Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ու Avers-ը մրցանակներ շնորհեցին հաղթողներին

09.06.2014

Հունիսի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի և Avers դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հանդիսավոր փակումը: Ամփոփվեցին ակցիայի արդյունքները և հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք հաճախորդները՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը: Հաղթողները դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել և ստացել են դրամական փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել և ուղարկել:

«Մեզ համար կարևոր է ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիան: Մենք հաճախորդներին տրամադրում ենք ոչ միայն որակյալ բանկային ծառայություններ, այլ նաև հաճելի անակնկալներ՝ երկար և արդյունավետ համագործակցության արդյունքում», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Եվս 30 ակտիվ հաճախորդներից յուրաքանչյուրին շնորհվեց 30.000 ՀՀ դրամ` MasterCard Standard քարտերով:
Avers արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած ծավալի դրամական փոխանցում կատարել աշխարհի 30 երկրներում:

← Վերադառնալ ցուցակին