Թեժ գիծ +37410 511 211

Կուտակային կենսաթոշակային ավանդ

Կուտակային կենսաթոշակային ավանդ

Ներգրավման պայմաններ`

Ավանդատու

ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներ

Ավանդի տեսակը

Ավելացման իրավունքով ժամկետային ավանդ

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ

Նվազագույն գումար

10,000 ՀՀ դրամ

Ավանդի կուտակման ժամկետ

Կենսաթոշակային տարիքի և ավանդատուի տարիքի տարբերություն նվազագույն ժամկետ՝ 5 տարի

Ավանդի համալրման նպատակով կուտակման պարբերականություն

Չի կանոնակարգվում

Տարեկան տոկոսադրույք

Պարզ տոկոսադրույք

Տոկոսային եկամտաբերություն2

Ավանդի կուտակման ժամանաշրջանում

ԿԲՀՏ1+3

14%

Հետվճարման ժամանակաշրջանում

ԿԲՀՏ/2, որը սահմանելուց հետո փոփոխման ենթակա չէ

5.5%

Տոկոսների հաշվեգրում

Յուրաքանչյուր տարեվերջին հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդին:

Ավանդի վերադարձ

Վաղաժամկետ` մինչև ավանդի կուտակման ժամկետի վերջը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Ավանդի կուտակման ժամկետի վերջում

Կենսաթոշակային տարիքը լրանալու օրվանից հետո ավանդատուն տեղեկացնում է Բանկին ավանդի վերադարձման ժամկետի և եղանակի վերաբերյալ,որը կարող է լինել`

  • միանվագ,
  •   պարբերական` 3 տարուց ոչ պակաս,
  • փոխանցում ապահովագրական ընկերությանը` վերջինիս միջոցով կենսաթոշակը ստանալու նպատակով,
  • վերոթվարկածների զուգակցումը:

Պարբերական ամսական վճարում

Ամսական մեկ վճարման բանաձևն է`

 

ընդ որում` պարտադիր է որպեսզի`

                                              

որտեղ`

D` ավանդատուի կենսաթոշակային տարիքը լրանալու հաջորդ աշխատանքային օրվա դրությամբ ավանդային հաշվի մնացորդն է,

P` պարբերական ամսական մեկ վճարման չափն է,

i` ավանդատուի կենսաթոշակային տարիքը լրանալու հաջորդ աշխատանքային օրվա դրությամբ ԿԲՀՏ բաժանած 24-ի,

n` վճարման ժամկետը ամիսներով:

Հարկեր

  • Ավանդի համալրման ժամանակ կուտակված և կապիտալացված տոկոսները հարկման ենթակա չեն, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
  • Մարման պահին ավանդի ամբողջ գումարի, ինչպես նաև կուտակված և/կամ ապագայում կուտակվելիք տոկոսները ենթակա են հարկման` համաձայն վճարման պահին գործող ՀՀ հարկային օրենսդրության:

 1 ԿԲՀՏ - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույք, որը կարող է փոփոխվել յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: ԿԲՀՏ-ի մասին կարող եք տեղեկանալ Բանկի www.conversebank.am ինտերնետային կայքից և Բանկում տեղադրված ցուցանակներից/սպասարկման սրահի էկրաններից
2 Հաշվարկվել է` հիմք ընդունելով ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲՀՏ մեծությունը
(ՀՀ դրամ՝ 11%, ԱՄՆ դոլար՝ 6.75%)

50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարներ ներդնելու դեպքում սահմանվում են պայմանագրային տոկոսադրույքներ:

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 Հաշվարկման օրինակ

  • Ավանդի սկզբնական գումար` 10,000 ՀՀ դրամ
  • Ավանդի ներդրման օր` 14-ը օգոստոսի 2018թ.
  • Ավանդի ներդրման ժամկետ` մինչև 14-ը օգոստոսի 2058թ.
  • Տարեկան տոկոսադրույք ավանդի կուտակման ժամանակաշրջանում` ԿԲՀՏ+3 տոկոսային կետ, որը,
  • ենթադրենք, անփոփոխ է ավանդի ժամկետի ընթացքում և կազմում է տարեկան 14% (11%+3%)
  • Տոկոսների հաշվեգրում` յուրաքանչյուր տարեվերջին հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա
  • Ավանդի կուտակման ժամկետի ավարտից հետո գումարը ավանդատուին վերադարձվում է միանվագ վճարի տեսքով
  • Ավանդի գործողության ընթացքում հաշիվը համալրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրը 1,000 ՀՀ դրամով

Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ

1. Ավանդային պայմանագրի գործողության 1-ին տարի

1-ին ամիս /14.08-31.08.2018թ./
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
10,000 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 3.84
14.08-31.08.2013թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
3.84 x 17 (տվյալ ժամանակահատվածի օրերի քանակից նվազեցրած 1օր` ավանդի ներդրման օրը (14-ը օգոստոսի 2013թ.)) = 65.21
2-րդ ամիս /01.09-30.09.2018թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
11,000 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 4.22
01.09-30.09.2013թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
4.22 x 30 = 126.58
3-րդ ամիս /01.10-31.10.2018թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
12,000 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 4.60
01.10-31.10.2013թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
4.60 x 31 = 142.68
4-րդ ամիս /01.11-30.11.2018թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
13,000 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 4.99
01.11-30.11.2013թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
4.99 x 30 = 149.59
5-րդ ամիս /01.12-31.12.2018թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
14,000 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 5.37
01.12-31.12.2013թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
5.37 x 31 = 166.47

6-րդ ամիս /01.01-31.01.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
15,645.28 (ներդրված գումար, որից 15,000-ը հաճախորդի կողմից մուտքագրված գումարներն են, իսկ 645.28-ը նախորդ տարվա (65.21+126.58+142.68+149.59+166.47-5.37 /քանի որ հավելագրման օրը հաշվարկված տոկոսագումարը` 5.37, կհավելագրվի մյուս տարվա դեկտեմբերի 31-ին/) հաշվարկված տոկոսագումարներն են, որոնք տարեվերջին հավելագրվել են ավանդի մայր գումարին) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 6.0
01.01-31.01.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
6.0 x 31 = 186
7-րդ ամիս /01.02-28.02.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
16,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 6.38
01.02-28.02.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
6.38 x 28 = 178.77
8-րդ ամիս /01.03-31.03.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
17,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 6.77
01.03-31.03.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
6.77 x 31 = 209.81
9-րդ ամիս /01.04-30.04.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
18,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 7.15
01.04-30.04.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
7.15 x 30 = 214.55
10-րդ ամիս /01.05-31.05.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
19,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 7.54
01.05-31.05.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
7.54 x 31 = 233.59
11-րդ ամիս /01.06-30.06.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
20,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 7.92
01.06-30.06.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
7.92 x 30 = 237.56
12-րդ ամիս /01.07-31.07.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
21,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 8.3
01.07-31.07.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
8.3 x 31 = 257.37
2. Ավանդային պայմանագրի գործողության 2-րդ տարի
1-ին ամիս /01.08-31.08.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
22,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 8.69
01.08-31.08.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
8.69 x 31 = 269.26
2-րդ ամիս /01.09-30.09.2019թ./`
Մեկ օրվա տոկոսային եկամուտ`
23,645.28 (ներդրված գումար) x 14/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 9.07
01.09-30.09.2014թ. ժամանակահատվածի ընդհանուր տոկոսային եկամուտ`
9.07 x 30 = 272.08

Այպիսով, առաջնորդվելով հաշվարկման նույն տրամաբանությամբ, 10,000 ՀՀ դրամ "Կուտակային կենսաթոշակային" ավանդը` 14% (ԿԲՀՏ+3%) տարեկան տոկոսադրույքով և պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամիս 1,000 ՀՀ դրամ համալրումով, ավանդի կուտակման ժամկետի ավարտից հետո գումարը միանվագ վճարի տեսքով ավանդատուին վերադարձնելու պայմանով, ժամկետի վերջում կկազմի 12,803,822.90 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը), որից 479,000 ՀՀ դրամը ներդրվել է հաճախորդի կողմից:

Ուշադրություն

Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ: ՀՀ տարածքում ներդրված ավանդների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով, իսկ ԱՀ տարածքում` 5% դրույքաչափով:

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված բանաձևը.

APY=(1+r/ո)ո-1

  • APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
  • r - տարեկան պարզ տոկոսադրույք
  • ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն
     

 Ավանդի ընդունման ընդհանուր պայմանները

  1. Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով:
  2. Ավանդի պայմանագրի ժամկետը կազմված է կուտակման և հետվճարման ժամանակաշրջաններից:
  3. Ավանդի պայմանագրի կնքման պահին ավանդատուի համար բացվում է ավանդային հաշիվ, որին ավանդատուն կատարում է կամավոր կուտակային կենսաթոշակի գումարների մուտքագրումը:
  4. Ավանդատուն ներդրված ավանդը ստանալու իրավունք է ձեռք բերում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:
  5. Ավանդը չի կարող գրավադրվել պարտավորության կատարման ապահովման համար:
  6. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Տոկոսների հաշվարկման եվ վճարման կարգը

  1. Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  2. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադրույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր նահանջ տարվա համար:
  3. Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
  4. Ավանդային պայմանագրով որոշված տոկոսադրույքների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  5. Ավանդատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ Բանկից պահանջելու իր կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը փոխանցելու իր` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին:
  6. Ավանդի կուտակման ժամկետի ավարտից հետո գումարը ավանդատուին վերադարձվում է իր իսկ կողմից նախընտրելի ձևով` միանվագ կամ պարբերական վճարների տեսքով: Ընդ որում, վճարման առաջին եռամսյակի ընթացքում վճարվող գումարի մեծությունը չի կարող գերազանցել ավանդի պայմանագրով կուտակված միջոցների 10 տոկոսը:
  7. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ավանդատուն իրավունք ունի պահանջելու Բանկից կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով:
  8. Ավանդի գումարի վրա հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:

Լրացուցիչ տեղեկատվություն

  1. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
  2. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
  3. Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել` բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, ինչպես նաև բաշխման ժամկետում գումարների վճարումների:
  4. Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին մուտքագրված միջոցները ավանդատուին վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
  5. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:

Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծումը

  1. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ավանդատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ Բանկին ներկայացնելու իր ներդրած ավանդը և հաշվեգրված տոկոսները միանվագ վճարելու պահանջ, եթե ավանդատուի կողմից Բանկում ավանդի ներդրման օրվանից անցել է առնվազն 2 (երկու) տարի:
  2. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ավանդատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ Բանկին ներկայացնելու իր ներդրած ավանդը և հաշվեգրված տոկոսները միանվագ վճարելու պահանջ և Բանկը պարտավոր է վճարել ավանդը և հաշվեգրված տոկոսները, եթե նման պահանջը ներկայացվել է հետևյալ դեպքերում.
  3. ավանդատուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ,
  4. ավանդատուն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որ հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությամբ,
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավանդատուն մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
  6. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացի ավանդատուն վերադառնում է իր մշտական բնակության երկիր,
  7. Բանկը լուծարման գործընթացում է,
  8. Ավանդատուի կողմից Բանկում ավանդի ներդրման օրվանից անցել է ավելի քան 10 (տասը) տարի:
  9. Կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կուտակված տոկոսները վճարվում են ամբողջությամբ, եթե վաղաժամկետը դադարեցումը կատարվել է 6.2 ենթակետով սահմանված դեպքերում:
  10. Եթե վաղաժամկետ դադարեցումը կատարվել է 6.1 ենթակետով սահմանված դեպքերում, կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կուտակված տոկոսների վերահաշվարկ է կատարվում նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով` Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Մինչ այդ /նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը/ հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

Քաղվածքների տրամադրում1 առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝ 0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

 

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ)

Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2

5,000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

 

Քաղվածքի առաքում պատվիրակված առաքման ծառայության միջոցով (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

3,000 ՀՀ դրամ

Միջազգային

Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված
սակագին + 3,000 ՀՀ դրամ

 

Ուշադրություն

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը hաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում): Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը

Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:

"Ձեր ֆինանսական տեղեկատու"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է":

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

 

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Վ. Սարգսյան 6
Հեռախոս՝ (+37410) 58-35-14, (+37410) 59-26-64

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին'' ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, ''Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք

Տեղեկատվական ամփոփագիր և հաշվարկի օրինակ

Թարմացվել է 01.09.2019թ. 12:15

Ֆինանսներ բոլորի համար

Ուշադրություն

Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.

Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/