Թեժ գիծ +37410 511 211

Գտնված երազ

Ավանդ "Գտնված երազ"

Ներդրման պայմաններ`

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ

Ավանդի տեսակ

Ժամկետային, ավելացման իրավունքով

Նախատեսված է կենսաթոշակառուների/ծերության նպաստ ստացող անձանց համար

Ավանդի նվազագույն գումար

10,000 ՀՀ դրամ

Ամսական կուտակման առավելագույն գումար

Առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը

Ավանդի ժամկետ

1 տարի

 

Ամիսը մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդին կամ տրամադրվում են հաճախորդին՝ վերջինիս կողմից նախընտրելի եղանակով

Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք և տոկոսային եկամտաբերություն

 

Պարզ տոկոսադրույք

9.5%

Տոկոսային եկամտաբերություն

9.92%:

50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարներ ներդնելու դեպքում սահմանվում են պայմանագրային տոկոսադրույքներ:

Հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմանների դեպքում`

Ավանդի սկզբնական գումար

100,000 ՀՀ դրամ

Ավանդի ներդրման օր

01/09/2019

Ավանդի ներդրման ժամկետ

1 տարի (մինչև 01/09/2020)

Տարեկան տոկոսադրույք

9.5%

Տոկոսների հաշվեգրում

Ամիսը մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա

Եկամտային հարկ

10% տոկոսային եկամտից

Համալրում

Ամսական 10,000 ՀՀ դրամ

Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`

Մեկ օրվա տոկոսային եկամուտ` նախքան համալրումները
100,000 (ներդրված գումար) x 9.5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 26.0
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` առաջին համալրումից և կապիտալացումից հետո
110,679.3 (ավանդի մնացորդ) x 9.5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 28.8
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` երկրորդ համալրումից և կապիտալացումից հետո
121,483.0 (ավանդի մնացորդ) x 9.5/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 31.6

Յուրաքանչյուր հաջորդ համալրումից հետո մեկ օրվա տոկոսային եկամուտն աճում է:
Ամիսը մեկ անգամ տոկոսային եկամուտը հաշվեգրվում է ավանդի մնացորդին:


Կուտակված տոկոսագումարները նախքան հարկումը - 14,791.32
Կուտակված տոկոսագումարները հարկումից հետո - 13,312.19
Համալրումների հանրագումարը - 110,000
Ավանդի ընդհանուր գումարը (սկզբնական գումար + համալրումներ + տոկոսագումարներ հարկումից հետո) - 223,312.19 ՀՀ դրամ
 

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ: ՀՀ տարածքում ներդրված ավանդների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով, իսկ ԱՀ տարածքում` 5% դրույքաչափով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը"Կանոնակարգ 8/02"-ով սահմանված բանաձևը.

                                                               APY=(1+r/ո)ո-1

որտեղ`

  • APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
  • r - տարեկան պարզ տոկոսադրույք
  • ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

Ավանդի ընդունման ընդհանուր պայմանները

1. Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով:
2. Պայմանագրով որպես ավանդատու կարող են հանդիսանալ մեկից ավելի անձիք, այդ դեպքում պայմանագիրը ստորագրվում է բոլորի կողմից և ավանդի տնօրինումն ու օգտագործումը կատարվում է համատեղ սեփականության իրավունքով:
3. Եթե ավանդատու են հանդիսանում մեկից ավելի անձիք, ապա ավանդի գումարը և նրա վրա հաշվարկված տոկոսները կարող են վճարվել կամ բոլորի պարտադիր ներկայությամբ կամ միայն որևէ մեկին` մյուսների կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա:
4. Ավանդի գործողության ընթացքում ավանդային հաշվին յուրաքանչյուր ամիս առանց հաճախականության սահմանափակման կարող է ավելացվել առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը:
5. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
6. Ավանդատուն իրավունք չունի Ավանդը Բանկ ներդնել որոշակի երրորդ անձի անունով:

Տոկոսների հաշվարկման եվ վճարման կարգը

1. Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
2. Ավանդատուի կողմից Ավանդային հաշվով գործառնություններ չեն իրականացվում, բացառությամբ Ավանդի գումարի ավելացման և մարման գործառնությունների:
3. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր նահանջ տարվա համար:
4. Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
5. Ժամկետային ավանդի տոկոսագումարները ավանդատուին վճարվում են ՀՀ դրամով:
6. Ավանդային պայմանագրով որոշված տոկոսադրույքների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
7. Ավանդի գումարի վրա հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:
8. Ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ավանդատուն չի պահանջում վճարել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված պայմաններով:

Լրացուցիչ տեղեկատվություն

1. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
2. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
3. Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին մուտքագրված միջոցները ավանդատուին վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
4. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:


Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծումը

Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսների վերահաշվարկ տարեկան 6 % տոկոսադրույքով:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

 

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

 

Քաղվածքների տրամադրում1 առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝ 0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

 

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ)

Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2

5,000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

Քաղվածքի առաքում փոստով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

0 ՀՀ դրամ

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

 

Քաղվածքի առաքում պատվիրակված առաքման ծառայության միջոցով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված
սակագին + 3,000 ՀՀ դրամ

 

Ուշադրություն

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը hաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում): Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը
  • Կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը (ծերության նպաստ ստացող անձի դեպքում պարտադիր չէ հավաստող փաստաթղթի առկայությունը)
     

Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Վ. Սարգսյան 6
Հեռախոս՝ (+37410) 58-35-14, (+37410) 59-26-64

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

 Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Տեղեկատվական ամփոփագիր և հաշվարկի օրինակ

Ֆինանսներ բոլորի համար

                                                                                                Թարմացվել է 01.09.2019թ. 12:25