Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով

Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով

30.05.2014 - Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ "Խաչատուրյան Տրիո"-ի հետ համատեղ մեկնարկել է "Օգնիր երաժշտական դպրոցին" նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: Բոլոր ցանկացողները փոխանցում կարող են կատարել հունիսի 2-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ Հ/Հ 1930036912207200 AMD, Կոնվերս Բանկ՝ Մանուկների օգնության բարեգործական հաշվեհամարին:

«Tax Free»՝ կանխիկ Կոնվերս Բանկում

«Tax Free»՝ կանխիկ Կոնվերս Բանկում

26.05.2014 - 2014թ.-ի մայիսի 17-ից "Tax Free" համակարգի ՀՀ-ի խանութներից ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն Կոնվերս Բանկում կարելի է ստանալ կանխիկ

Կոնվերս Բանկը շնորհավորում է շրջանավարտներին

Կոնվերս Բանկը շնորհավորում է շրջանավարտներին

23.05.2014 - Մայիսի 23-ին հազարավոր շրջանավարտներ նշեցին Վերջին զանգը: Դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Էջմիածնի "Էռնեկյան" հանրակրթական դպրոցի 19 աշակերտները:

«Ապագայի թիմ» ծրագիրը մեկնարկեց Կոնվերս Բանկում

«Ապագայի թիմ» ծրագիրը մեկնարկեց Կոնվերս Բանկում

20.05.2014 - Կոնվերս Բանկում մեկնարկել է "Ապագայի թիմ" ուսումնական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 25 եռանդուն երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ դասընթացներին:

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

14.05.2014 - Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում Կոնվերս Բանկը կազմակերպեց տոնական միջոցառում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվրիված: Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Կոնվերս Բանկի աշխատակիցները շնորհավորեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

Կոնվերս Բանկն  աջակցում է Քեսաբի հայերին

12.05.2014 - Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը: