդ մասին քարտապանին լրացուցիչ տեղեկացնելու, ինչը, սակայն, չի սահմանափակում Բանկի իրավունքը` իր հանդեպ քարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գումարներ գանձել քարտային հաշվից:

Բանկն իր նախաձեռնությամբ կարող է բլոկավորել քարտը և սառեցնել քարտային հաշիվը, հետևյալ դեպքերում.

  1. քարտապանը Բանկի նկատմամբ ունի ժամկետանց պարտավորություններ,
  2. քարտապանը ժամանակին չի կատարել սակագներով սահմանված վճարումները,
  3. պետական իրավասու մարմիններից ստացվել է բլոկավորման համապատասխան գրություն,
  4. Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերել է կասկածելի զեղծարարական, անօրինական, կամ դրանից բխող գործառնություններ/գործարքներ,

Բանկը կարող է ապաբլոկավորել քարտը և ապասառեցնել քարտային հաշիվը, եթե.

  1. քարտապանը մարել է ժամկետանց պարտավորությունները,
  2. քարտապանը վճարել է սակագներով սահմանված վճարումները,
  3. պետական իրավասու մարմիններից ստացվել է ապաբլոկավորման համապատասխան գրություն,
  4. Բանկն իր կողմից կատարվող մոնիթորինգի ժամանակ հայտնաբերած կասկածելի զեղծարարական գործառնությունների/գործարքների գծով ստացել է բանավոր կամ գրավոր հավաստում դրանց ոչ զեղծարարական լինելու վերաբերյալ:

Առանձին դեպքերում Բանկն իրավասու է նաև սեփական նախաձեռնությամբ քարտը տեղադրել միջազգային բլոկավորման համակարգում, եթե առկա է արտասահմանյան երկրում չլիազորված օգտագործելու իրական վտանգ, որի դեպքում քարտապանը պարտավոր է վճարել սակագներով սահմանված միջազգային բլոկավորման համակարգում տեղադրման վճարը` անկախ քարտի բլոկավորված կամ փակված լինելու հանգամանքից:
Բանկն իրավասու է արգելել կամ սահմանափակել առավել ռիսկային երկրներում քարտի կիրառմամբ գործարքների կատարումը և արգելափակել քարտը, եթե քարտի տվյալները (քարտի վերջնաժամկետը, CVV2/CVC2 ծածկագիրը) ինտերնետ միջավայրում մի քանի անգամ սխալ է մուտքագվրել:

Քարտի վերաթողարկում

Քարտերը ենթակա են վերաթողարկման.

  1. Ֆիզիկական վնասվածքի դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը (մնացած տվյալները մնում են անփոփոխ): Վերաթողարկման դեպքում քարտապանը Բանկին հանձնում է վնասված քարտը:
  2. Քարտի կորստի/գողության, տվյալները 3-րդ անձանց հայտնի դառնալու դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը:
  3. PIN-ծածկագրի կորստի դեպքում:
  4. Քարտապանի անվան, ազգանվան փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը և PIN-ծածկագիրը: Այդ դեպքում քարտապանը Բանկին է հանձնում քարտը:
  5. Քարտի տեսակի փոփոխության դեպքում՝ ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի տեսակը, քարտի համարը, PIN և CVV2/CVC2 ծածկագրերը: Առկայության դեպքում (եթե փոփոխության պատճառը քարտի կորուստը չէ) քարտապանը Բանկին հանձնում է քարտը:
  6. Քարտի գործողության ժամկետի ավարտին ֆիզիկապես փոխվում է քարտը, քարտի ժամկետը և PIN-ծածկագիրը, իսկ հին քարտը քարտապանի կողմից վերադարձվում է Բանկ նոր քարտը ստանալու պահին: ԱրՔա տեսակի քարտերի դեպքում PIN-ծածկագիրը չի փոխվում:

Թոշակ դեբետային քարտերը ավտոմատ չեն վերաթողարկվում՝ ենթակա են վերաթողարկման միայն կենսաթոշակառուների կողմից անձամբ ներկայացված վերաթողարկման դիմումների հիման վրա՝ Բանկի պահանջով ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Քարտերը վաղաժամկետ կարող են վերաթողարկվել քարտի վերջնաժամկետից 3 ամիս շուտ:

Քարտի/քարտային հաշվի փակում

Քարտը ենթակա է փակման հետևյալ դեպքերում.

  • քարտի ժամկետի ավարտին չվերաթողարկման դեպքում,
  • հաճախորդի դիմումի հիման վրա:

Պայմանագրի լուծման վերաբերյալ քարտապանի գրավոր դիմումը ստանալու պահից 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի քարտի սպասարկումը:
Քարտի գծով պարտավորությունների առկայության դեպքում քարտի փակման դիմումը կարող է ընդունել միայն այդ պարտավորությունների մարման դեպքում: Հաշվարկային քարտի դեպքում՝ փակման դիմումի ընդունման պահի դրությամբ պետք է մարված լինեն տվյալ վարկային սահմանաչափի գծով բոլոր պարտավորությունները:
Դրական մնացորդ ունենալու դեպքում հաճախորդն այն կարող է ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 45 օր անց. նշված ժամկետում հնարավոր պարտավորությունների առաջացման դեպքում հաճախորդը պարտավոր է մարել առաջացած գերածախսը 5 բանկային օրվա ընթացքում:
Քարտի սպասարկման դադարեցման դեպքում քարտապանը շարունակում է պարտավորություն և պատասխանատվություն կրել այն գործառնությունների/գործարքների վճարման համար «որոնք կատարվել են նախքան քարտի սպասարկման դադարեցումը և/կամ քարտը Բանկին հանձնելը (ոչնչացնելը):

Փակված քարտի հաշվի մնացորդը երեք ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում գանձվում է 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար, եթե մնացորդը փոքր է 1,000 ՀՀ դրամից, ապա գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:
Քարտի փակմանը հաջորդող երկրորդ տարվանից սկսած հաշվից ամսական գանձվում է 5,000 ՀՀ դրամ: Սույն սակագինը չի կիրառվում, եթե հաճախորդի որևէ հաշվով կատարվել են գործարքներ կամ վերջինս Բանկում ունի գործող ավանդ կամ որևէ ֆինանսավորում, ինչպես նաև չի տարածվում օրենքով սահմանված կարգով արգելանքի տակ գտնվող բանկային հաշիվների վրա: Եթե երկու տարի և ավելի գործառնություն չիրականացված հաշվի մնացորդը փոքր է 5,000 ՀՀ դրամից, գանձվում է ամբողջ մնացորդային գումարը և հաշիվը փակվում է:

Պատասխանատվություն

Բանկը պատասխանատվություն չի կրում.

1. Տեխնիկական կամ Բանկի գործունեությամբ չպայմանավորված որևէ պատճառով 3D Secure անվտանգության գաղտնաբառ չստանալու և դրա արդյունքում գործարքը խափանվելու դեպքում:
2. Որևէ բանկոմատում, կանխիկացման կամ առևտրի և սպասարկման կետում (այդ թվում` ինտերնետային միջավայրում գրանցված) քարտի չսպասարկման կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանին ուղղակի կամ անուղղակի հասցված վնասի համար:
3. Քարտով կատարված այն գործառնությունների/գործարքների հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են.

միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով՝ PIN-ծածկագրի մուտքագրմամբ,
մագնիսական ժապավենի կամ չիպի ֆիզիկապես ընթերցմամբ, կամ CVV2/CVC2 ծածկագրի մուտքագրմամբ և թողարկող բանկի կողմից օնլայն հավաստագրման ստացմամբ (անգամ այն դեպքում, երբ գործառնության/գործարքի անդորրագրին առկա ստորագրությունը տարբեր է քարտապանի փաստացի ստորագրությունից),
օֆլայն ռեժիմում, եթե դրանք կատարվել են նախքան հաճախորդի կողմից քարտը Բանկին վերադարձնելը և/կամ քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված չլինելու ժամանակահատվածում,
3D Secure հավաստագրում ստացած, ինչպես նաև 3D Secure անվտանգության համակարգ ապահովող կայքերում կատարված, սակայն 3D Secure հավաստագրում չստացած առցանց գործառնությունների/գործարքների համար:
 

Քարտապանը պատասխանատվություն չի կրում օֆլայն ռեժիմում կատարված այն գործառնությունների/գործարքների համար, որոնք կատարվել են քարտը միջազգային բլոկավորման համակարգում տեղադրված լինելու ժամանակահատվածում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում` 0,
  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում*՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

-Ներհանրապետական և ԱՀ՝ 0
- Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

* Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Հեռահար կապի միջոցներ

Բանկի ծառայությունները մատուցվում են նաև հեռահար կապի միջոցներով, որոնց պայմանները ներկայացված են հետևյալ հղումներով՝

Converse Առցանց Բանկ / Converse Mobile - https://conversebank.am/hy/internet-banking/
SMS - Converse / USSD - https://conversebank.am/hy/sms-converse-ussd/


Բանկոմատներ և կանխիկացման կետեր

Բանկի բանկոմատների ցանկ՝ https://conversebank.am/hy/atms/
Բանկի մասնաճյուղերի ցանկ՝ https://conversebank.am/hy/branches/

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Թոշակ դեբետ քարտի տրամադրման հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

FATCA հարցաթերթիկ

 

Ուշադրություն

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով արտերկրի կանխիկացման, առևտրի և սպասարկման կետերում կատարված գործարքների դեպքում արտարժույթի փոխանակման ժամանակ գործում է Բանկի կողմից սահմանված 2% միջնորդավճար: Բացառություն են կազմում. Visa քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ Mastercard քարտերի դեպքում՝ ԱՄՆ դոլարով կատարված գործարքները:

Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքի հավաստագրման և փաստացի հաշվեգրման ժամանակ կիրառվող փոխարժեքները կարող են տարբերվել: Հավաստագրման ժամանակ կիրառվում են ArCa/Visa/Mastercard վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքները, իսկ գործառնության/գործարքի հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Բացառություն են կազմում Visa վճարահաշվարկային համակարգի քարտերով Եվրոյով կատարված գործառնությունները/գործարքները, որոնց հաշվեգրման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից գործառնության/գործարքի հաշվեգրման օրվան նախորդող բանկային օրվա ավարտի համար սահմանված Եվրոյի փոխարժեքը: Փոխարժեքների տարբերության հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկային հաշվից ելքագրումներն իրականացվում են բացառապես լիազոր մարմնի և հաճախորդի կարգադրության հիման վրա:

Առանց հաճախորդի համաձայնության կենսաթոշակային հաշվից միջոցների հետգանձում կարող է իրականացվել Լիազոր մարմնի կարգադրության (պահանջի) հիման վրա:

Քարտային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Բանկը պայմանագիր կնքելիս Ձեզ կտրամադրի «Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները», որում ներկայացված են քարտի անվտանգ օգտագործման նվազագույն պայմանները:

Քարտի տրամադրման վայր

Քարտը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart . 

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +37410 583514

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Թարմացվել է 20.01.2023թ.19:00

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 20.01.2023

Պայմանները մինչ 01.09.2022

Պայմանները մինչ 30.04.2022