Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Woman’s Card՝ անակնկալներ ամռանն ընդառաջ

13.06.2014

Կոնվերս Բանկը ներկայացնում է նոր արտոնություններ` հատուկ կանանց համար: Մինչև հոկտեմբերի 30-ը բանկում կգործեն մի շարք ակցիաներ՝ Woman’s Card հին և նոր քարտապանների համար:
Այսպես, մինչև հոկտեմբերի 30-ը ձեռք բերելով MasterCard Standard Woman’s Card-ը և բանկ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթը առավել արագ և հեշտ կարելի է ստանալ մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափ: ՀՀ դրամով Կոնվերս Բանկի աշխատավարձային նախագծերի ներքո բացված քարտային հաշիվների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի ընդամենը 20%, իսկ այլ հաճախորդների համար՝ 22%:
Կոնվերս Բանկը հոգ է տարել նաև է իր քարտապանների հանգստի մասին: Ակցիայի ժամանակահատվածում Woman’s Card ձեռք բերած հաճախորդները կստանան անվճար ճամփորդական ապահովագրություն 12 ամսվա ընթացքում 15 օր արտերկրում գտնվելու համար՝ ներառյալ ուղեբեռի ապահովագրությունը:
Woman’s Card բոլոր քարտապանները կարող են նաև օգտվել մի շարք զեղչերից տուրիստական գործակալություններում:
Եվս մեկ մեծ անակնկալ Կոնվերս Բանկից և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունից: Woman’s Card քարտապանները "ԿԱՍԿՈ կանանց համար" ծառայության դիմաց կվճարեն միայն 70.000 դրամ՝ 77.500-ի փոխարեն:
Woman’s Card արձակուրդային ակցիային ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի կայքում.՝ benefits.conversebank.am/hy/current-promotions/

← Վերադառնալ ցուցակին