Թեժ գիծ +37410 511 211

Հաշիվների բացում և սպասարկում

Հաշիվների բացում և սպասարկում

Բանկը հաճախորդների համար բացում է դրամային և/կամ արտարժութային հաշիվ/ներ/, իրականացնում հաշվի /հաշիվների/ համալիր սպասարկում և, հաճախորդի հանձնարարությամբ, կատարում է բոլոր հաշվարկային և դրամարկղային այն գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:

Տեղեկատվական ամփոփագիր

Մուտքագրում

  • կանխիկ` մուտքագրումը կատարվում է հաճախորդի կողմից միջոցների մուտքագրման պահին
  • անկանխիկ` վճարման հանձնարարականի ստացման պահին

Ելքագրում

  • կանխիկ
  • անկանխիկ

Հաշիվների քաղվածքները, տեղեկատվական ամփոփագիրը և հաշիվներին վերաբերող այլ տեղեկությունները կարող են տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով կամ էլ. փոստով:

Հաշվի սպասարկման սակագներ և դրույքներ 

N ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ
/Ներկայացված է ՀՀ դրամով/
 
1 Հաշիվները բացվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար հետևյալ արժույթներով. 
  ՀՀ դրամ  
  ԱՄՆ դոլար  
  Եվրո  
  ՌԴ ռուբլի  
  Առարկայազուրկ մետաղական հաշիվներ /ոսկի 999.9/  
  Այլ արժույթով հաշիվներ կարող են բացվել հաճախորդի պահանջով, որոնց համար կարող են սահմանվել այլ սակագներ:  
1.1 Հաշիվների բացում1.1 
 
  • ֆիզիկական անձանց համար` ՀՀ դրամով
0  ՀՀ դրամ
 
  • ֆիզիկական անձանց` այլ արժույթով և առարկայազուրկ մետաղներով /ոսկով/
500 ՀՀ դրամ
 
  • իրավաբանական անձանց համար
1 000 ՀՀ դրամ /միանվագ/
1.2 Հաշիվների վարում1.2/1.3 
 
  • ֆիզիկական անձանց համար
1 200 ՀՀ դրամ /տարեկան/
 
  • իրավաբանական անձանց համար 
4 800 ՀՀ դրամ /տարեկան/
 
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առարկայազուրկ մետաղական հաշիվների դեպքում /ոսկով/1.4
0.1% նվազագույնը 5000 ՀՀ դրամ, առավելագույնը 10 000 ՀՀ դրամ
 
  • կենսաթոշակային հաշիվ
0  ՀՀ դրամ
 
  • սոցիալական փաթեթի հաշիվ
0  ՀՀ դրամ
 
  • պետական աջակցության հաշիվ
0  ՀՀ դրամ
 1.3  Հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվող տոկոսներ1.5 
   - ընթացիկ  հաշիվներ  0%
   -  խնայողական  
 
  •  ՀՀ դրամով
 0.1% /տարեկան/
 
  •  ՀՀ դրամ կենսաթոշակային
 4.0% /տարեկան/
 
  • պետական աջակցության
7.5% /տարեկան/
 
  •  այլ արժույթներով
 0%
 
  •  առարկայազուրկ մետաղներով /ոսկի/
 0%
 
  •  սոցիալական փաթեթի հաշիվ
 3% /տարեկան/
   - ցպահանջ հաշիվներ  0.1% /տարեկան/
 1.4 Հաշվի նվազագույն մնացորդ 0  ՀՀ դրամ
 1.5  Հաշվի փակում1.6 
 
  •  ֆիզիկական անձանց դեպքում
 1 000 ՀՀ դրամ /միանվագ/
 
  •  կենսաթոշակային հաշվի դեպքում
 0  ՀՀ դրամ
 
  •  սոցիալական փաթեթի հաշվի դեպքում
 0  ՀՀ դրամ
 
  •  իրավաբանական անձանց դեպքում 
 2 000 ՀՀ դրամ /միանվագ/
 
  • պետական աջակցության հաշվի դեպքում
0  ՀՀ դրամ
 1.6  Հաճախորդի անհատական սպասարկում1.7  մինչև 25 000 ՀՀ դրամ ամսական /հաճախորդի իրավաբանական անձ լինելու դեպքում ներառում է տվյալ կազմակերպության ղեկավար անձանց սպասարկումը/
 1.7  Հաշիվների վարում հեռակառավարումով  
 
  •  ՀԾ "Բանկ-հաճախորդ" ծրագրով /իրավաբանական անձանց համար/
սակագինը գործում է երկրորդ ամսվանից
               - ամսական 50 և ավելի գործարք կատարելու դեպքում 3 000 ՀՀ դրամ
               - ամսական մինչև 50 գործարք կատարելու դեպքում 6 000 ՀՀ դրամ 
 
  •  Իմ Կոնվերս /My Converse/ համակարգով քաղվածքների դիտում
0  ՀՀ դրամ
 
  •  ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգով
 
  - ֆիզիկական անձ հաճախորդների համար առանց անվտանգության սարքի կիրառման սպասարկման վճար 0  ՀՀ դրամ
  - ֆիզիկական անձ հաճախորդների համար անվտանգության սարքի1.8 սպասարկման վճար

0  ՀՀ դրամ

  - Անվտանգության սարքի արժեք1.8

8 000  ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/

  - իրավաբանական անձանց համար  
       ծրագրի սպասարկման վճար1.9      
  • 0 ՀՀ դրամ՝ եռամսյակի ընթացքում 45 և ավելի գործարք կատարելու դեպքում
  • 10 000 ՀՀ դրամ /եռամսյակային/` եռամսյակի ընթացքում մինչև 45 գործարք կատարելու դեպքում
       յուրաքանչյուր օգտագործողի վճար 600 ՀՀ դրամ /ամսական/ 
       անվտանգության սարքի1.8 արժեք 8 000 ՀՀ դրամ /միանվագ/ ներառյալ ԱԱՀ
       կրկնակի ապահովմամբ անվտանգության սարքի արժեք 12 000 ՀՀ դրամ /միանվագ/ ներառյալ ԱԱՀ
 
  • mConverse մոբայլ բանկ համակարգով   
 
       ֆիզիկական անձանց համար 0  ՀՀ դրամ
       իրավաբանական անձանց համար 10 000 ՀՀ դրամ /տարեկան/ ներառյալ ԱԱՀ

1.1 Ընթացիկ հաշիվը բացվում է միայն իրավաբանական անձանց համար, իսկ խնայողական հաշիվը բացվում է միայն ֆիզիկական անձանց համար:
1.2 Հաշվի վարման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից՝ այդ հաշվի օգտագործման յուրաքանչյուր տարվա համար՝ միանվագ, ընդ որում հաշվի օգտագործման առաջին 12 ամիսների վճարը գանձվում է հաշվի բացման պահին, իսկ յուրաքանչյուր հաջորդող 12 ամիսների վճարը՝ այդ ժամանակահատվածի առաջին 5 բանկային օրվա ընթացքում: Միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման հաշվի փակման դեպքում:
1.3 Սակագներ և դրույքների 1.2 կետով նախատեսված միջնորդավճարը հաճախորդի հաշվին համապատասխան ժամանակահատվածին հաջորդող առաջին 3 ամսվա ընթացքում չապահովելու դեպքում հաշիվը ենթակա է փակման:
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման մարմինների ՀՀ դրամով ընթացիկ հաշիվների վարման համար միջնորդավճար չի գանձվում:
Հաճախորդի ընթացիկ կամ խնայողական հաշիվներով /բոլոր/ 5 տարուց ավելի շարժ չկատարելու դեպքում կգանձվի ամսական 5000 ՀՀ դրամ, ընդ որում՝ միջնորդավճարների գանձումները և մնացորդի դիմաց տոկոսների հաշվեգրումները հաշվի շարժ չեն համարվում:
1.4 Գանձումը կատարվում է հաշվի բացման օրվանից սկսված` տարին մեկ անգամ` տարեկան միջին մնացորդից, ընդ որում, եթե հաշիվը փակվում է տարվա ընթացքում, գանձումն իրականացվում է փակման պահին` տվյալ ժամանակահատվածի միջին մնացորդից:
1.5 Բացառությամբ թղթակցային հաշիվների, հատուկ տարանցիկ և նպատակային հաշիվների, որոնց վրա տոկոսները հաշվարկվում և վճարվում են համաձայն պայմանագրերի, մնացած դեպքերում տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակին հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:
1.6 Կիրառվում է այն դեպքերում, երբ փակվում է հաճախորդի բոլոր հաշիվները:
1.7 Սակագնի որոշման չափանիշները սահմանվում են Բանկի Գործադիր տնօրենի հրամանով:
1.8 Անվտանգության սարք՝ մեկանգամյա ունիկալ կոդ գեներացնող սարքավորում:
1.9 Վճարները հաշվարկվում են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից օգտվելու ամսվան հաջորդող եռամսյակի համար, իսկ գանձումն իրականացվում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը:

1.10 Ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները համարվում են հաշվետեր հաճախորդներ:

Հաշվի բացման պայմանները` ֆիզիկական անձանց համար

Կոնվերս Բանկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց առաջարկում է Բանկում բացել խնայողական, կենսաթոշակային կամ առարկայազուրկ մետաղական հաշիվ և օգտվել Բանկի բոլոր ծառայություններից: Հաշիվ բացելու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել ներքոնշյալ փաստաթղթերը.

Հաճախորդի կողմից ներկայացվող`

  • անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ/,
  • ՀԾՀ կամ դրա բացակայությունը հաստատող փաստաթուղթ /միայն ՀՀ ռեզիդենտների դեպքում/,
  • կենսաթոշակային հաշիվների դեպքում` նաև թոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ /կենսաթոշակ, պատվովճար, դրամական օգնություն, սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար/:

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • հաշվի բացման դիմում /ֆիզիկական անձանց համար/
  • կենսաթոշակային հաշվի դեպքում` "Կենսաթոշակային հաշվի բացման դիմում" 

"Հաշվի բացման դիմում" փաստաթուղթը կարող եք նաև նախապես ուղարկել Բանկ` ինտերնետային կայքի միջոցով, որի հիման վրա Բանկում կռեզերվացվի հաշիվ: Այս դեպքում անհրաժեշտ է 7 օրվա ընթացքում Բանկ ուղարկել վերոհիշյալ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո Կոնվերս Բանկի և հաճախորդի միջև կնքվում է նաև "Բանկային հաշվի/հաշիվների բացման և վարման մասին պայմանագիր":

Եթե քաղվածքների տրամադրման համար նշել եք "ինտերնետով" տարբերակը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հետ պետք է ուղարկել նաև "Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվների քաղվածքներ դիտելու հայտը":

Դուք հնարավորություն ունեք նաև Ձեր հաշվի քաղվածքները դիտել անմիջապես Բանկի ինտերնետային կայքից` գրանցվելով "Իմ Կոնվերս" համակարգում:

Կոնվերս Բանկում կարող են բացվել նաև համատեղ հաշիվներ. նման դեպքում, եթե հաշվի կառավարման իրավունք է տրվում հաշվետերերին առանձին, ապա ներկայացվում է մյուսների կողմից գրավոր թույլտվություն` վավերացված նոտարական կարգով:

Կոնվերս Բանկ անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք տրվում են Բանկի կողմից:

Բանկը ֆիզիկական անձ հաճախորդների համար կարող է բացել առարկայազուրկ մետաղական հաշիվներ` համաձայն առարկայազուրկ մետաղական հաշվի /հաշիվների/ բացման և վարման պայմանագրի:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են ոսկու հաշվառման համար: Ոսկու հաշվառման համար հիմք են հանդիսանում միայն ոսկու հարգը և կշիռը: Առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող ոսկին չափվում է գրամներով: Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:

Մետաղական հաշիվները չեն երաշխավորվում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:  

 

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.

Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.

Հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկման, հաշվեգրման կարգը և օրինակը

Բանկն իրավունք ունի լուծել հաճախորդի հետ կնքված պայմանագիրը, եթե.

  • հաճախորդի կողմից խախտվել է Պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը,
  • առկա են ՀՀ նորմատիվ իրավական ակտերով դրա համար նախատեսված այլ հիմքեր:

Բոլոր բանկային (խնայողական, ավանդային, կենսաթոշակային և այլ) հաշիվները և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:
     Ծանուցում ավանդների երաշխավորման չափերի վերաբերյալ (ուժի մեջ է մտնում 2015թ. նոյեմբերի 28-ից)


     Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ



Ֆինանսներ բոլորի համար

Հարգելի հաճախորդներ,

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխավոր գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511 211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: