Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը միացել է բնակարանային ապահովման ևս մեկ պետական ծրագրի

26.10.2020

Կոնվերս բանկը միացել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության ծրագրին», որի շրջանակներում պոտենցիալ շահառուները բնակարան ձեռքբերելիս հնարավորություն ունեն օգտվել պետության կողմից ֆինանսական աջակցությունից:

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ, որոնց շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի հետևյալ ուղղություններով.

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռքբերելու դեպքում կանխավճարի ֆինանսավորման/վարկի մայր գումարի մարման, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար:

- Դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին՝ կանխավճարի ապահովագրության համար:

- Երեխայի ծննդով պայմանավորված աջակցություն՝ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մասնակի մարման միջոցով:

Ծրագրի մանրամասները հասանելի են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում՝ http://www.mlsa.am/?page_id=26036 հղումով:
 

← Վերադառնալ ցուցակին