"ՄԵԴԻՔԱԼ" ՍՊԸ (ՀԱՅԲՐԻԴ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
"Մեդիքալ" ՍՊԸ կողմից թողարկվելու են ՀՀ դրամով պարտատոմսեր:
Պարտատոմսերի վերաբերյալ Ամփոփագրի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը՝ ձեռք բերել, այցելելով "Մեդիքալ" ՍՊԸ գրասենյակ ք. Երևան, 0009, Վերին Անտառային 138/3 հասցեով և "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով:
Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 27-ից՝ ժամը 09:30-ից մինչև 2024 թվականի ապրիլի 26-ը՝ ժամը 16:30-ն:
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ մոբայլ հավելվածով, պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականները [email protected] և [email protected] էլ.փոստին ուղարկեով կամ Բանկի մասնաճյուղային ցանց այցելելով:
"Մեդիքալ" ՍՊԸ այս թողարկման պարտատոմսերը չեն ցուցակվելու Հայաստանի Ֆոնդային Բորսայում: Պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա է հարկման համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի:
Ապրիլի 25-ին ավարտվել է Մեդիքալ ՍՊԸ պարտատոմսերի տեղաբաշխումը։
Պարտատոմսերի էական պայմանները
Թողարկող |
"Մեդիքալ" ՍՊԸ |
Դաս |
անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք |
10,000 ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալ |
100,000,000 ՀՀ դրամ |
Մարման ժամկետ |
36 ամիս |
Մարման ամսաթիվ |
2027թ. Փետրվարի 27 |
Արժեկտրոն |
13% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
կիսամյակային |
Արժեկտրոնների վճարման օրերը |
2024թ. Օգոստոսի 27 |
Տեղաբաշխման սկիզբ |
2024թ. Փետրվարի 27 |
Տեղաբաշխման ավարտ |
2024թ. Ապրիլի 26 |
Ձեռք բերման նվազագույն քանակ |
10 հատ |
Տեղաբաշխող |
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար