Փաստաթղթային ակրեդիտիվ
Փաստաթղթային ակրեդիտիվը (Letter of Credit, Credit կամ L/C) բանկի պարտավորությունն է վճարել որոշակի գումար ապրանքը վաճառողին՝ վերջինիս կողմից ակրեդիտիվի պայմաններով սահմանված որոշակի փաստաթղթերի ներկայացնման դեպքում:
Ակրեդիտիվը վճարումներ կատարելու հուսալի ու տարածված ձև է և արտաքին առևտրային պայմանագրերի ֆինանսավորման գործիք:
Փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման առավելությունները տեղական ներմուծողի համար`
- Հնարավորություն է տալիս հրաժարվել կանխավճարից՝ որպես ներմուծման համար կատարվող վճարումների առավել ռիսկային ձևից:
- Ապահովում է փաստաթղթային համապատասխանությունը առուվաճառքի պայմանագրին:
- Արտասահմանյան մատակարարին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել գնորդի վճարունակության մասին:
- Ներմուծողը կարող է վստահ լինել, որ ակրեդիտիվով նախատեսված վճարումը կկատարվի միայն փաստաթղթերի՝ ակրեդիտիվի պայմաններին ամբողջովին համապատասխանելու դեպքում: Անհամապատասխանությունների դեպքում գնորդը կարող է հրաժարվել վճարելուց:
Փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման առավելությունները արտասահմանյան արտահանողի համար`
- Չվճարումից և ակցեպտի մերժումից խուսափելու հնարավորություն:
- Պաշտպանություն քաղաքական ռիսկից, եթե ակրեդիտիվը հաստատված է:
- Միջոցների արագ հասանելիություն անհապաղ վճարման միջոցով կամ դիսկոնտավորմամբ:
- Նախաարտահանման ֆինանսավորում ստանալու հնարավորություն:
Փաստաթղթային ակրեդիտիվի պայմանները արտացոլում են առևտրային պայմանագրերով վճարման և ապրանքների առաքման պայմանները, հետևաբար կարող են լինել տարբեր տեսակի:
Փաստաթղթային ակրեդիտիվների հիմնական տեսակներն են՝
- Պայմանագրի պայմաններին համապատասխան գնորդը պարտավոր է թողարկել վաճառող շահառուի բանկի կողմից հաստատված փաստաթղթային ակրեդիտիվ: Գնորդը հանձնարարում է էմիտենտ բանկին բացել ակրեդիտիվ և և այն հաստատման ներկայացնել վաճառողի բանկին (կամ վաճառողի երկրի առաջնակարգ բանկին):
- Էմիտենտ բանկը առկա վարկային որոշման համապատասխան SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահախորդակցության միություն) համակարգով թողարկում է փաստաթղթային ակրեդիտիվը և դիմում վաճառողի բանկին՝ տվյալ ակրեդիտիվը վաճառողին ծանուցելու և ակրեդիտիվը հաստատելու խնդրանքով: Այսպիսով՝ վաճառողի բանկը հանդես է գալիս որպես կատարող և հաստատող բանկ:
- Վաճառողի բանկը ստուգում է ակրեդիտիվի պայմանները, նրա վավերականությունը և տեղեկացնում վաճառողին՝ իր օգտին տվյալ ակրեդիտիվի թողարկման մասին: Միաժամանակ վաճառողի բանկը էմիտենտ բանկի համար սահմանում է վարկային սահմանաչափ և հաստատում է նրա ակրեդիտիվը: Հաստատելով ակրեդիտիվը՝ վաճառողի բանկը իր վրա է վերցնում վաճառողին վճարում կատարելու պարտավորությունը, ի հավելումն էմիտենտ բանկի՝ ակրեդիտիվով պարտավորությանը: Ակրեդիտիվի պայմաններին համապատասխանող փաստաթղթերը ներկայացնելուն պես հաստատող բանկը պարտավոր է կատարել համապատասխան վճարումը փաստաթղթերի դիմաց:
- Արտահանողը առաքում է ապրանքը և իր բանկ (որպես կանոն կատարող բանկ) է ներկայացնում ակրեդիտիվով պահանջվող փաստաթղթերը (առևտրային հաշիվ-ապրանքագիր, տրանսպորտային փաստաթուղթ, ապահովագրական վկայագիր, որակի վկայագիր, ապրանքի ծագման վկայագիր, տեսչական վկայագիր և այլն):
- Կատարող բանկը ստուգում է փաստաթղթերը և դրանց համապատասխանության դեպքում արտահանող շահառուի օգտին կատարում է ակրեդիտիվով սահմանված վճարում:
- Կատարող բանկը ուղարկում է փաստաթղթերը էմիտենտ բանկին և հայցում է դրանց վճարումը:
- Էմիտենտ բանկը ստուգում է փաստաթղթերը և վճարում կատարող բանկին:
- Փաստաթղթերը գնորդին են փոխանցվում պայմանավորվածության համապատասխան:
- Գնորդը, համաձայն պայմանավորվածության, փաստաթղթերով սահմանված գումարը վճարում է էմիտենտ բանկին:
- Արտահանողը առաքում է ապրանքը և իր բանկ (որպես կանոն կատարող բանկ) է ներկայացնում ակրեդտիվով պահանջվող փաստաթղթերը (առևտրային հաշիվ-ապրանքագիր, տրանսպորտային փաստաթուղթ, ապահովագրական վկայագիր, ապրանքի ծագման վկայագիր, համապատասխանության վկայագիր, տեսչական վկայագիր և այլն):
- Կատարող բանկը ստուգում է փաստաթղթերը և դրանց համապատասխանության դեպքում պարտավորվում է ակրեդիտիվի պայմաններով նախատեսված որոշակի ժամկետում (օրինակ՝ 180 օր սկսած առաքման օրից) արտահանող շահառուին վճարել փաստաթղթերով սահմանված գումարը:
- Կատարող բանկը ուղարկում է փաստաթղթերը էմիտենտ բանկ և վերջինիս տեղեկացնում է ակրեդիտիվով վճարման ժամկետի մասին:
- Էմիտենտ բանկը պարտավոր է ակրեդիտիվով վճարման ժամկետում կատարող բանկին փոխհատուցել շահառուի օգտին կատարված վճարումը:
- Փաստաթղթերը փոխանցվում են գնորդին պայմանավորվածության համապատասխան: Գնորդը հնարավորություն է ստանում ձեռք բերել ապրանքը և դրա դիմաց վճարել ավելի ուշ (օրինակ՝ 180 օր սկսած առաքման օրից):
- Գնորդը ակրեդիտիվով նախատեսված ժամկետում (180 օր սկսած առաքման օրից) էմիտենտ բանկին վճարում է փաստաթղթերով սահմանված գումարը:
- Էմիտենտ բանկը կատարող բանկին փոխհատուցում է արտահանողի օգտին վճարումը (180 օր սկսած առաքման օրից):
- Կատարող բանկը կատարում է իր վճարման պարտավորությունը արտահանողի օգտին (180 օր սկսած առաքման օրից):
- Արտահանողը առաքում է ապրանքը և իր բանկ (որպես կանոն կատարող բանկ) է ներկայացնում ակրեդտիվով պահանջվող փաստաթղթերը (առևտրային հաշիվ-ապրանքագիր, տրանսպորտային փաստաթուղթ, ապահովագրական վկայագիր, ապրանքի ծագման վկայագիր, համապատասխանության վկայագիր, տեսչական վկայագիր և այլն):
- Կատարող բանկը ստուգում է փաստաթղթերը և դրանց համապատասխանության դեպքում անհապաղ վճարում է կատարում արտահանող շահառուի օգտին: Միաժամանակ, էմիտենտ բանկի հետ նախապես կնքված համաձայնագրով, կատարող (ֆինանսավորող) բանկը էմիտենտ բանկին հնարավորություն է տալիս հետաձգել վճարումը:
- Կատարող բանկը ուղարկում է փաստաթղթերը էմիտենտ բանկ և վերջինիս տեղեկացնում տրամադրված հետֆինանսավորման վճարման ժամկետի մասին:
- Փաստաթղթերը փոխանցվում են գնորդին էմիտենտ բանկի և գնորդի միջև վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Գնորդը հնարավորություն է ստանում ձեռք բերել ապրանքը և դրա դիմաց վճարել ավելի ուշ:
- Գնորդը էմիտենտ բանկին վճարում է փաստաթղթերով նախատեսված գումարը համաձայնագրով սահմանված ժամկետում:
- Էմիտենտ բանկը մարում է ֆինանսավորող բանկի տրամադրած վարկը:
- Փոխանցելի ակրեդիտիվը (transferable letter of credit) առևտրային միջնորդի ֆինանսավորման գործիք է: Ֆինանսավորումը կատարում է գնորդի հաշվին, որից պահանջվում է բացել այդպիսի ակրեդիտիվ: Կնքվում է փոխանցելի ակրեդիտիվի միջոցով վճարումներ կատարելու պայմանով պայմանագիր:
- Առևտրային միջնորդը (ակրեդիտիվով 1-ին շահառուն) ապրանք արտադրողի (2-րդ շահառուի) հետ պայմանագիր է կնքում ակրեդիտիվի միջոցով վճարման պայմանով:
- Գնորդը (դիմողը) էմիտենտ բանկին հանձնարարում է թողարկել փոխանցելի ակրեդիտիվ:
- Էմիտենտ բանկը ծանուցող բանկի միջոցով բացում է փոխանցելի ակրեդիտիվ 1-ին շահառուի (առևտրային միջնորդի) օգտին և ընտրում է կատարող (հավանաբար նաև հաստատող) բանկ:
- Ծանուցող/կատարող բանկը 1-ին շահառուին տեղեկացնում է փոխանցելի ակրեդիտիվի բացման մասին:
- 1-ին շահառուն և ծանուցող/կատարող բանկը համաձայնագիր են կնքում ակրեդիտիվը 2-րդ շահառուին (ապրանք արտադրողին) փոխանցելու պայմանների վերաբերյալ (նվազեցվում է ակրեդիտիվի գումարը, ապրանքի գինը, կրճատվում են գործարքի ժամկետայնությունը, առաքման և փաստաթղթերի ներկայացման ժամկետները): 1-ին շահառուն դառնում է փոխանցելի ակրեդիտիտիվով դիմող:
- Նման գործառույթներ իրականացնող բանկը դառնում է փոխանցող բանկ և փոխանցված ակրեդիտիվը ուղարկում է 2-րդ շահառուի բանկ:
- 2-րդ ծանուցող բանկը ծանուցում է ակրեդիտիվը իր հաճախորդին՝ 2-րդ շահառուին: 1-ին շահառուն, կատարելով պայմանագրային պարտավորությունները, իր գործընկերոջ օգտին բացում է պահանջվող ակրեդիտիվը:
9. Ապրանք արտադրողը (2-րդ շահառուն) միջնորդի հրահանգների համաձայն առաքում է ապրանքը:
10. Փաստաթղթերը ներկայացնում է իր ծանուցող բանկ:
11. Ծանուցող բանկը փաստաթղթերը վճարման է ներկայացնում կատարող բանկ:
12. Կատարող բանկը ստուգում է 2-րդ շահառուի փաստաթղթերը և իրականացնում վճարումը:
13. 2-րդ ծանուցող բանկը միջոցները փոխանցում է 2-րդ շահառուին:
14. Փոխանցող բանկը 1-ին շահառուից պահանջում է փոխարինել փաստաթղթերը համաձայն ակրեդիտիվի փոխանցման պայմանագրի: Փոխարինվում է հաշիվը և մուրհակը:
15. 1-ին շահառուն ներկայացնում է նոր փաստաթղթեր:
16. Փոխանցող բանկը 1-ին շահառուին վճարում է գումարի տարբերությունը:
17. Փոխանցող բանկը էմիտենտ բանկից պահանջում է վճարում կատարել և ուղարկում է փաստաթղթերը:
18. Էմիտենտ բանկը փոխհատուցում է պահանջվող վճարումը:
19. Էմիտենտ բանկը ուղարկում է փաստաթղթերը դիմողին:
20. Դիմողը վճարում է փաստաթղթերով նախատեսված գումարը՝ էմիտենտ բանկի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:
Ակրեդիտիվի թողարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների ցանկ
Փաստաթղթային ակրեդիտիվի թողարկման հայտ
Կոնտակտային տվյալներ.
Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.
Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ
Հեռ. +374 10 511 250
Վահե Գրիգորյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետ
Հեռ. + 374 10 511 226