Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են

Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են

24.11.2021 - Նոյեմբերի 22-ին Բանկային աշխատողի մասնագիտական տոնն է:Կոնվերս բանկը շնորհավորում է համակարգի աշխատակիցներին տոնի կապակցությամբ եւ մաղթում հաջողությունները կյանքի ցանկացած ասպեկտում: Համակարգում՝ տվյալ դեպքում, Կոնվերս Բանկում, աշխատում են մարդիկ, ովքեր ոչ միայն լավ մասնագետներ են, այլեւ հետաքրքիր անձինք: Մեր պատմությունը նրանցից մի քանիսի մասին է: Լիլիթ Հարությունյանը Կոնվերս Բանկի Օժանդակող գրասենյակի Գործառնական խմբի աշխատակից է: Արդեն մեկ տարուց ավելի տիկնիկներ է գործում. Յուրաքանչյուր տիկնիկ առանձին “անհատ” է՝ իր բնավորությամբ, ոճով, աշխարհայացքով: “Ձեռքի աշխատանքը օգնում է “գեղեցիկ”մտածել եւ ստեղծել: Հետաքրքիր, գեղեցիկ և անընդհատ բացահայտվող աշխարհ է` դրական աուրայով և էմոցիաներով: Այդպես ես հանգստանում եմ: Տիկնիկներիս հետ էմոցիաներ և էներգիա եմ փոխանակում՝ տալիս եմ և ստանում, նորովի բացահայտելում ինձ”,-ասում է Լիլիթը եւ հավելում, որ տիկնիկների մեծ մասը սիրով նվիրում է մտերիմներին:

Մի հաջողության պատմություն- “Խելացի" անասնագոմ

Մի հաջողության պատմություն- “Խելացի"  անասնագոմ

10.11.2021 - Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում “խելացի" անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից: Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գեւորգ Անանյանը ժպիտով է հիշում: "Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն եւ սանիտարական պայմանների պահպանում՝ ահա "խելացի" անասնագոմի հիմնական տարբերությունները",-ասում է նա: Մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատրերը ծրագիր ունեն մեծացնելու անասնագլխաքանակը եւ կաթի վերամշակման արտադրամաս հիմնելու: "Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ եւս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը եւս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլեւ ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես",- եզրափակում է խոսքը Գեւորգ Անանյանը:

Կոնվերս Բանկի փորձը ներկայացվել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի բացման արարողության ժամանակ

Կոնվերս  Բանկի փորձը ներկայացվել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի բացման արարողության ժամանակ

01.10.2021 - Կայացել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել եւ Կոնվերս բանկի փորձն է ներկայացրել Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հյուրեր Արգենտինայից, Կոնվերս բանկի ղեկավարությունը, ՀՀ գործարար համայնքի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ: “Կոնվերս Բանկը արգենտինական կապիտալով առաջին ընկերություններից է Հայաստանում, որի հիմնական բաժնետերը պարոն Էդուարդո Էռնեկյանն է: Ներկայում Հայաստանում Էռնեկյան ընտանիքի կողմից են կառավարվում նաեւ Տիեռաս դե Արմենիան, Կարաս վայնսը, Արմենիա միջազգային օդանավակայանները: Դրանց հիմնադրումը ոչ միայն խթան է հանդիսացել տնտեսության տարբեր”,- իր խոսքում նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Նա Կոնվերս Բանկի անունից պատրաստակամություն է հայտնել համապարփակ աջակցություն ցուցաբերել Պալատի աշխատանքներին, նշելով, որ “Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատը ստանձնում է բավականին հետաքրքիր հանձնառու

Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանների համար

Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համար

10.09.2021 - Կոնվերս բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը եւ նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի, ընձեռում հավելյալ հնարավորությունները:Մասնավորապես, - Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար կգանձվի ընդամենը 100 դրամ: - VISA Signature քարտապաններին կառաջարկվի վարկային սահմանաչափ, որը հնարավոր է օգտագործել ցանկացած նպատակով:

Cashback եւ անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Cashback եւ անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

23.08.2021 - Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները: Մասնավորապես, ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20% գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահներում իր ՊՈՍ և/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Իսկ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:

Վարդապատում

Վարդապատում

04.08.2021 - Գյումրիում՝ օդանավակայանի հարեւանությամբ, վարդերի ջերմոցներ են. այստեղ ավելի քան 20 տեսակի վարդ է աճեցվում: Իրացվում է ներքին շուկայում ու արտահանվում: "Վարդերի սպառման շուկան ընդլայնման անսահմանափակ հնարավորություններ ունի՝ ոչ միայն ԵՏՄ շուկան կարող ենք հագեցնել, այլեւ Եվրոպա արտահանել: Նման առաջարկներ ենք ստացել մինչեւ անգամ Հոլանդիայից" ,-ասում է ջերմոցի հիմնադիրներից Ցոլակ Չադրյանը: Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի կողմից: