Կոնվերս Բանկի eCommerce համակարգ՝ նոր գործիք էլեկտրոնային առևտրում

19.06.2014 - Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցված ընկերությունները հնարավորություն կստանան ընդունելու միջազգային Visa և MasterCard քարտերով վճարումներ ամբողջ աշխարհից՝ առանց նախկինում առկա բարձր միջնորդավճարի: Կոնվերս Բանկում համոզված են, որ այս ծառայությունը հայաստանյան գործարարների համար նոր դռներ կբացի դեպի էլեկտրոնային առևտրի գլոբալ աշխարհ: Եվ գործարարների, և քարտապանների ապահովության համար Կոնվերս Բանկը ներդրել և կիրառում է անվտանգության ամենաժամանակակից գործիքները:
Վիրտուալ քարտ՝ առցանց գնումների և վճարումների համար

17.06.2014 - Կոնվերս Բանկը հունիսի 20-21 Armenia Marriott հյուրանոցում կայանալիք Digitec Բիզնես Ֆորումին կներկայացնի էլեկտրոնային առևտրի համար նախատեսված նորագույն լուծումները: Դրանցից մեկն է՝ նոր Visa Virtual Account-ը:
Woman’s Card՝ անակնկալներ ամռանն ընդառաջ

13.06.2014 - Կոնվերս Բանկը ներկայացնում է նոր արտոնություններ` հատուկ կանանց համար: Մինչև հոկտեմբերի 30-ը բանկում կգործեն մի շարք ակցիաներ՝ Woman’s Card հին և նոր քարտապանների համար:
Կոնվերս Բանկն ու Avers-ը մրցանակներ շնորհեցին հաղթողներին

09.06.2014 - Հունիսի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի և Avers դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հանդիսավոր փակումը: Ամփոփվեցին ակցիայի արդյունքները և հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք հաճախորդները՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը: Հաղթողները դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել և ստացել են դրամական փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել և ուղարկել:
Իննեսա Ամիրբեկյան. "ՎԶԵԲ-ի մրցութը՝ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար"

06.06.2014 - Վերջերս Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների պատասխանատու Իննեսա Ամիրբեկյանը երկրորդ անգամ հաղթող է ճանաչվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) "Trade Exchange" ամսագրի կազմակերպած "Trade Finance Clinic" միջազգային մրցույթում, որը նվիրված էր միջազգային առեւտրի ֆինանսավորման խնդիրներին: Իննեսա Ամիրբեկյանը Banks.am կայքին պատմել է մրցույթի առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել միջազգային առեւտրի ֆինանսավորման ոլորտի ներկայիս զարգացումներին:
Կոնվերս Բանկն աջակցել է նոր «Համլետ» ներկայացման բեմադրությանը

31.05.2014 - Մայիսի 30-ին Համազգային թատրոնում Կոնվերս Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ նոր "Համլետ" ներկայացման պրեմիերան: Ներկայացման ռեժիսորն է Վիգեն Չալդրանյանը, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է: