Թեժ գիծ +37410 511 211

"Converse-Fast Plus"

 

"Converse-Fast Plus"

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ նաև Բանկ) կողմից այլ բանկերի հաշվետեր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին.

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Անուիտետային մարման եղանակով տրամադրվող վարկերի սահմանաչափեր

Տարեկան շրջանառություն

(ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

Ֆինանսավորման առավելագույն չափ

(ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար և Եվրո)

5,000,000 - 400,000,000

տարեկան շրջանառության 10%

400,000,001 - 800,000,000

40,000,000

800,000,001 և ավելի

տարեկան շրջանառության 5%, սակայն ոչ ավելի, քան 50.000.000

Վարկային սահմանաչափերի/օվերդրաֆտների սահմանաչափեր

Տարեկան շրջանառություն

(ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ/)

Ֆինանսավորման առավելագույն չափ

(ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար և Եվրո)

5,000,000 - 100,000,000

տարեկան շրջանառության 10%

100,000,001 - 200,000,000

10,000,000

200,000,001 և ավելի

տարեկան շրջանառության 5%, սակայն ոչ ավելի, քան 30.000.000

Ֆինանսավորման եղանակ

Վճարային քարտով օվերդրաֆտներ

Առանց վճարային քարտի օվերդրաֆտներ

Անուիտետային գրաֆիկով վարկեր

Ժամկետ

24 ամիս՝ 13-րդ ամսից` հավասարաչափ նվազեցումներով

Մինչև 36 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

օգտագործված մասի համար

չօգտագործված մասի համար

օգտագործված մասի համար

չօգտագործված մասի համար

-

ՀՀ դրամ

անվանական

17%

1%

16%

3%

14%

փաստացի

18.61 - 22.19%

17.44 - 20.99%

15.10 - 19.42%

ԱՄՆ դոլար

անվանական

13%

1%

12%

2%

11%

փաստացի

14.01 - 17.45%

12.88 - 16.29%

11.74 - 15.76%

Եվրո

անվանական

11%

1%

10%

2%

9%

փաստացի

11.77 - 15.15%

10.66 - 14.01%

9.55 - 13.38%

Ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Տրամադրման վճար

Վարկի գումարի 0.25%՝ միանվագ

Պլաստիկ քարտի այլ պայմաններ՝ համաձայն Visa Business հաշվարկային քարտի դրույթների

ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԵՎ ԱԿՐԵԴԻՏԻՎՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Տարեկան շրջանառություն

(ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

Ֆինանսավորման առավելագույն չափ

(ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար և Եվրո)

5,000,000 և ավելի

տարեկան շրջանառության 20%, սակայն ոչ ավելի, քան 50.000.000

Ակրեդիտիվի հետֆինանսավորումը ևս իրականացվում է նշված սահմանաչափերով

Երաշխիքների և Ակրեդիտիվների տոկոսադրույք, տրամադրման միջնորդավճար, ժամկետներ և այլ պայմաններ՝ համաձայն հղման դրույթների

ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Տարեկան շրջանառություն

(ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)

Ֆինանսավորման առավելագույն չափ

(ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար և Եվրո)

5,000,000 և ավելի

տարեկան շրջանառության 20%, սակայն ոչ ավելի, քան 50.000.000

Ֆակտորինգի այլ պայմաններ՝ համաձայն հղման դրույթների

ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ժամկետ

Մինչև 60 ամիս

Առավելագույն գումար

Համաձայն Անուիտետային մարման եղանակով տրամադրվող վարկերի

բաժնում ներկայացված չափանիշների

Տոկոսադրույք

համար սահմանված տոկոսադրույքների

Տրամադրման միանվագ վճար

-    Մինչև 36 ամիս մարման ժամկետով տրամադրման դեպքում՝ 0.25%

-    37 - 60 ամիս մարման ժամկետով տրամադրման դեպքում՝ 0.5%

-    ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրի» շրջանակում տրամադրված լիզինգային ֆինանսավորումների դեպքում` 0

Կանխավճար

Նվազագույնը` լիզինգի առարկայի արժեքի 15%-ի չափով

Լիզինգի այլ պայմաններ` համաձայն հղման դրույթների

 Այլ պայմաններ և սահմանափակումներ

 Որպես շահառու կարող են հանդիսանալ հաճախորդներ, ում՝
- ֆինանսավորման համար դիմելուն նախորդող 12 ամբողջական ամիսների ընթացքում այլ բանկերում առկա հաշիվների զուտ շրջանառությունը կազմում է առնվազն 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, դիմելու պահին առկա է առնվազն 6 ամսվա շրջանառություն և վերջին եռամսյակում առկա չէ զրոյական շարժ,
- ֆինանսավորման համար դիմելուն նախորդող 12 ամբողջական ամիսների ընթացքում տրամադրված բոլոր Ֆինանսավորումների գծով ժամկետանց օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 6-ը, իսկ անընդհատ ժամկետանց օրերի քանակը` 3-ը, և առկա չէ ''ստանդարտ''-ից խիստ դասակարգում,
- Ֆինանսավորման դիտարկման դրությամբ գործող բոլոր ֆինանսավորումների գծով (այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված) և հայցվող նոր ֆինանսավորման ամսական վճարումները չեն գերազանցում վերջին 12 ամբողջական ամիսների միջին զուտ շրջանառության 35%-ը (հիմք է ընդունվում գործող յուրաքանչյուր ֆինանսական պարտավորության, մինչև ժամկետի ավարտը, հավասարաչափ (անուիտետային) գրաֆիկով ամսական մարումների հաշվարկը, իսկ հաշիվների զուտ և հարկային հաշվետվություններում (ԱԱՀ, Շրջանառության հարկ, Եկամտային հարկի տարեկան հաշվարկ, Շահութահարկ, ՀԴՄ շրջանառություն) արտացոլված շրջանառություններից՝ առավելագույնը:

Հաշվի զուտ շրջանառությունը հաշվարկելիս` հաշվի չեն առնվում հաճախորդի բանկային հաշվին վարկերի տրամադրումից, փոխառությունների ստացումից և հետվերադարձից, ներդրումներից, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումներից (այդ թվում` այլ բանկերից), առհաշիվ գումարների ստացումից, վճարային տերմինալների միջոցով հաշվի համալրումներից և կանխիկի մուտքագրումից (բացառությամբ` եթե հաճախորդի կողմից ներկայացված ֆիսկալ հասույթով հիմնավորվում է տվյալ ժամանակահատվածում կանխիկ դրամական միջոցների մուտքը դրամարկղ և այդ միջոցներով բանկային հաշիվներին փոխանցումները, ինչպես նաև փոխանցման մեկնաբանության մեջ նշվում է պայմանագրային պարտավորությունների կատարման հիմնավորումը), դրամաշնորհներից, անհատույց նվիրատվություններից, վնասների փոխհատուցումներից, արտարժույթի փոխանակումից, սխալ փոխանցումներից և ավել վճարված գումարների վերադարձից, հաշվի մնացորդի նկատմամբ վերագնահատումներից, տոկոսների հաշվեգրումից ձևավորված և այլ համարժեք ոչ գործառնական կամ եկամուտ չգեներացնող մուտքերը, ընդ որում` մուտքերից չեն առանձնացվում անուղղակի հարկերի մասնաբաժինը (ԱԱՀ կրեդիտ, ակցիզային հարկ):

 Ֆինանսավորման տրամադրումից 7 ամիս անց՝ Բանկի հաշիվների շրջանառությունն այլ բանկի վերջին 12 ամսյա շրջանառության 1/2-ը կազմելու դեպքում հաճախորդը կարող է օգտվել Բանկի Converse-Fast գործող վարկատեսակի պայմաններից, ընդ որում, դիտարկվող նոր ֆինանսավորման հաշվարկի ժամանակ հիմք է ընդունվում հաճախորդի այլ բանկի վերջին 12 ամսյա շրջանառությունը:
 Բանկի հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել միայն մեկ վարկատեսակից՝ Converse-Fast կամ Converse-Fast Plus:

 

Տույժեր և տուգանքներ

1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
2. Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
3. Տրամադրումից հետո՝
- կիսամյակային կտրվածքով գրավադրված շրջանառության 50%-ը չապահովելու դեպքում` ֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում 2 տոկոսային կետով,
- հաճախորդի գործունեության դադարեցման (այդ թվում ժամանակավոր) դեպքում՝ ֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում 4 տոկոսային կետով:

Ապահովում

Հաշիվներին առկա դրամական միջոցները (շրջանառությունը*)՝ առնվազն տրամադրվող գումարի կրկնապատիկի չափով, և 1 երաշխավոր, սակայն, ֆինանսավորումը առավելագույն սահմանաչափերի մինչև 25%-ի չափով կատարելու դեպքում, երաշխավորի առկայությունը պարտադիր չէ:
Երաշխավորը վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա ''ստանդարտ''-ից խիստ դասով վարկեր, և ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 6-ը:
_________________________________________
* Շրջանառությունը հաշվարկելիս` հաշվի չեն առնվում հաճախորդի հաշվին Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորումներից, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումներից (այդ թվում` այլ բանկերից), արտարժույթի փոխանակումից, սխալ փոխանցումներից և ավել վճարված գումարների վերադարձից, հաշվի մնացորդի նկատմամբ վերագնահատումներից, տոկոսների հաշվեգրումներից ձևավորված մուտքերը, ընդ որում` մուտքերից չեն առանձնացվում անուղղակի հարկերի մասնաբաժինը (ԱԱՀ կրեդիտ, ակցիզային հարկ):
 

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

 Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

14%

Մարման ժամկետ

12 ամիս

Մարման տեսակ

Անուիտետային

 Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

897,870

Ընդհանուր տոկոսագումար

774,454 ՀՀ դրամ

Մարումների հանրագումար

11,100,000 ՀՀ դրամ

 Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0,
  • Կրկնօրինակի դեպքում1.

- Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ Կատարված գործարքների վերաբերյալ

    - Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

 - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական՝ 500 ՀՀ դրամ

 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ

- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

     Ֆինանսավորման դիմում-հայտ:
     Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական:
     Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ:
     Ընկերության հիմնադիրների, տնօրենի, երաշխավորների և այլ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ):
     Հարցումներ կատարելու համաձայնություններ` հայտատուի, երաշխավորների և այլ փոխկապակցված անձանց:
     Հարկային հաշվետվություններ՝ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածի համար:
     Հարկային միասնական հաշվի քաղվածք` վերը նշված ժամանակահատվածի համար:
    Հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածք (էլեկտրոնային):
    Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, երաշխավորության տրամադրման վերաբերյալ:
     Այլ բանկերում առկա հաշիվների վերջին 12 ամիսների շրջանառության վերաբերյալ քաղվածք:
     Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել ''ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ'' ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում ''Իմ ԱՔՌԱ'' անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է ''ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ'' ՓԲԸ-ի ''Վեճերի լուծման ընթացակարգ''-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

 

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները 

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, 
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

 Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 3 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է պայմանագրի կնքման օրը:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

  • Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 06.08.2024թ. 10:00       

           Պրոդուկտի նկարագրություն

Տեղեկատվական ամփոփագիր

Տրամադրման պայմանները մինչ 06․08․2024

Տրամադրման պայմանները մինչ 20․12․2023

Տրամադրման պայմանները մինչ 18.07.2023

Տրամադրման պայմանները մինչ 01.07.2023

Տրամադրման պայմանները մինչ 20․01․2023

Տրամադրման պայմանները մինչ 10․11․2022

Տրամադրման պայմանները մինչ 15.07.2022

Ֆինանսներ բոլորի համար