Բանկը՝ որպես ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատոր, իրականացնում է պետական մարմինների պատվիրակված գործառույթները
*Ներքոնշյալ ծառայությունները մատուցվում են Բանկի "Կիլիկիա" և "Նոր Նորք" մասնաճյուղերի կողմից` երկուշաբթիից ուրբաթ օրերին
ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների սակագները1
Ծառայություններ | Միջնորդավճար | |
1. | Իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում | 1.500 ՀՀ դրամ |
2. |
|
1.500 ՀՀ դրամ |
3. | Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում | 1.500 ՀՀ դրամ |
4. | Իրավաբանական անձանց վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում | 1.500 ՀՀ դրամ |
5. | Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմավորմամբ պայմանավորված պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում | 1.500 ՀՀ դրամ |
6. | Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունների տրամադրում թղթային տարբերակով | 1.000 ՀՀ դրամ |
7. | Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում՝ ներառյալ իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում թղթային տարբերակով | 1.500 ՀՀ դրամ |
8. | Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում | 1.000 ՀՀ դրամ |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պատվիրակված գործառույթների իրականացման շրջանակում պետական գրանցում ստացած բաժնետիրական ընկերությունների համար գործում է "Կապիտալ Ինվեստմընթս" ՓԲԸ կողմից մատուցվող բաժնային արժեթղթերի հաշվառման ծառայությունների հատուկ գնային առաջարկ:
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից մատուցվող ծառայությունները, սակագները 2
Ծառայություններ | Միջնորդավճար | |
1. | Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում | 1.500 ՀՀ դրամ |
2. | Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում | 1.500 ՀՀ դրամ |
2Ծառայությունների միջնորդավճարները ներառում են նաև տվյալ ծառայությունների մասով կիրառելի համապատասխան պետական տուրքի փոխանցման միջնորդավճարը, եթե պետական տուրքը վճարվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ միջոցով
Բանկը նշված ծառայությունների իրականացման շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները.
- ապահովում է դիմողի նույնականացումը.
- ապահովում է պետական մարմինների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.
- ապահովում է մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, փոխադրումը և հանձնումը իրավասու մարմնին.
- դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկում է համալրել դրանք.
- անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումը ապահովելու նպատակով.
- ապահովում է վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի, ինչպես նաև այլ փաստաթղթերի հանձնումը դիմողին:
Օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի ցանկ՝
Գործակալության գործառույթների մասով՝
- Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց վերակազմավորմամբ պայմանավորված պետական գրանցման, իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման համար՝3 "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-11-րդ գլուխներով սահմանված փաստաթղթերը.
- Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, հաշվառման տեղեկությունների փոփոխության և հաշվառումից հանելու համար՝3 "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին " Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ գլխով սահմանված փաստաթղթերը.
- Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության համար՝3 "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված փաստաթղթերը.
- Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների տրամադրման առանձնահատկությունները և փաստաթղթերը սահմանված են "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով.
- Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ "Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից տեղեկատվություն և քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին" ՀՀ կառավարության 2015թ. հունիսի 10-ի N 633-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
- Կադաստրի գործառույթների մասով՝ "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 3-4-րդ գլուխներ
3 Փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանված են "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" ՀՀ օրենքի 14-17-րդ հոդվածներով