Միջազգային առևտրի ֆինանսավորում
Կոնվերս Բանկը մատուցում է արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման ծառայություններ: Բանկի հաճախորդները կարող են ֆինանսավորում ստանալ ներմուծվող ապրանքների դիմաց վճարում կատարելու կամ ապրանքները արտահանման նախապատրաստելու համար:
Արտաքին առևտրային գործառնությունների դիմաց վճարման ընդունված և տարածված ձևերի (ակրեդիտիվներ և երաշխիքներ) կիրառումը կողմերին հնարավորություն է տալիս խուսափել չվճարման ռիսկերից, հրաժարվել վճարման ռիսկային ձևերից (կանխավճար), փաստաթղթերի միջոցով վերահսկել առաքման պայմանների ճիշտ և ժամանակին կատարումը, շահավետ պայմաններով ստանալ արտահանման նախնական ֆինանսավորում և ներմուծման ֆինանսավորում:
Կոնվերս Բանկի մասնագետները լիարժեք աջակցում են արտաքին առևտրային գործարքի կազմակերպմանը, պայմանագրի վճարային պայմանների համաձայնեցմանը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպմանը և միջազգային վճարումների շահավետ և պաշտպանված ձևերի ընտրությանը, ինչպես նաև համապատասխան ֆինանսավորման պայմանների համաձայնեցմանը:
Կոնվերս Բանկի միջոցով իրականացվող առևտրի ֆինանսավորման հիմնական առավելությունները
- Արտոնյալ պայմաններով ապրանքների ներմուծման, արտադրության կազմակերպման, կարճաժամկետ բիզնես նախագծերի իրականացման համար արտաքին ֆինանսավորման ներգրավման հնարավորություն:
- Զարգացման միջազգային կառույցներից (EBRD և այլն) արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորություն ներմուծման վճարումներ կատարելու համար:
- Զարգացման միջազգային կառույցների աջակցությամբ արտասահմանյան առաջնակարգ բանկերի կողմից հաստատված ակրեդիտիվների և երաշխիքների կիրառման շնորհիվ վճարումների պայմանների, արժեքային դիրքերի և առաքման պայմանների բարելավման հնարավորություն:
- Արտասահմանյան մատակարարներին անհրաժեշտ վճարման երաշխիքների տրամադրման հնարավորություն` գնումների ծավալների մեծացման և ներմուծման պայմանագրերով վճարումների ժամկետների երկարաձգման նպատակով:
- Ներմուծված ապրանքների քանակի և որակի հսկողության ապահովման հնարավորություն փաստաթղթային ակրեդիտիվների միջոցով: Ակրեդիտիվներով սահմանված վճարումներն իրականացվում են միայն փաստաթղթերի ներկայացման դեպքում, որոնք կազմված են համապատասխան ձևով և արտացոլում են գնորդի պահանջները (քանակ, որակ, բեռի ապահովագրություն, առաքման ժամկետներ, փաթեթավորում, փոխադրման եղանակ և այլն):
Արտաքին առևտրային գործառնությունների ֆինանսավորման դեպքում Կոնվերս Բանկը կիրառում է հետևյալ հիմնական ձևերը՝
- Փաստաթղթային ակրեդիտիվ,
- Երաշխիքներ և պահուստային ակրեդիտիվներ,
- Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Program) շրջանակներում տրամադրվող կարճաժամկետ վերականգնվող վարկեր,
- Ինկասո
Կոնտակտային տվյալներ.
Առևտրի ֆինանսավորման և փաստաթղթային գործառնությանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.
Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման վարչության պետ
Հեռ. +374 10 511 250
Վահե Գրիգորյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի մասնագետ
Հեռ. + 374 10 511 226