Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել

Կոնվերս Բանկը պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել

26.10.2020 - Կոնվերս Բանկը հայտարարում է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, պարտոտոմսերի արժեկտրոնների վճարման մասին: Իրականացվել է դրամային պարտատոմսերի (AMCOVSB25ER2) արժեկտրոնի մարում՝ 142,5 մլն ՀՀ դրամի չափով, ԱՄՆ դոլարով պարտատոմսերի արժեկտրոնի մարում (AMCOVSB26ER0)՝ 129, 7 մլն ՀՀ դրամի չափով, իսկ Եվրոյով պարտատոմսերի արժեկտրոնի մարումը (AMCOVSB27ER8) կազմել է 58,5 մլն ՀՀ դրամ:

Կոնվերս բանկը միացել է բնակարանային ապահովման ևս մեկ պետական ծրագրի

Կոնվերս բանկը միացել է բնակարանային ապահովման ևս մեկ պետական ծրագրի

26.10.2020 - Կոնվերս բանկը միացել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության ծրագրին», որի շրջանակներում պոտենցիալ շահառուները բնակարան ձեռքբերելիս հնարավորություն ունեն օգտվել պետության կողմից ֆինանսական աջակցությունից: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ, որոնց շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի հետևյալ ուղղություններով. Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռքբերելու դեպքում կանխավճարի ֆինանսավորման/վարկի մայր գումարի մարման, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար:

ՀՀ վարչապետը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրերը

ՀՀ վարչապետը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրերը

15.09.2020 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով պարոն Էռնեկյանին՝ վարչապետը նշել է. "Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը":

Կոնվերս Բանկի քարտապանների համար հանգիստը Հայաստանում նաև շահավետ է

Կոնվերս Բանկի քարտապանների համար հանգիստը Հայաստանում  նաև շահավետ է

28.08.2020 - Կոնվերս բանկը և տուրիզմի ոլորտում գործընկեր կազմակերպությունները բանկի քարտապանների համար հանդես են եկել համատեղ հետաքրքիր առաջարկով: Գործարկված ակցիայի շրջանակում Բանկն առաջարկում է գործընկեր կազմակերպություններից առաջիկա շաբաթներին գնել ներգնա տուրփաթեթներ ու տուրեր, վճարում իրականացնել Բանկի POS և/կամ E-POS տերմինալների միջոցով և ստանալ գումարի 10%-ի չափով գումարի հետվերադարձ: “Սա Բանկի հաճախորդներին ավելի մատչելի ու շահավետ պայմաններով հանգստի կազմակերպմանն ուղղված հերթական առաջարկն է: Վստահ ենք, որ ակցիան դրական ազդեցություն կունենան նաև գործընկեր կազմակերպությունների վրա՝ խթանելով տուրիստական հոսքը“,-ասել են Բանկում:

Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի “Euro STP Excellence Award-2019” մրցանակը

Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի “Euro STP Excellence Award-2019” մրցանակը

21.08.2020 - Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի` որակի գերազանցության “Euro STP Excellence Award- 2019” պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար: Commerzbank –ի կողմից շնորհված այս մրցանակը հերթական անգամ փաստում է Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանության մասին, ինչի շնորհիվ և ապահովվում է միջազգային փոխանցումների ավտոմատ մշակում և մաքսիմալ արագություն:

Կոնվերս Բանկն ու Արմենիան Lիզինգ Քամփնին կհամագործակցեն Հայաստանում լիզինգի շուկայի զարգացման նպատակով

Կոնվերս Բանկն ու Արմենիան Lիզինգ Քամփնին կհամագործակցեն Հայաստանում լիզինգի շուկայի զարգացման նպատակով

18.08.2020 - Կոնվերս Բանկի ու Արմենիան Լիզինգ Քամփնի ընկերության /Արմլիզինգ / միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Դրա շրջանակում Արմլիզինգը Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հաճախորդներին մատուցելու է մասնագիտացված լիզինգային ծառայություններ՝ սպասարկելու է լիզինգի բուն գործընթացը, տրամադրելու է տարաբնույթ այլ ծառայություններ՝ այդ թվում խորհրդատվություն: Իրականացվելու են ֆինանսավորման համատեղ նախագծեր, որոնց շրջանակում՝ համաֆինանսավորման սկզբունքով, հաճախորդներին են առաջարկվելու հատուկ պայմաններ: