Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Մի հաջողության պատմություն- “Խելացի" անասնագոմ

10.11.2021

Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում “խելացի" անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից:
Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գեւորգ Անանյանը ժպիտով է հիշում:
"Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն եւ սանիտարական պայմանների պահպանում՝ ահա "խելացի" անասնագոմի հիմնական տարբերությունները",-ասում է նա:
Մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատրերը ծրագիր ունեն մեծացնելու անասնագլխաքանակը եւ կաթի վերամշակման արտադրամաս հիմնելու:
"Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ եւս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը եւս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլեւ ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես",- եզրափակում է խոսքը Գեւորգ Անանյանը:
Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագորրծակցության շրջանակում:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=LFqYSqBB3yo&feature=youtu.be

ԳՀՀ հետ գործակցությամբ եւս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ https://www.youtube.com/watch?v=0hM3ObKrVnw&t=60s
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին