Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրեց իր ծառայությունները

30.10.2014 - Կոնվերս Բանկն Էջմիածնում և Արտաշատում ներկայացրեց իր ծառայությունները՝ "Իմ ֆինանսների շրջագայություն 2014" բացօթյա ցուցահանդեսին մասնակցելով: Այսպիսի էքսպոներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզկենտրոններում՝ հանրության ֆինանսական տեղեկացվածությունը եւ գրագիտությունը բարելավելու նպատակով: "Իմ ֆինանսների միայմսյակ" ծրագիրը անց է կացվում յուրաքանչյուր տարի, իսկ նախաձեռնությունների մասնակիցներն են ֆինանսական հատվածի կառույցները:
Մոնսերատ Կաբալիեն Արցախում` "Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման"

15.10.2014 - Հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին Կոնվերս Բանկի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգչուհի, քսաներորդ դարի լավագույն սոպրանո Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը:
Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը:

17.09.2014 - Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:
Կոնվերս Բանկը ամփոփեց Մեկնիր Վենետիկ ակցիայի արդյունքները

10.07.2014 - Հուլիսի 9-ին Դալան արվեստի սրահում Con Alma ջազ բենդի երաժշտության ներքո Կոնվերս Բանկն ամփոփեց այդքան սպասված Վիզա միջազգային վճարային համակարգի հետ համատեղ կազմակերպված "Մեկնիր Վենետիկ" ակցիայի արդյունքները: Հիշեցնենք, որ "Մեկնիր Վենետիկ" ակցիան մեկնարկել է 2013-ի դեկտեմբերի 1-ին: Կես տարվա ընթացքում Կոնվերս Բանկի հաճախորդները՝ կատարելով անկանխիկ գործարքներ բանկի պլաստիկ քարտերով, կուտակում էին հատուկ միավորներ: Միավորները գոյանում էին ինչպես գործարքների ծավալի, այնպես էլ քանակի հինման վրա: Միավորների քանակով առաջին տեղը զբաղեցրած հաճախորդը Կոնվերս Բանկից ստացավ գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար զբոսաշրջության բոլոր ժամանակների ամենացանկալի վայրերից մեկը՝ Վենետիկ:
Կոնվերս Բանկի աջակցությամբ Խաչատրյանի անվան եռյակը համերգով հանդես եկավ Դիլիջանում

27.06.2014 - Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ու Արամ Խաչատրյանի անվան եռյակը համատեղ կազմակերպեցին վերջին ժամանակներում արդեն ավանդական դարձած Հայաստանի մարզային համերգներից ևս մեկը՝ Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում: Տրիոյի համերգների և մարզային երաժշտական դպրոցներում իրականացվող վարպետության դասերի գլխավոր նպատակն է ողջ Հայաստանում բարձրացնել դասական երաժշտության մասին իրազեկումն ու օգնել դպրոցների սաներին ավելի որակյալ կրթություն ստանալ:
mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում

20.06.2014 - Մեկնարկեց Digitec Բիզնես Ֆորում 2014-ը, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրեց ՏՏ կողմնորոշվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ և ծառայություններ: Դրանք են առցանց գնումների և վճարումների համար նախատեսված Visa Virtual քարտը, էլեկտրոնային առևտուրը հայաստանյան ընկերությունների համար ավելի բաց և հեշտ դարձնող eCommerce համակարգն ու տարվա ամենասպասված և կարևոր ՏՏ նորությունը՝ առաջին մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում: