Ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ ՀՀ ռեպո/ հակադարձ ռեպո համաձայանագրեր կնքում է միայն ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների հետ: Ֆիզիկական անձանց հետ ռեպո/հակադաձ ռեպո գործարքներ չեն կնքվում:
Ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրեր կնքելու համար շուկայի պրոֆեսիոնալ մասնակից իրավաբանական անձը պետք է հանդիսանա բանկի հաճախորդ և բանկի հետ ունենա կնքված համագործակցության համապատասխան պայմանգիր՝ տվյալ հաճախորդի համար սահմանված անհատական սահմանաչափերի շրջանակներում:
Ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրերի էական պայմաները սահմանվում են երկկողմանի պայմանավորվածության համաձայն:
Ժամկետը՝ 1 օրից 6 ամիս
Տոկոսադրույքը՝ շուկայական
Արժեթղթերի տեսակը՝ պետական և կորպորատիվ պարտատոմսեր
Արժեթղթերի գնահատում՝ փոխադարձ համաձայնությամբ՝ հիմք ընդունելով ֆինանսական շուկայում առկա գնանշումները:
Ռեպո/հակադարձ ռեպո համաձայնագրերի առարկա ՀՀ պետական/Գանձապետական պարտատոմսեր, եվրոբոնդեր, ՀՀ թողարկված կորպորատիվ պարտատոմսեր՝ Բանկի կողմից տվյալ արժեթղթերի թողարկողների համար հաստատված սահմանաչափերի շրջանակներում: