Օգտակար հղումներ
Օգտակար հղումներ | |
Փաստաթղթի անվանում | Հղում |
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Հիմնական պայմանները և ծառայությունների պայմանները | https://conversebank.am/hy/Basicconditions/ |
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Հաշիվների բացման և վարման սակագները | https://conversebank.am/hy/open-account/ |
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Վճարային քարտերի թողարկմա և սպասարկման սակագները | https://conversebank.am/hy/cards/ |
Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները | https://conversebank.am/hy/Converse-Cardsrules/ |
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ գաղտնիության քաղաքականությանը | https://conversebank.am/u_files/file/PrivacyPolicy.pdf |
Ինչպե՞ս մարել օվերդրաֆտը
Օվերդրաֆտը մարելու համար Հաճախորդին տրամադրվում է 15 օր արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած /քաղվածքի ձևավորման օր է հանդիսանում յուրաքանչյուր ամսվա 25-ը, իսկ աշխատավարձային նախագծերի դեպքում` յուրաքանչյուր ամսվա 10-ը կամ 25-ը` ըստ հաճախորդի ցանկության/: Այդ ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում: Քարտապանը կարող է մուտքագրել օգտագործած գումարը կամ մեկ թվով, կամ մաս-մաս իր քարտային հաշվին՝ ուշադիր լինելով, որ մուտքերը հղվեն օգտագործված մասի մարմանը, ապա կանխիկացնել կամ փոխանցել այդ դրամական միջոցները:
Հավելյալ ժամկետի ավարտին քաղվածքով ձևավորված պարտավորությունն ամբողջությամբ չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` համաձայն Բանկի հետ կնքված պայմանագրի:
Եթե հաճախորդը կորցրել է պլաստիկ քարտը, կամ մոռացել է PIN կոդը, ինչ պետք է անել
Պլաստիկ քարտը կորցնելու կամ PIN կոդը մոռանալու դեպքում հաճախորդը մոտենում է Կոնվերս Բանկի ցանկանացած մասնաճյուղ և գրում է պլաստիկ քարտի վերաթողարկման դիմում:
Նաև քարտի կորստի դեպքում կարող եք զանգահարել Կոնվերս Բանկի թեժ գիծ 010 511 211 կամ 010 440 380, 010 545 514:
Օրվա ընթացքում քարտային հաշիվներին կատարված մուտքերը ի՞նչ հաճախականությամբ են ակտիվանում
Քարտային հաշվին մուտքագրվող գումարները քարտին ակտիվանում են հետևյալ հաճախականությամբ.
Աշխատանքային օրերին
- Մինչև 9:30 մուտքագրվող գումարները նույն օրը ժամը 10:30-ից հետո,
- 9:30-12:00 մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են նույն օրը ժամը 13:00-ից հետո,
- 12:00-18:00 մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են մուտքագրման պահից սկսած մեկ ժամվա ընթացքում:
Առգրավված քարտեր /բանկոմատները ի՞նչ հաճախականությամբ են բացվում:
Բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հաճախորդը զանգահարելով + 374 10 511 211 հեռախոսահամարով տեղեկանում է արդյոք պլաստիկ քարտն արդեն գտնվում է Գլխամասային գրասենյակում, թե ոչ: Միայն դրական պատասխան սանալուց հետո անձնագրով մոտենում է Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակ /հասցե` ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Վ.Սարգսյան 26/1/
Բանկի մասնաճյուղերի աշխատաժամերը և հերթապահությունների գրաֆիկը
Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատանքային օրերին և ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ
Բանկային գաղտնաբառը իրենից ի՞նչ է ներկայացնում և ինչպես կարելի է այն փոփոխել կամ ճշտել
Հեռախոսազանգերի միջոցով հնարավոր է ինֆորմացիա ստանալ հաճախորդի տվյալների վերաբերյալ, հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը PIN կոդը չէ:
Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում խնդրում ենք անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:Ինչպե՞ս կարելի է փոփոխել կամ ճշտել գաղտնաբառը:
Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում հարկավոր է անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Հեռախոսազանգերի միջոցով հաճախորդի տվյալների, ինչպես նաև հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ ինֆորմացիա ստանալ հնարավոր է՝ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը PIN կոդը չէ: