Cashback, անվճար քարտեր եւ վարկային առավելություններ կանանց համար
16.03.2021
Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ:
Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված է եւ սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք համալրում ենք մեր առաջարկները՝ ոչ միայն տրամադրելով cashback, այլեւ նոր՝ հետաքրքիր այլ հնարավորություններ:
Այս տարի կանայք՝ ըստ ցանկության, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտ՝ գործողության ողջ ընթացքում սպասարկման 0 ՀՀ դրամ վճարով, եւ բանկի գործող Woman’s քարտապանների հետ միասին օգտվել cashback –ից ու որոշ պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: Ակցիայի ընթացքում 300,001 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին ՝իրենց ընտրությամբ կտրամադրվեն նաեւ Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ հավելյալ քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ընթացքում:
Մինչեւ ապրիլի 7-ը գործարար կանանց ենք առաջարկում օգտվել ՓՄՁ ֆինանսավորման և բանկային ծառայությունների Converse4Women փաթեթից՝ մեկ տոկոսով ավելի էժան տոկոսադրույքով: Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով կանանց նույնչափ ցածր տոկոսադրույքով վարկավորում կտրամադրվի Մոբիլ վարկատեսակի շրջանակում:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից