Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն աջակցել է նոր «Համլետ» ներկայացման բեմադրությանը

31.05.2014

 Մայիսի 30-ին Համազգային թատրոնում Կոնվերս Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ նոր "Համլետ" ներկայացման պրեմիերան: Ներկայացման ռեժիսորն է Վիգեն Չալդրանյանը, ով նաև բեմազգեստների հեղինակն ու բեմանկարիչն է: Համլետի դերում հանդես եկավ Վարդան Մկրտչյանը: Ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել Շեքսպիրի հայրենի քաղաքում՝ Ստրադֆորդում, Մեծ Բրիտանիա:
Համազգայինի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո "Համլետ"-ը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է Վարպետի հիշատակին: Նախագիծը միաժամանակ ազդարարում է Համազգային թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը:

← Վերադառնալ ցուցակին