Թեժ գիծ +37410 511 211

Կարաս

Ավանդ "Կարաս"

Ավանդի հաշվիչ

Ավանդի ներդրման պայմաններ՝

Ավանդի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Ավանդի տեսակ

Ավանդի գումարի ավելացման հնարավորությամբ* և
մասնակի նվազեցման հնարավորությամբ

Ավանդի նվազագույն գումար

10,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

Ավանդի առավելագույն գումար (ներառյալ համալրումները)

100,000,000 ՀՀ դրամ

200,000 ԱՄՆ դոլար

Ավանդի ժամկետ

6 ամիս, 1 տարի, 18 ամիս, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի

Տոկոսների վճարում

Ժամկետի վերջում

Տոկոսների կապիտալացում

Տարեկան մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա

Ավանդի գումարի մասնակի ելքագրման առավելագույն չափ

Ավանդի գումարի նվազեցումների հանրագումարը չի կարող գերազանցել ավանդի համալրվող գումարների հանրագումարի (ներառյալ սկզբնական ներդրված գումարը) 60%-ը

 

* Պայմանագրի ժամկետը լրանալու օրվան նախորդող 3 ամսվա ընթացքում Ավանդը ենթակա չէ համալրման

Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք և տոկոսային եկամտաբերություն

 

Ավանդի արժույթ

Ավանդի ժամկետ

6 ամիս

1 տարի

18 ամիս

2 տարի

3 տարի

4 տարի

5 տարի

ՀՀ դրամ

Տարեկան պարզ տոկոսադրույք

6.5%

8.5%

8.75%

ԿԲՀՏ1 – 1.75%

ԿԲՀՏ1-1.25%

ԿԲՀՏ1 - 0.75%

ԿԲՀՏ1 - 0.25%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն2

6.5%

8.5%

8.75%

9.25%

9.75%

10.25%

10.75%

ԱՄՆ դոլար

Տարեկան պարզ տոկոսադրույք

2%

4%

4.25%

ԿԲՀՏ1 - 1.75%

ԿԲՀՏ1 - 1.25%

ԿԲՀՏ1 - 0.75%

ԿԲՀՏ1 - 0.25%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն2

2%

4%

4.25%

5%

5.5%

6%

6.5%

1 ԿԲՀՏ - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույք, որը կարող է փոփոխվել յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: ԿԲՀՏ-ի մասին կարող եք տեղեկանալ Բանկի www.conversebank.am ինտերնետային կայքից և Բանկում տեղադրված ցուցանակներից/սպասարկման սրահի էկրաններից
2 Հաշվարկվել է` հիմք ընդունելով ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲՀՏ մեծությունը
(ՀՀ դրամ՝ 11%, ԱՄՆ դոլար՝ 6.75%)

50,000,000 ՀՀ դրամը, 100,000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումար ներդնելու դեպքում սահմանվում է պայմանագրային տոկոսադրույք:
 

* Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ "Կարաս" ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, ընդ որում եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է "Կարաս" ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

Ավանդի գումարի մասնակի ելքագրումներ

Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված կուտակված և/կամ հաշվեգրված տոկոսագումարի վերահաշվարկ հետևյալ պայմաններով.

Ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցած ժամանակահատվածը

Որպես վերահաշվարկի տոկոսադրույք ընդունվող տոկոսադրույքը

Մինչև 6 ամիս ներառյալ

Բանկում ցպահանջ ավանդի համար սահմանված տոկոսադրույք՝ 0.1%

6 ամսից ավել մինչև 1 տարի ներառյալ

6 ամիս ժամկետով և համապատասխան արժույթով Կարաս ավանդի տոկոսադրույք

1 տարուց ավել մինչև 18 ամիս ներառյալ

1 տարի ժամկետով և համապատասխան արժույթով Կարաս ավանդի տոկոսադրույք

18 ամսից ավել մինչև 2 տարի ներառյալ

18 ամիս ժամկետով և համապատասխան արժույթով Կարաս ավանդի տոկոսադրույք

2 տարուց ավել մինչև 3 տարի ներառյալ

2 տարի ժամկետով և համապատասխան արժույթով Կարաս ավանդի տոկոսադրույք

3 տարուց ավել մինչև 4 տարի ներառյալ

3 տարի ժամկետով և համապատասխան արժույթով Կարաս ավանդի տոկոսադրույք

4 տարուց ավել

4 տարի ժամկետով և համապատասխան արժույթով Կարաս ավանդի տոկոսադրույք

 Ավանդի գումարի մասնակի ելքագրումների ժամանակ վերահաշվարկը կատարվում է ըստ մուտքագրված գումարների հերթականության՝ սկսած պայմանագրի կնքման օրվանից ներդրված ավանդի գումարից:

Հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմանների դեպքում`

Ավանդի սկզբնական գումար

500,000 ՀՀ դրամ

Ավանդի ներդրման օր

01/09/2019

Ավանդի ներդրման ժամկետ

3 տարի (մինչև 01/09/2022)

Տարեկան տոկոսադրույք

9.75%

Տոկոսների վճարումը

Ժամկետի վերջում

Եկամտային հարկ

10% տոկոսային եկամտից

Համալրում

Ամսական 10,000 ՀՀ դրամ

Ավանդի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ`

Մեկ օրվա տոկոսային եկամուտ` նախքան համալրումները
500,000 (ներդրված գումար) x 9.75/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 133.6
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` առաջին համալրումից հետո
510,000 (ավանդի մնացորդ) x 9.75/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) ≈ 136.2
Մեկ օրվա տոկոսային եկամուտ` երկրորդ համալրումից հետո
520,000 (ավանդի մնացորդ) x 9.75/100 (տարեկան տոկոսադրույք) / 365 (տարվա օրերի քանակ) = 138.9

Յուրաքանչյուր հաջորդ համալրումից հետո մեկ օրվա տոկոսային եկամուտն աճում է:
Տարին մեկ անգամ այդ տարվա ընթացքում հաշվարկված տոկոսային եկամուտը հաշվեգրվում է ավանդի մնացորդին:

Կուտակված տոկոսագումարները նախքան հարկումը - 213,057.14 ՀՀ դրամ
Կուտակված տոկոսագումարները հարկումից հետո - 191,751.43 ՀՀ դրամ
Համալրումների հանրագումարը - 350,000 ՀՀ դրամ
Ավանդի ընդհանուր գումարը (սկզբնական գումար + համալրումներ + տոկոսագումարներ հարկումից հետո) – 1,041,751.43 ՀՀ դրամ
 

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Վճարման ենթակա տոկոսներից գանձվում է եկամտային հարկ: ՀՀ տարածքում ներդրված ավանդների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով, իսկ ԱՀ տարածքում` 5% դրույքաչափով:

 

Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափը

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը"Կանոնակարգ 8/02"-ով սահմանված բանաձևը.

                                                                  APY=(1+r/ո)ո-1
որտեղ`

  • APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
  • r - տարեկան պարզ տոկոսադրույք
  • ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն
     

Ավանդի ընդունման ընդհանուր պայմանները

1. Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով:
2. Պայմանագրով որպես ավանդատու կարող են հանդիսանալ մեկից ավելի անձինք, այդ դեպքում պայմանագիրը ստորագրվում է բոլորի կողմից և ավանդի տնօրինումն ու օգտագործումը կատարվում է համատեղ սեփականության իրավունքով:
3. Եթե ավանդատու են հանդիսանում մեկից ավելի անձինք, ապա ավանդի գումարը կամ դրա մի մասը և նրա վրա հաշվարկված տոկոսները կարող են վճարվել կամ բոլորի պարտադիր ներկայությամբ կամ միայն որևէ մեկին` մյուսների կողմից ստորագրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա:
4. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
5. Ավանդատուն իրավունք ունի ավանդը Բանկ ներդնել երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ավանդը հնարավոր է ներդնել նաև առցանց (առանց երրորդ անձի օգտին ավանդի ներդրման հնարավորության)՝ Առցանց Բանկ համակարգի օգնությամբ https://conversebank.am/hy/internet-banking/

Տոկոսների հաշվարկման եվ վճարման կարգը

1. Ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդային հաշվի փաստացի մնացորդի նկատմամբ` ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
2. Բանկը տոկոսների հաշվարկը կատարում է պարզ տոկոսադույքով` որպես բաժանարար հիմք ընդունելով տարին 365 կամ 366 օր նահանջ տարվա համար:
3. Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
4. Ժամկետային ավանդը արտարժույթով ներդնելու դեպքում տոկոսագումարները ավանդատուին վճարվում են ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ Բանկի կողմից սահմանված համապատասխան արժույթի առքի փոխարժեքով, կամ ավանդատուի ցանկությամբ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը:
5. Ավանդային պայմանագրով որոշված տոկոսադրույքի չափը ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, իսկ իրավաբանական անձ հաճախորդների դեպքում կարող է փոփոխվել պայմանագրով սահմանված կարգով:
6. Ավանդի գումարի վրա հաշվարկված տոկոսները, որոնք ավանդատուն բանկային ավանդի պայմանագրում նշված ժամկետում չի ստացել, Բանկի կողմից վճարվում են ավանդատուի առաջին իսկ պահանջի դեպքում:
7. Ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ավանդատուն չի պահանջում վճարել ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի համար սահմանված պայմաններով:


 Լրացուցիչ տեղեկատվություն

1. Ժամկետային ավանդային հաշվի բացումը և սպասարկումն անվճար է:
2. Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ավանդային հաշիվը փակվում է:
3. Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել`բացառությամբ ավանդի գումարի ավելացման և մասնակի ելքագրման գործառնությունների:
4. Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև ավանդային հաշվին մուտքագրված միջոցները ավանդատուին վճարելիս միջնորդավճար չի գանձվում:
5. Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է և Բանկը երաշխավորում է դրա գաղտնիությունը:

Ավանդային պայմանագրի վաղաժամկետ լուծումը

1. Եթե ժամկետային ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.
• Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է Բանկի կողմից հաշվեգրված տոկոսագումարը և այդ տոկոսագումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով՝ 0.1%:
• Ավանդի գործողության ժամկետը 1 տարուց ավելի լինելու պարագայում, կատարվում է տոկոսների վերահաշվարկ հետևյալ կերպ՝ դադարեցման օրվանից հաշվարկված նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով կատարվում է վերահաշվարկ նախորդ ենթակետում նշված կարգով: Մինչ այդ (նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը) հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում:
2. Եթե ավանդատուն լուծում է արտարժութային ժամկետային ավանդի պայմանագիրը` անմիջապես նույն պայմաններով ՀՀ դրամով ժամկետային ավանդի պայմանագիր կնքելու պայմանով, ապա տոկոսների վերահաշվարկ չի կատարվում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրման սակագներ

 

Քաղվածքների տրամադրում1 առձեռն` Բանկի տարածքում (ներառյալ ԱԱՀ)

Ֆիզիկական անձանց համար

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ մեկ անգամ՝ 0 ՀՀ դրամ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությունից բացի հավելյալ քաղվածքի տրամադրում՝ մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ

3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

Իրավաբանական անձանց համար

Մեկ անգամ (անկախ պարբերականությունից)՝ 0 ՀՀ դրամ

Կրկնօրինակի դեպքում՝

- Մինչև 1 ամիս վաղեմության՝ 1,800 ՀՀ դրամ

- 2 ամսից մինչև 1 տարի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ

- 1 տարուց մինչև 3 տարի վաղեմության՝ 12,000 ՀՀ դրամ

- 3 տարի և ավելի վաղեմության՝ 24,000 ՀՀ դրամ (Բանկում պահպանված լինելու դեպքում)

 

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանքներ1 (ներառյալ ԱԱՀ)

Մեկ ամսվա ընթացքում բացված ավանդների դեպքում2

5,000 ՀՀ դրամ

Ավելի վաղ բացված ավանդների դեպքում

3,000 ՀՀ դրամ

Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա

3,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:

Փաստաթղթերի, գործարքի կատարման հիմքերի և այլ տեղեկատվության պատճեններ (ներառյալ ԱԱՀ)

Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող

1,800 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող

3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող

12,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Քաղվածքի առաքում փոստով  (ներառյալ ԱԱՀ)

Ներհանրապետական և ԱՀ

Ֆիզիկական անձանց ՝ 0 ՀՀ դրամ

Իրավաբանական անձանց՝ 500 ՀՀ դրամ

Միջազգային

Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

 

Ուշադրություն

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ֆիզիկական անձը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:

Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որն իրավաբանական անձը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, Բանկն իրավասու է միակողմանի փոփոխել՝ այդ մասին տեղյակ պահելով ավանդատու իրավաբանական անձին փոփոխման պահից յոթնօրյա ժամկետում: Տոկոսների չափի փոփոխությունն ուժի մեջ է մտնում Ավանդատու-իրավաբանական անձին գրավոր տեղյակ պահելուց հետո 31-րդ օրացուցային օրը: Այն դեպքում, եթե հաճախորդը չի համաձայնվում նոր պայմանին, ապա պայմանագիրը լուծվում է, և Բանկը հաճախորդին վճարում է Ավանդի գումարը և հաշվարկված տոկոսները:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կամ օրենքով սահմանված կարգով այլ իրավասու մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք Բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Ֆիզիկական անձ (բացառությամբ անհատ ձեռնարկատեր) հաճախորդների դեպքում

Անձը հաստատող փաստաթուղթ

Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում)

Չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը

Հաճախորդի ռեզիդենտ իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն (այսուհետ՝ իրավաբանական անձ) լինելու դեպքում

Կանոնադրություն

Համապատասխան կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադրի որոշում կամ հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի արձանագրություն /եթե հիմնադր/ներ/ի (բաժնետերեր, մասնակիցներ) բաժնեմասերի և այլ տվյալների մասին տեղեկատվությունները բացակայում են կանոնադրությունում/, ընդ որում՝

·       բաժնետերերի կամ մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, գրանցման հասցեն, հեռախոսի համարը /առկայության դեպքում/

·       բաժնետերերի կամ մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում՝ կազմակերպության կանոնադրությունը, պետական գրանցման վկայականը, բաժնետիրական ընկերության դեպքում 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, ՀՎՀՀ /եթե այն ներառված չէ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականում/

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան /առկայության դեպքում/

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված հաճախորդի պետական գրանցման/հաշվառման վկայական

Հարկ վճարողի հաշվառման համարը /այսուհետ՝ ՀՎՀՀ/ (հարկային կոդ), եթե այն ներառված չէ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականում

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ/ը

 

Հաճախորդի ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում

Կանոնադրություն

Հիմնադիր փաստաթղթերը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով (certificate of incumbency, certificate of incorporation և այլն)

Տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում են կանոնադրությունում/, ընդ որում`

·       բաժնետերերի կամ մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, գրանցման հասցեն, հեռախոսի համարը /առկայության դեպքում/

·       բաժնետերերի կամ մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում՝ կազմակերպության կանոնադրությունը, պետական գրանցման վկայականը, բաժնետիրական ընկերության դեպքում 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, ՀՎՀՀ /եթե այն ներառված չէ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականում/

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան /առկայության դեպքում/

Տվյալ երկրի համապատասխան մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայական

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ/ը

 

Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված հաճախորդի պետական գրանցման վկայական

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում՝ համապատասխան լիցենզիան /առկայության դեպքում/

ՀՎՀՀ (հարկային կոդ), եթե այն ներառված չէ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականում

Անձը հաստատող փաստաթուղթ

Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (պահանջվում է միայն ՀՀ ռեզիդենտների և/կամ քաղաքացիների դեպքում)
Չի
պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է հանրային ծառայությունների համարանիշը

 Բացի սահմանված փաստաթղթերից, ներդրվող ավանդի գումարը, ինչպես նաև նախկինում ներդրված գործող ավանդների և տվյալ պահին ներդրվող ավանդի հանրագումարը 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում են նաև գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր և/կամ հայտարարագիր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ:
Վերոնշյալ փաստաթղթերը չեն պահանջվում Բանկի հաշվետեր հաճախորդներից, որոնց իրավաբանական գործում առկա են պահանջվող փաստաթղթերը և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը հավաստող հիմնավորումները:
Ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից ներկայացված փաստաթղթերը անգլերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պահանջվում է դրանց ապոստիլիզացված կամ նոտարական վավերացմամբ թարգմանությունը վերը նշված լեզուներով:

 

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"` www.fininfo.am, ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է'':

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ):

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

10 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

5 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավելի է

10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 

Հեռախոս՝ (+37410) 58-35-14, (+37410) 59-26-64

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ"ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:


Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ info@fsm.am
Հեռախոս` +37460 701111
Ֆաքս` +37410 582421

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
• Viber ՝ +374 95 511211
• Skype ՝ conversebank-callcenter

 

Տեղեկատվական ամփոփագիր և հաշվարկի օրինակ

  

Ֆինանսներ բոլորի համար

                                                                                                  Թարմացվել է 01.09.2019թ.12:30

Ուշադրություն

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում. Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/