Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը արժեկտրոններ է մարել

Կոնվերս Բանկը արժեկտրոններ է մարել

16.04.2021 - Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Ընդհանուր առմամբ, դրամային պարտատոմսերի (AMCOVSB28ER6) արժեկտրոնի մարումը կազմել է մոտ 49 մլն ՀՀ դրամ , իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի (AMCOVSB29ER4) արժեկտրոնի մարումը՝ մոտ 143 մլն դրամ: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նոր ակցիա Կանանց համար

Նոր ակցիա Կանանց համար

09.04.2021 - Կոնվերս Բանկում Գարնանային տոները շարունակվում են: Բանկը՝ առեւտրի ոլորտի իր գործընկեր Hermitage վաճառասրահի հետ գործակցության շրջանակում, հանդես է գալիս նոր անակնկալով: Կոնվերս բանկի Մաստերքարդ կին քարտապանները՝ կատարելով անկանխիկ գնումներ Hermitage –ի՝ Երեւանում, Ստեփանակերտում ու մարզերում գտնվող 11 վաճառասրահներում, ինչպես նաեւ առցանց, կօգտվեն 10 տոկոս քեշբեքի հնարավորությունից: Բանկի հաճախորդ չհանդիսացող կանայք, ցանկության դեպքում, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտեր՝ քարտի գործողության ընթացքում հաշիվների տարեկան սպասարկման 0 ՀՀ դրամ վճարով, եւ օգտվել Բանկի առաջարկից:

Cashback, անվճար քարտեր եւ վարկային առավելություններ կանանց համար

Cashback, անվճար քարտեր եւ վարկային առավելություններ կանանց համար

16.03.2021 - Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ: Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված է եւ սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք համալրում ենք մեր առաջարկները՝ ոչ միայն տրամադրելով cashback, այլեւ նոր՝ հետաքրքիր այլ հնարավորություններ:

Պարգեւատրվել են Կոնվերս Բանկի՝ Արցախում պատերազմին մասնակցած աշխատակիցները

Պարգեւատրվել են Կոնվերս Բանկի՝ Արցախում  պատերազմին մասնակցած աշխատակիցները

02.03.2021 - Հայաստանում պարոն Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկ, Արմենիա միջազգային օդանավակայաններ եւ Տիեռաս դե Արմենիա ընկերությունների ղեկավար անձնակազմը հանդիպել է Արցախում վերջին պատերազմական գործողություններին մասնակցած աշխատակիցների եւ նրանց ընտանիք անդամների հետ: Տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Կոնվերս Բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը բարձր է գնահատել Բանկի աշխատակիցների ակտիվ մասնակցությունը պատերազմական գործողություններին եւ ներկայացրել պարոն Էդուարդո Էռնեկյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասված է. “Համախմբումն է մեր այսօրվա հրամայականը: Համախմբվել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացման եւ ընդլայնման գաղափարի շուրջ: Մենք պետք է բարձրացնենք հայկական քաղաքակրթության արժեքները եւ համաքայլ լինենք աշխարհի առաջընթացին: Յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքը եւ նվիրումը պիտի լինի մեր հրաշալի ապագայի գրավականը”:

Կոնվերս Բանկը ամփոփեց “Սպորտը իմ կյանքում” ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկը ամփոփեց  “Սպորտը իմ կյանքում” ակցիայի  արդյունքները

02.03.2021 - Ջերմ մթնոլորտ, ընկերական շփում, քննարկումներ, հաճելի միջավայր: Այսպիսի պայմաններում անցավ Կոնվերս Բանկի աշխատակիցները հանդիպումը «Սպորտը իմ կյանքում» ակցիայի հաղթողների հետ: Բանկի՝ ամենաակտիվ անկանխիկ գնումներ իրականացնող հաճախորդների համար սա հերթական սպասված հանդիպումն էր: “ Կոնվերս Բանկի հաճախորդ եմ 2005թ-ից: Անկանխիկ վճարումը ինձ համար սկզբունքային հարց է: Այնպես որ, արդեն նախորդ տարիներին մի քանի անգամ հաջողություն եմ ունեցել հաղթել Կոնվերս բանկի անկանխիկ գնումների խրախուսման ակցիաներում, այդ թվում ստանալով Հռոմում հանգստի ուղեգիր՝ երկու անձի համար: Կարծում եմ, հաճախորդին մոտիվացնելու լավագույն տարբերակներից է միջոցառումը, որտեղ արժեքավոր նվերներ ստանալու համար քեզանից պահանջվում է ընդամենը գնումների դիմաց անկանխիկ վճարել”,-ասել է մրցանակակիրներից Վարդան Կարապետյանը:

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի “Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր” մրցանակակիրն է

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի “Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր” մրցանակակիրն է

12.02.2021 - Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի “Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր 2019” հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար: Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանն ասում է. “Կանաչ ֆինանսավորումը Բանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, եւ ՎԶԵԲ-ի այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է էներգաարդյունավետ և կանաչ վարկավորման խթանման ուղղութամբ Կոնվերս Բանկի ջանքերի արդյունավետությունը: Նախորդ տարի այս պատվավոր մրցանակով ՎԶԵԲ-ը արձանագրեց մեր հաջողությունը՝ Էներգաարդյունավետությանը միտված նախագծում, իսկ այս տարի՝ արդյունավետ ջրօգտագործման նախագծում: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկարամյա գործընկերին՝ ՎԶԵԲ-ին և գերմանական Կոմմերցբանկին, շարունակական վստահության եւ աջակցության համար, ինչը թույլ է տալիս առավել հաստատուն գործել մեր միջազգային նախաձեռնություններում”: