Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Պարոն Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Պարոն Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

06.04.2020 - Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Card2Card՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարևոր առավելություններից մեկը

Card2Card՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարևոր առավելություններից մեկը

01.04.2020 - Կոնվերս Բանկի Card2Card ծառայությունը հասանելի է նաև նոր Մոբայլ հավելվածում: Ծառայությունը Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard,Visa և ArCa վճարային քարտերին, ինչպես նաև արտասահմանյան բանկերի վճարային քարտերին:

Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ հավելված

               Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ հավելված

27.03.2020 - Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ բենքինգ հավելվածը: Հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած և ճկուն: "Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, ով դեռևս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված ՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ: Նոր Մոբայլ բենքինգ հավելվածի գործարկումը Բանկի ծառայությունների թվային հարթակ տեղափոխման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Հավելվածի զարգացումը շարունակական է լինելու և այդ գործընթացում մենք ակնկալում ենք նաև մեր հաճախորդների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Մենք բաց ենք լսելու, քննարկելու հավելվածի զարգացման, նոր գործառույթների ավելացման, պարզեցման շուրջ նրանց ցանկություններն ու ակնկալիքները և կյանքի կոչելու դրանք"»,- ասել է Կոնվերս Բանկի Մոբայլ բենքինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:

Moody’s-ը հրապարակել է Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

Moody’s-ը հրապարակել է  Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

25.03.2020 - Սույն թվականի մարտի 25-ին Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը հրապարակել է Կոնվերս բանկի վերաբերյալ կիսամյակային վերլուծության արդյունքները:

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

06.03.2020 - Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար: Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարերից է: 2017թ ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ:

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

03.03.2020 - Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա: Ֆինանսավորումը կարող է ուղղվել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքի մարմանը: Ակցիայի շրջանակում ֆինանսավորումը բիզնեսը առողջացնելու, ընդլայնելու և հետագա զարգացումն ապահովելու լավ հնարավորություն է: Դրա ընթացքում՝ մինչև 2020թ հունիսի 30ը ներառյալ, տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները կարող են ստանալ մրցունակ տոկոսադրույքով վարկավորում՝ մարման մինչև 180 ամիս ժամկետով: