Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի “Euro STP Excellence Award-2019” մրցանակը

21.08.2020

Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի` որակի գերազանցության “Euro STP Excellence Award- 2019” պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:

Commerzbank –ի կողմից շնորհված այս մրցանակը հերթական անգամ փաստում է Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանության մասին, ինչի շնորհիվ և ապահովվում է միջազգային փոխանցումների ավտոմատ մշակում և մաքսիմալ արագություն:

Նախորդ տարիներին Բանկը՝ միջազգային փոխանցումների իրականացման գործընթացում ցուցաբերած գործառնական գերազանցության համար արժանացել է նաև բելգիական KBC BANK NV բանկի որակի գերազանցության “Euro STP Excellence Award 2017” և “Euro STP Excellence Award 2018” մրցանակներին:

Հարկ է նշել, որ 2019թ.-ին Բանկը Commerzbank AG բանկի կողմից ստացել է նաև “Trade Finance Award 2018” մրցանակը՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, գերազանց համագործակցություն, ինչպես նաև Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների» համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին