Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Moody’s-ը հրապարակել է Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

Moody’s-ը հրապարակել է  Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

25.03.2020 - Սույն թվականի մարտի 25-ին Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը հրապարակել է Կոնվերս բանկի վերաբերյալ կիսամյակային վերլուծության արդյունքները:

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

06.03.2020 - Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար: Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարերից է: 2017թ ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ:

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

03.03.2020 - Կոնվերս Բանկը հայտարարում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա: Ֆինանսավորումը կարող է ուղղվել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքի մարմանը: Ակցիայի շրջանակում ֆինանսավորումը բիզնեսը առողջացնելու, ընդլայնելու և հետագա զարգացումն ապահովելու լավ հնարավորություն է: Դրա ընթացքում՝ մինչև 2020թ հունիսի 30ը ներառյալ, տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները կարող են ստանալ մրցունակ տոկոսադրույքով վարկավորում՝ մարման մինչև 180 ամիս ժամկետով:

Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

26.02.2020 - Ամփոփվել են Քիմիկոսների ուսանողական մրցաշարի արդյունքները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հավաքական PR թիմը: Մրցաշարն անց է կացվել “Այբ” կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Գլխավոր հովանավորն է Կոնվերս Բանկը:

Կոնվերս Բանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է լավագույնը ՝ ի թիվս Commerzbank, Raiffeisen Bank International, Citibank առաջատար բանկերի

Կոնվերս Բանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է լավագույնը ՝ ի թիվս Commerzbank, Raiffeisen Bank International, Citibank առաջատար բանկերի

19.02.2020 - Լոնդոնում՝ "Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայ" (BAFT) 13-րդ տարեկան ժողովի ընթացքում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին՝ ճանաչվելով "2020թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում":

Կոնվերս Բանկը ներդրել է Կանաչ ֆինանսավորման ConverseGreen պրոդուկտը

17.02.2020 - Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում: Այն նախատեսված է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար: