"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն տրամադրում է վարկեր ֆիզիկական անձանց` ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Անհատական վարկերի մասին ընդհանուր դրույթներ և պայմաններ
- Անհատական վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
- Վարկերի գծով մարումները կատարվում են այն արժույթով, որով տրամադրվել են, իսկ վարկերի գծով տոկոսները մարվում են ՀՀ դրամով /արտարժութային վարկերի դեպքում` հաշվարկված մարման օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով/:
- Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը: Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրել, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պարտավորվում է տեղեկացնել նաև մերժման հիմքերը:
- Բանկը միակողմանի տոկոսադրույքի փոփոխություն չի կարող իրականացնել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
- Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
- Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՝
- Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
- Ձեր պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում Ձեր մասին տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կուղարկվեն վարկային ռեգիստր և վարկային բյուրո:
Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:
Ծանոթացեք նաև՝
- Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններ
- Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական գործիքներից օգտվելիս:
Գրավադրված գույքի իրացումից հետո բանկի պահանջները լրիվ ծավալով չբավարարելու դեպքում, բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում տարածել հաճախորդի այլ գույքի վրա:
Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ,
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ` +374 10 511 211
ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղեր