mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում
![mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում](https://www.conversebank.am/files/n_pics/962_s.jpg)
20.06.2014 - Մեկնարկեց Digitec Բիզնես Ֆորում 2014-ը, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրեց ՏՏ կողմնորոշվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ և ծառայություններ: Դրանք են առցանց գնումների և վճարումների համար նախատեսված Visa Virtual քարտը, էլեկտրոնային առևտուրը հայաստանյան ընկերությունների համար ավելի բաց և հեշտ դարձնող eCommerce համակարգն ու տարվա ամենասպասված և կարևոր ՏՏ նորությունը՝ առաջին մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում:
Կոնվերս Բանկի eCommerce համակարգ՝ նոր գործիք էլեկտրոնային առևտրում
![Կոնվերս Բանկի eCommerce համակարգ՝ նոր գործիք էլեկտրոնային առևտրում Կոնվերս Բանկի eCommerce համակարգ՝ նոր գործիք էլեկտրոնային առևտրում](https://www.conversebank.am/files/n_pics/961_s.jpg)
19.06.2014 - Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցված ընկերությունները հնարավորություն կստանան ընդունելու միջազգային Visa և MasterCard քարտերով վճարումներ ամբողջ աշխարհից՝ առանց նախկինում առկա բարձր միջնորդավճարի: Կոնվերս Բանկում համոզված են, որ այս ծառայությունը հայաստանյան գործարարների համար նոր դռներ կբացի դեպի էլեկտրոնային առևտրի գլոբալ աշխարհ: Եվ գործարարների, և քարտապանների ապահովության համար Կոնվերս Բանկը ներդրել և կիրառում է անվտանգության ամենաժամանակակից գործիքները:
Վիրտուալ քարտ՝ առցանց գնումների և վճարումների համար
![Վիրտուալ քարտ՝ առցանց գնումների և վճարումների համար Վիրտուալ քարտ՝ առցանց գնումների և վճարումների համար](https://www.conversebank.am/files/n_pics/960_s.jpg)
17.06.2014 - Կոնվերս Բանկը հունիսի 20-21 Armenia Marriott հյուրանոցում կայանալիք Digitec Բիզնես Ֆորումին կներկայացնի էլեկտրոնային առևտրի համար նախատեսված նորագույն լուծումները: Դրանցից մեկն է՝ նոր Visa Virtual Account-ը:
Woman’s Card՝ անակնկալներ ամռանն ընդառաջ
![Woman’s Card՝ անակնկալներ ամռանն ընդառաջ Woman’s Card՝ անակնկալներ ամռանն ընդառաջ](https://www.conversebank.am/files/n_pics/958_s.jpg)
13.06.2014 - Կոնվերս Բանկը ներկայացնում է նոր արտոնություններ` հատուկ կանանց համար: Մինչև հոկտեմբերի 30-ը բանկում կգործեն մի շարք ակցիաներ՝ Woman’s Card հին և նոր քարտապանների համար:
Կոնվերս Բանկն ու Avers-ը մրցանակներ շնորհեցին հաղթողներին
![Կոնվերս Բանկն ու Avers-ը մրցանակներ շնորհեցին հաղթողներին Կոնվերս Բանկն ու Avers-ը մրցանակներ շնորհեցին հաղթողներին](https://www.conversebank.am/files/n_pics/954_s.jpg)
09.06.2014 - Հունիսի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի և Avers դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հանդիսավոր փակումը: Ամփոփվեցին ակցիայի արդյունքները և հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք հաճախորդները՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը: Հաղթողները դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել և ստացել են դրամական փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել և ուղարկել:
Իննեսա Ամիրբեկյան. "ՎԶԵԲ-ի մրցութը՝ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար"
![Իննեսա Ամիրբեկյան. "ՎԶԵԲ-ի մրցութը՝ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար" Իննեսա Ամիրբեկյան. "ՎԶԵԲ-ի մրցութը՝ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար"](https://www.conversebank.am/files/n_pics/953_s.jpg)
06.06.2014 - Վերջերս Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների պատասխանատու Իննեսա Ամիրբեկյանը երկրորդ անգամ հաղթող է ճանաչվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) "Trade Exchange" ամսագրի կազմակերպած "Trade Finance Clinic" միջազգային մրցույթում, որը նվիրված էր միջազգային առեւտրի ֆինանսավորման խնդիրներին: Իննեսա Ամիրբեկյանը Banks.am կայքին պատմել է մրցույթի առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել միջազգային առեւտրի ֆինանսավորման ոլորտի ներկայիս զարգացումներին: