Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակներում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից: Առաջարկի շրջանակներում Visa Platinum և Visa Infinite քարտապանները կարող են օգտվել տարբեր երկրների թվով 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ անվճար մուտքի հնարավորությունից՝ քարտը գրանցելով հետևյալ հղումներով.
- Visa Platinum հաճախորդների համար https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvp
- Visa Infinite հաճախորդների համար https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvi
Հաճախորդը մեկ Visa Platinum վճարային քարտով օդանավակայանների Lounge key սպասասրահներ կարող է անվճար մուտք գործել օրացույցային տարում 2 անգամ, իսկ Visa Infinite քարտով՝ 6 անգամ:
Visa վճարային համակարգի առաջարկին զուգահեռ, Կոնվերս Բանկի իր Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտապաններին հնարավորություն է տալիս աննախադեպ պայմաններով օգտվել նաև "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի (Business Lounge) ծառայություններից՝ առանց սահմանափակումների:
Կոնվերս Բանկը հետևողական է իր հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների ստեղծման հարցում՝ ինչպես բանկային ծառայություններից օգտվելիս, այնպես էլ գործարար ուղևորությունների և հանգստի կազմակերպման ժամանակ: Բանկը միակն է Հայաստանում, ում Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներից օգտվող հաճախորդները՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ, կարող են Business Lounge-ի ծառայություններից օգտվել առանց մուտքի և սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար գանձվի ընդամենը 100 դրամ:
VISA INFINITE
Visa Infinite քարտը Ձեզ կուղեկցի Ձեր ողջ ճանապարհորդության ընթացքում` ընձեռելով բազմաթիվ արտոնություններ և առավելություններ ինչպես գնումներ կատարելիս, այնպես էլ տարբեր ժամանցի վայրեր այցելելիս:
Արտոնությունները՝
- Մուտքի հնարավորություն "Արմենիա" միջազգային օդանավակայանի Բիզնես Սրահ,
- Օդանավակայանների համապատասխան բարձրակարգ գոտիներից օգտվելու հնարավորություն (Priority Pass) (www.prioritypass.com),
- Համապարփակ ապահովագրություն գործնական ուղևորությունների ընթացքում,
- Visa Infinite կոնսիերժ ծառայություն,
- Բժշկական և իրավաբանական տեղեկատվական ծառայություն,
- Գնումների ապահովագրում (ապրանքի արժեքի փոխհատուցում կորստի դեպքում),
- Երաշխիքի երկարաձգում (Ապրանքի երաշխիքի ժամկետի երկարաձգում 24 ամիս ժամկետով),
- Զեղչեր և այլ առաջարկներ ամբողջ աշխարհի առևտրային կետերում,
- Visa Luxury Hotel ծրագրից օգտվելու հնարավորույթուն (www.visaplatinumhotels.com, www.visainfinitehotels.com),
- Ժամանման և մեկնման ուղեկցում օդանավակայանում (www.airportspeedpass.com)։
Հնարավորությունները՝
- Վիրտուալ գործարքների ապահովում 3D Secure համակարգի միջոցով, վճարումների իրականացման հնարավորություն,
- Քարտից քարտ գումարների արագ փոխանցում,
- Քարտային հաշվով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ստացում (ըստ ցանկության),
- USSD ծառայության միջոցով քարտային հաշվի մնացորդի հարցում, քարտային, հաշվի մինի-քաղվածքի հարցում (մինչև 4-5 վերջին գործարքներ), քարտի բլոկավորում (Lost Card կարգավիճակ),
- 24 ժամյա +374 10 545 514 հեռախոսային տեղեկատվական համակարգ։
Անվտանգությունը՝
- Քարտի վրա չիպի առկայություն, անհպում (contactless) օգտագործման հնարավորություն, անկացած գործարքի ժամանակ (բացառությամբ ինտերնետ գործարքների) ապահովում է PIN ծածկագրի նույնականացմամբ,
- Վիրտուալ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում,
- Լուսանկարի և ստորագրության միջոցով քարտապանի արագ նույնականացման հնարավորություն,
- Քարտապանի անձնական տվյալների և քարտային շարժի, մնացորդի գաղտնիության և անվտանգության ապահովում:
Օգնություն արտակարգ իրավիճակներում
Արտասահմանում գտնվելու ժամանակ առաջացած ցանկացած խնդիր կլուծվի, եթե Դուք Visa Infinite քարտապան եք: Օրինակ, եթե կորցրել եք Ձեր քարտը կամ դրամը, կամ հանդիպել եք իրավաբանական կամ բժշկական խնդրի՝ սպասարկման կենտրոնը կօգնի Ձեզ.
- Կորցրած կամ գողացված քարտի մասին տեղեկացման ստացում (քարտի բլոկավորում),
- Քարտի շտապ վերաթողարկում,
- Կանխիկ գումարի շտապ տրամադրում,
- Արտերկում քարտի կորստի դեպքում քարտային հաշվից գումարի շտապ փոխանցում,
- Բժշկական և իրավաբանական խորհրդատվություն:
Ուղևորության ընթացքում առաջարկվող հատուկ արտոնություններ
- Ուղևորության ընթացքում ապահովագրում*,
- Բժշկական սպասարկում։
*Ապահովագրությունը գործում է առանց սերտիֆիկատի լրացման
Եվ վերջապես ավելի քան 1,4 միլիոն բանկոմատներ աշխարհով մեկ ընդունում են Visa քարտեր:
Ձեզ համար մենք կգտնենք ամենամոտ բանկոմատը:
Մանրամասների համար այցելեք՝ www.visapremium.com
VISA PLATINUM
Visa Platinum՝ քարտ, որն ունի աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների VIP գոտիներ մուտք ապահովող Priority Pass ծրագրի անդամակցություն, ընձեռում է բարձրակարգ սպասարկման և զեղչերի հնարավորություն: Visa Platinum քարտի արժույթը կարող եք ընտրել ըստ Ձեր հայեցողության` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:
Արտոնությունները՝
- Մուտքի հնարավորություն "Արմենիա" միջազգային օդանավակայանի Բիզնես Սրահ,
- Օդանավակայանների համապատասխան բարձրակարգ գոտիներից օգտվելու հնարավորություն (Priority Pass) (www.prioritypass.com),
- Արտասահմանյան ուղեվորությունների ընթացքում բժշկական ապահովագրության տրամադրում,
- Բժշկական և իրավաբանական տեղեկատվական ծառայություն,
- Գնումների ապահովագրում (ապրանքի արժեքի փոխհատուցում կորստի դեպքում),
- Երաշխիքի երկարաձգում (Ապրանքի երաշխիքի ժամկետի երկարաձգում 24 ամիս ժամկետով),
- Զեղչեր և այլ առաջարկներ ամբողջ աշխարհի առևտրային կետերում,
- Visa Luxury Hotel ծրագրից օգտվելու հնարավորույթւոն (www.visaplatinumhotels.com, www.visainfinitehotels.com)։
Հնարավորությունները՝
- Քարտային հաշվի ներքո հավելյալ քարտի տրամադրում ընտանիքի անդամներին,
- Քարտապանը ստանում է անհատական մոտեցում թե՛ բանկի, թե՛ առևտրային կետերի անձնակազմի կողմից,
- Զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում՝ ՀՀ-ում և Թբիլիսիում,
- Քարտով վճարելիս Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորություն, որոնք կարող եք փոխանակել բազմաթիվ նվերներով,
- Վիրտուալ գործքարքների ապահովում 3D Secure համակարգի միջոցով, վճարումների իրականացման հնարավորություն,
- Քարտից քարտ գումարների արագ փոխանցում,
- Քարտային հաշվով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրության ստացում (ըստ ցանկության),
- 24 ժամյա +374 10 545 514 հեռախոսային տեղեկատվական համակարգ։
Անվտանգությունը՝
- Լուսանկարի և ստորագրության միջոցով քարտապանի արագ նույնականացման հնարավորություն,
- Քարտապանի անձնական տվյալների և քարտային շարժի, մնացորդի գաղտնիության և անվտանգության ապահովում։
Արտերկրում բժշկական և իրավաբանական խորհրդատվություն
Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի օգնությամբ կարող եք օգտվել բժշկական և իրավաբանական խորհրդատվությունից.
- Հեռախոսով բժշկական խորհրդատվության տրամադրում,
- Բժշկական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվություն,
- Բժշկի այց,
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում։
Ձեռք բերելով "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի Visa Platinum քարտը` Դուք կարող եք ստանալ բժշկական կամավոր ապահովագրություն արտասահմանյան ուղևորությունների ժամանակ՝ մեկ տարվա ընթացքում, ցանկացած 30 օրացուցային օր ժամկետով:
Մանրամասների համար այցելեք՝ www.visapremium.com