Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը՝ Եվրոպական ներդրումային բանկի ծրագրի ներքո սկսել է բիզնես վարկավորումը

13.07.2021

Կոնվերս Բանկը Եվրոպական ներդրումային բանկի՝ EIB հետ գործակցության շրջանակում առաջարկում է մրցունակ վարկավորում "Մասնավոր ոլորտի ֆինանսավորում" ծրագրի ներքո: Հիմնական եւ/կամ շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման կարող են դիմել գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտի տնտեսվարողները: Ֆինանսավորում է տրամադրվում նաեւ արտահանման խթանման նպատակով:


Վարկային միջոցներից կարող են օգտվել նշված ոլորտներում առնմազն 6 ամիս գործունեություն ծավալած ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:


Վարկավորման չափը 5 մլն- 500 մլն ՀՀ դրամն է, սակայն, կախված բիզնես նախագծից, այն կարող է գերազանցել նշված գումարը: Վարկավորման առավելագույնը ժամկետը 90 ամիսն է: Սահմանված է վարկի մայր գումարի մարման մինչեւ 30 ամիս արտոնյալ ժամանակահատված։

← Վերադառնալ ցուցակին