Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

29.07.2021 - Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումները: Առաջին անգամ պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացվել նաև Converse Mobile հավելվածի միջոցով: Տեղաբաշխվել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է համապատասխանաբար 9,75 % և 5,25%: Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ տեղաբաշխված պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում ցուցակելու համար: Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի 2 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկուական տրանշերով պարտատոմսեր: 2021թ-ին բանկը նախատեսում է կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու տրանշի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը՝ Եվրոպական ներդրումային բանկի ծրագրի ներքո սկսել է բիզնես վարկավորումը

Կոնվերս Բանկը՝ Եվրոպական ներդրումային բանկի ծրագրի ներքո սկսել է բիզնես վարկավորումը

13.07.2021 - Կոնվերս Բանկը Եվրոպական ներդրումային բանկի՝ EIB հետ գործակցության շրջանակում առաջարկում է մրցունակ վարկավորում "Մասնավոր ոլորտի ֆինանսավորում" ծրագրի ներքո: Հիմնական եւ/կամ շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման կարող են դիմել գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտի տնտեսվարողները: Ֆինանսավորում է տրամադրվում նաեւ արտահանման խթանման նպատակով: Վարկային միջոցներից կարող են օգտվել նշված ոլորտներում առնմազն 6 ամիս գործունեություն ծավալած ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Վարկավորման չափը 5 մլն- 500 մլն ՀՀ դրամն է, սակայն, կախված բիզնես նախագծից, այն կարող է գերազանցել նշված գումարը: Վարկավորման առավելագույնը ժամկետը 90 ամիսն է: Սահմանված է վարկի մայր գումարի մարման մինչեւ 30 ամիս արտոնյալ ժամանակահատված։

Դարձիր Կոնվերս բանկի Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով

Դարձիր Կոնվերս բանկի  Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով

02.07.2021 - Կոնվերս բանկն առաջարկում է մինչեւ հուլիսի 31-ը դառնալ Բանկի Visa Classic,Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտապան եւ օգտվել 50% սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեքից քարտի գործողության ամբողջ ժամկետի համար: Հաճախորդի ցանկությամբ ընտանիքի անդամին անվճար կտրամադրվի նաեւ Visa Classic,Visa Gold կամ Visa Platinum կից քարտ` կախված հաճախորդի հիմնական քարտի տեսակից: Իսկ պրեմիում դասի քարտերի դեպքում կառաջարկվի անհատական պահատուփի սպասարկման ծառայություն սպասարկման վճարի 50% նվազեցված արժեքով՝ Բանկի Երիտասարդական, Կիլիկիա, Արշակունյաց, Գյումրի, Կենտրոնական և Նոր Նորք մասնաճյուղերում, ինչպես նաեւ ստանալ Visa PaySticker կամ Visa MiniFob/իր աքսեսուարով/՝ առանց տրամադրման վճարի:

Հումորով Հյուրատուն Գյումրիում. Տեսանյութ

Հումորով Հյուրատուն Գյումրիում. Տեսանյութ

02.07.2021 - Գյումրեցու հյուրընկալությունն ու հումորի զգացումը անվիճարկելի են: Եվ քիչ չեն դեպքերը, երբ հենց այս երկու բնորոշ գծերն են ընկնում բիզնեսի հիմքում եւ դառնում հաջողության գրավական: Հրաչ Գյուրջօղլյանը հիմնադրել եւ հաջողությամբ կառավարում է «Հյուրատուն Գյումրիում»-ը: Հրաչ Գյուրջօղլյանը Գյումրիում հյուրատնային բիզնես է հիմնել դեռեւս 2016թ՝ այդ նպատակին ծառայեցնելով տան մի հատվածը: Ավելի ուշ՝ 2018-ին, որոշել է ընդլայնել հյուրատունը: Նախագծի իրականացման գործընկեր է դարձել Կոնվերս Բանկը, որի աջակցությամբ Հրաչ Գյուրջօղլյանը գնել եւ հյուրատան է վերածել հարեւանությամբ գտնվող տունը: Այսօր նրա հյուրատունը պահանջված է ու սիրված. Հյուրերի ու զբոսաշրջիկների պակաս չի զգացվում: Ու նա մտածում է կրկին ընդլայնվելու, նոր՝ հարակից բիզնեսներ հիմնելու մասին:

Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում

Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է  ընձեռում

01.06.2021 - Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ ոսկիներ: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես. - ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9), -իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9):

Կոնվերս Բանկ. Քեշբեք եւ Երեւան պարկի տոմսեր՝ Հունիսի մեկի կապակցությամբ

Կոնվերս Բանկ. Քեշբեք եւ Երեւան պարկի տոմսեր՝ Հունիսի մեկի կապակցությամբ

27.05.2021 - Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը՝ գործընկերների հետ համատեղ, հանդես է գալիս ավանդական ակցիայով: Ակցիայի շրջանակում Բանկն իր քարտապաններին է առաջարկում երեխաների համար գնումներ կատարել գործընկեր վաճառասրահներում, վճարել անկանխիկ եղանակով եւ ստանալ գումարի 10% -ի չափով քեշբեք: Բացի այդ, առավելագույն գումարի գնումներ կատարած 20 հաճախորդները նվեր կստանան Երեւան պարկի 2-ական տոմս: Ակցիան գործում է մայիսի 28-ից հունիսի 6-ը ներառյալ: