Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է լավագույնը ՝ ի թիվս Commerzbank, Raiffeisen Bank International, Citibank առաջատար բանկերի

19.02.2020

Լոնդոնում՝ “Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի” (BAFT) 13-րդ տարեկան ժողովի ընթացքում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին՝ ճանաչվելով “2020թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում”:

Մրցանակակիրների թվում են միջազգային ճանաչում ունեցող այնպիսի ֆինանսական կառուցներ, ինչպիսիք են Commerzbank AG-ն (Գերմանիա), Raiffeisen Bank International-ը (Ավստրիա), KBC Bank-ը (Բելգիա), Citibank-ը (ԱՄՆ), Societe Generale (Ֆրանսիա): Ամբողջական ցանկը հասանելի է հետևյալ հղումով այստեղ:

Բանկն արժանացել է այս պատվավոր մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

Նշենք, որ վերջին տարիներին Կոնվերս Բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում արժանացել է այլ պատվավոր մրցանակների ևս՝ այդ թվում ՎԶԵԲ-ի "Տարվա գործարք- Կանաչ առևտուր" և Commerzbank AG բանկի ''Trade Finance Aword 2018'' մրցանակները:
 

← Վերադառնալ ցուցակին